ՀՅԴ-ական Սուրեն Մանուկյանի խափանման միջոցը փոխարինվել է տնային կալանքով | Հարցը սա է՝ ուզո՞ւմ ենք տրանսպորտային համակարգը զարգանա, թե ուզում ենք ունենալ իկարուսներ, գազելներ, հետո` հուսահատության գազելներ. Փաշինյանը՝ նոր համակարգի մասին | Կենտրոնական բանկը կարևոր հայտարարություն է տարածել | Մենք ճամփորդում ենք Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրի»-ից դեպի իրական Հայաստան. Նիկոլ Փաշինյան | Պետությունը ոչ մեկի գրպանը չի մտնում համընդհանուր հայտարարագրմամբ, ասում է՝ եղբա՛յր, դու իմ տերն ես, ինձնից մի օտարվի. վարչապետ | Դոլարի փոխարժեքը նվազել է, եվրոյինը և ռուբլունը՝ աճել | Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքն արգելող նախագիծն ընդունվեց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Քայլող վտանգ ես, աղջիկ ջան»․ Անդրանիկ Քոչարյանը վախեցած է | Եթե հաղորդագրության մեջ չկա, ուրեմն չկա նման պայմանավորվածություն. փոխվարչապետը՝ Կիրանց-Ոսկեպար հատվածում ճանապարհ հանձնելու մասին | ՀՀ քաղաքացիություն ստանալը կդառնա 50, քաղաքացիությունից հրաժարվելը` 150.000 դրամ | Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը | «Շատ ես հպարտանալու քո Անահիտով, խոստանում եմ». Անահիտ Հակոբյանը մանկության լուսանկարներից է հրապարակել | Տրանսպորտի ծառայությունների գնի թանկացումը որոշակի ազդեցություն է ունենալու յուրաքանչյուր ընտանիքի դրամական ծախսերի և խնայողությունների վրա. «Նոր պրոյեկտ. Տնտեսական ալիք» | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արդյոք Հովիկ Աղազարյանի կնոջմահը կապ ունի իր շուրջ տեղի ունեցող իրադարձությունների հետ | ՀՀ օրհներգում փոփոխության մասին օրենքն ընդունվեց առաջին ընթերցմամբ

Լրահոս

Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան

Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։ Ամեն դեպքում, վստահ ենք, որ ոստիկանության այդ ապօրինի գործողության միակ նպատակն էր անհարմարություններ պատճառել, քաղաքական ընդդիմադիրի նկատմամբ ինչ-որ պրոցեսներ իրականացնել։ Այս մասին Փաստինֆո-ի հետ զրույցում ասել է իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ արձակել։

Դեպքի ժամանակ նրանք գտնվել են «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանին սպասարկող ավտոմեքենայում։

Բաբայանի դիտարկմամբ՝ ոստիկանները չէին կանխատեսել, որ ինքը ևս կարող է լինել այդ մեքենայի մեջ։

«Այն, ինչ երեկ դրեցինք իրենց գլխին, դժվար թե նորից անեն, բայց եթե անեն, ապա ավելի դաժան ենք լինելու»,- նշել է Ա.Բաբայանը՝ ավելացնելով, որ հունվարի 10-ին ոստիկանության իրականացրած գործողությունը՝ ԱԱԾ նախկին պետ, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանի աշխատակիցների նկատմամբ առաջին դեպքը չէր և հենց դա էր պատճառը, որ ձեռնարկեցին երեկվա պատասխան գործողություններն ու աղմուկը։

Բաբայանը նշել է, որ ի սկզբանե կանխատեսել էին ոստիկանների գործողությունները, բայց վերջիններս չէին նախատեսել, որ ավտոմեքենայի մեջ կլինի նաև Արսեն Բաբայանը։

«Ձերբակալելու» օպերացիան իրականացնելիս ոստիկաններն ասել էին, թե կասկածում են ապօրինի զենք-զինամթերք պահելու մեջ, սական հետագա գործողությունները վկայել են, որ դա ընդամենը եղել է պատճառաբանություն՝ քաղաքական գործչի թիմակիցների նկատմամբ «մասկի շոու» կազմակերպելու համար։ Քանզի ոչ մեկի մոտ էլ չի եղել ապօրնի զենք, իսկ Ա. Բաբայանի ձերբակալությունը փորձել են ի սկզբանե հերքել՝ պարզելով նրա ինքնությունը։

«Իմ ներկայությունը իրենց գործողություններին խանգարեց։Բոլոր ձերբակալվածներին նույն օրն են բաց թողել, դեռ երեկ, բայց դա չէ խնդիրը, խնդիրն այն է, որ 4-րդ անգամն էր արդեն։ Նույն սցենարով այս տղաներին ձերբակալում են, տանում 6 ժամ պահում են, թողնում են ու գիտեն, որ որևէ այլ զարգացում չի կարող լինել»,- նշել է Արսեն Բաբայանը։

Ըստ նրա՝ ոստիկանները թատրոն են սարքում, մինչդեռ մարդուն առանց որեւէ իրավական հիմքի բերման ենթարկելը ապօրինի գործունեություն է, մարդու իրավունքների դասական խախտում, որովհետև չես կարող մարդուն 6 ժամ հենց այնպես ազատազրկել։

«Սա նաև քաղաքական հետապնդման դասական օրինակ է ՝ առանց հիմնավոր պատճառի կամ հնարված պատճառով անձին մեկուսացնելը՝ որոշակի այլ նպատակներից ելնելով։ Ընդ որում երեք ժամ էլ չէ, վեց ժամ անպայման պահում են, որևէ քրեական գործ չեն հարուցում», — ասել է Բաբայանը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև