Skip to main content

Երևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին | Սահմանային տվյալները հասանելի կդառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. նախագիծ | ՈՒՂԻՂ. Արցախի ներդրումային հիմնադրամի փողերի հետքերով. բողոքի ակցիա դատախազության դիմաց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն սպիտակ ֆոսֆոր կիրառեց Արցախում, COP17-ի հյուրե՛ր, բռնահանված արցախցիների վերադարձն ապահովե՛ք | Հայկական առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում | Ինչ իրավիճակ է փոխանակման կետերում | Սպասվում է անձրև. ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի դիրքորոշումն անընդունելի է, եթե ցեղասպանական քայլերը չեն պատժվում, չի՛ կարող լինել խաղաղություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուժեղ Հայաստան»-ից թարմացնում են Փաշինյանի հիշողությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շեղում եղավ, կոշտ արձագանք կլինի. Փաշինյանն անցավ սպառնալիքների

Լրահոս

Սևանա լճում ձկնագողության դեպքեր են հայտնաբերվել

Հունվարի 10-ին և 11-ին ՆԳՆ ոստիկանության, Բնապահպանության և ընդերքի տեսաչական մարմնի և Շրջակա միջավայրի նախարարության Սևանի տեղամասի էկոպարեկային ծառայության աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են ձկնագողության դեպքեր։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:

Հունվարի 10-ին, կեսիշերից քիչ անց, Ծովագյուղին հարակից Սևանա լճի ափամերձ հատվածում ջրից դուրս եկող ձկնորսական նավակում հայտնաբերվել է ընդհանուր 44 կգ կշռով 105 սիգ: Ծովագյուղի բնակիչ 51-ամյա հասակակից երկու տղամարդիկ հայտնել են, որ իրենք են որսացել ձկները: Նավակը և ձկները տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Սևանի բաժին։

Նույն օրը, ժամը 10.40-ին, Գեղարքունիքի մարզի պարեկները Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին ստուգման նպատակով կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի մի մեքենա, որի բեռնախցիկում հայտնաբերվել են ձկներ: Վարորդն ու մեքենան տեղափոխել են Համայնքային ոստիկանության Սևանի բաժին: Սիգ տեսակի 90 ձուկը կշռել է մոտ 29 կգ։

Հաջորդ օրը` հունվարի 11-ին, ժամը 9.30-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին ստուգման նպատակով ջրային պարեկները կանգնեցրել են «Օպել» մակնիշի մի մեքենա, որի սրահում և բեռնախցիկում նկատել են սիգ տեսակի ձկներ:

Տղամարդն ու մեքենան տեղափոխել են Համայնքային ոստիկանության Սևանի բաժին: 270 հատ ձուկը կշռել է մոտ 87 կգ: Մեքենայում հայտնաբերվել է նաև 27 տարա ձկնկիթ: 29-ամյա նորատուսցի վարորդը հայտնել է, թե հայտնաբերվածը ձեռք է բերել անծանոթ անձից: Հավելել է, որ 17 տարայում սիգի, իսկ 10 տարայում` իշխանի ձկնկիթ է:

Բոլոր դեպքերով կազմված փաստաթղթերը նեյկայացվել են քննչական բաժին:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031