ՔՊ-ի ԺՊ-ի թիմում խառնվել են իրար իմ առաջադրվելու հայտարարությունից հետո և ճիշտ էլ արել են․ Ռուբեն Մխիթարյան | Դատարանը պարտավորեցրել է Մանուել Մանուկյանին Սուրեն Պապիկյանից ներողություն խնդրել | Ստեղծված իրավիճակում Նիկոլը փորձելու է արագացնել Էրդողանի հովանու ներքո ռեգիոնալ նոր գործարքի կնքումը․ Արմեն Աշոտյան | Հայաստանում վերջին տարիներին զգալի հետընթաց է արձանագրվել ժողովրդավարության ասպարեզում, աճել | ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը մարտական ընկերների հետ ազատագրեց 1 150 000 հեկտար Արցախում առաջին Արցախյան հերոսամարտում, պաշտպանեց ազատագրված տարածքը 2016 թ.-ին․ Հենրիխ Դանիելյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կադաստրի կոմիտեն խոչընդոտում է 1400 շահառու ունեցող սոցիալական բնակարանաշինության ծրագրին | Օդի ջերմաստիճանի բարձրացմանը չխաբվեք. Հայհիդրոմետի տնօրենն ասել է՝ ինչ է սպասվում | Չարենցավանի դատարանում կալանավորի ձեռնաշղթաները չեն կարողանում հանել, փրկարարների են հրավիրել | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դատարանի դահլիճից ինչպես է ազատ արձակվում Տիրան Խաչատրյանը | 4 վարորդ աշխատանքից ազատվել է բնակիչների հանդեպ անհարգալից վերաբերմունք դրսևորելու համար. ավագանու անդամ | Ինստրուկտաժ են արել թաղապետարանի աշխատակիցներին ավտոբուսներ մտնել, բայց իրավունք չունեն ժողովրդին ասել՝ վճարի, կամ իջի. Մանուկ Սուքիասյան | Հավատացնում եմ՝ ամենաուշը 3 ամիս հետո մենք կունենանք ընտրություններ. Պարույր Հայրիկյան | Լևոն Տեր-Պետրոսյանն ու Կոպիրկինը քննարկել են ՀՀ-ի ներքին իրավիճակին և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր | Քննչական կոմիտեն ամփոփել է 2024 թվականի աշխատանքները | Նազիկ Ավդալյանը պարզաբանել է, թե ինչու է որդին կրում իր ազգանունը

Լրահոս

Հովիկ Աղազարյանը գրեթե կասկած չունի՝ առաջիկա ամիսներին Փաշինյանը հրաժարական է տալու. «Ազատություն»

Փաշինյանի երբեմնի թիմակիցը՝ պատգամավոր Հովիկ Աղազարյանը համարյա կասկած չունի՝ առաջիկա ամիսներին վարչապետը հրաժարական է տալու ու արտահերթ ընտրություններ են լինելու։ Աղազարյանն այս մասին ասել է «Ազատության» հետ զրույցում։

Արտահերթ ընտրությունների անհրաժեշտության կամ հնարավորության վերաբերյալ ընդդիմության պնդումներին իշխանությունից մշտապես հակադարձել են, որ իրենց օրակարգում այդպիսիք չկան:

Նախկին իշխանականի կանխատեսումներն ինչի՞ հիման վրա են, ինչի՞ց է եզրակացրել Աղազարյանը. «Ընկերական շրջապատում հիմնավորումները տալիս եմ, սենց չեմ ասի»:

«Հովիկ Աղազարյանը, որ մինչև տարեվերջ իշխող թիմի անդամ էր ու տեղյակ իշխանության խոհանոցից ու ոմանց հետ էլ դեռ շարունակում է շփվել, տրամաբանում է՝ Հայաստանի արտաքին գծով զարգացումներ կան, որ արտահերթ ընտրությունները հենց Փաշինյանի իշխանության շահերից են բխում։ Հիմա ավելի մեծ է հնարավորությունը իշխանությունը նորից վերցնելու ու իր ծրագրերը առաջ տանելու համար, բացատրում է նախկին ՔՊ-ականը։

«Այդ իրադարձությունները կան և ոչ միայն իրադարձությունները, այստեղ ուրիշ պատճառներ էլ կան, որոնք իշխանության շահերից են բխում, որպեսզի գնան արտահերթ ընտրությունների», — նշել է Աղազարյանը:

Պատգամավոր Աղազարյանը Փաշինյանի հիմնադրած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հնաբնակներից էր, հավատարիմ թիմակիցներից։ Նրան իշխող թիմից հեռացրին Նիկոլ Փաշինյանի խնդրանքը չկատարելու ու մանդատը վայր չդնելուց հետո։

Արտահերթ ընտրությունների կանխատեսումների ֆոնին էլ ձեռքերը ծալած չի նստել, Աղազարյանը կուսակցություն է բացում, պատրաստ է իշխանությունը վերցնել ու Հայաստանը կառավարել։

Երկար քննարկումների արդյունքում ինքն ու ընկերը կանգ են առել սեփական կուսակցությունը բացելու որոշման վրա. — «Կուսակցության կորիզը պարոն Ասլանյանն է, իմ տղաներից մեկը և ես ու ևս մի քանի երիտասարդ»»,- գրել է կայքը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Փետրվարի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728