Զինծառայող Սևակ Հովհաննիսյանի մшhվшն դեպքով նախաձեռնված քրվարույթի շրջանակում երկու անձ է կալանավորվել | Էական է համաժողովրդական հանրաքվեով նոր Սահմանադրության ընդունումը․ Փաշինյան | Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է դատական ֆարսին մասնակցելուց և հացադուլ է հայտարարել | Մեծամորում 44-ամյա տղամարդը դանակաhարել է 24 և 17 տարեկան երիտասարդների | «Ես հոգեպես պատրաստ չէի մայրանալու, հետո հասկացա». Աննա Մանուչարյան | Հայ-վրացական սահման տանող ճանապարհը ձնաբքի և վատ տեսանելիության պատճառով փակ է բեռնատարների համար | Զելենսկին հայտարարել է՝ մինչև երբ է մտադիր պաշտոնավարել | «3+3» հարթակը բոլոր մասնակիցների շահերից է բխում. այն նախանձ էր առաջացրել Բայդենի վարչակազմում. Լավրով | Դռները բաց լինելու և բանալիները փականում գտնվելու հետևանքով գողացել են 2 ավտոմեքենա | Հրազդան գետում, մի քանի ժամ որոնողական աշխատանքներից հետո, հայտնաբերվել է «Թումո»-ի աշխատակցի մшրմինը | Հայաստանում ԲՏԱ ոլորտն աստիճանաբար դառնում է առաջնորդող. Հակոբ Արշակյան | Պատմությունը դասեր է տալիս, ոչ թե բեռ դառնում. Աննա Հակոբյան | ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով կստեղծվի. այն կղեկավարի Արմեն Գրիգորյանը | Երուսաղեմի քաղաքապետարանը փորձում է բռնագրավել Հայոց պատրիարքարանի անշարժ գույքը. պատրիարքարանը կոչով դիմել է Նեթանյահուին | «Վախենում եմ ամուսնությունից և երեխա ունենալուց». Էվիկ

Լրահոս

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում առաջարկվող փոփոխություններին

«Հաշվապահական հաշվառման մասին» օրենքի համաձայն՝ բոլոր կազմակերպությունները, բացի փոքր կազմակերպություններից եւ միկրոկազմակերպություններից, պարտավոր են հրապարակել իրենց տարեկան ֆինանսական հաշվետվությունները: Աուդիտի ենթակա կազմակերպությունները եւս պարտավոր են իրենց տարեկան ֆինանսական հաշվետվությունները հրապարակել միայն աուդիտի ենթարկվելուց հետո, իսկ առանց աուդիտորական եզրակացության, ինչպես նաեւ ոչ ամբողջական կազմով հրապարակված ֆինանսական հաշվետվությունները համարվում են չհրապարակված: Օրենսդրական պահանջների պահպանման նկատմամբ մշտադիտարկման արդյունքում պարզվել է, որ 275 կազմակերպություն ֆինանսական հաշվետվությունները հրապարակել է սահմանված կարգով եւ ժամկետներում, 69-ը՝ հրապարակել են խախտմամբ, իսկ 210-ը՝ չեն հրապարակել:

Այս մասին հայտնում են Ազգային ժողովից։

Ըստ ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի՝ վերոնշյալ օրենսդրական պահանջները խախտելու համար պատասխանատվության միջոցներ են սահմանված Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ տարեկան հաշվետվությունների աուդիտի միջին արժեքը կազմում է 6 մլն դրամ՝ կարելի է եզրակացնել, որ կազմակերպությունների որոշ շրջանակի համար նախընտրելի է ենթարկվել վարչական պատասխանատվության՝ աուդիտի միջին արժեքի 10 տոկոսի չափով՝ ընդամենը 500 հազար դրամ, քան ապահովել օրենքի պահանջը, այն է՝ ֆինանսական հաշվետվությունները ենթարկել պարտադիր աուդիտի»,- ընդգծել է նախարարը:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ նախագծով առաջարկվում է օրենքով նախատեսված ֆինանսական հաշվետվությունները չհրապարակելու համար սահմանված պատասխանատվության միջոցը դարձնել համադրելի այդ պարտականությունները կատարելու համար պահանջվող աուդիտորական ծառայության արժեքի հետ, մասնավորապես՝ առաջին անգամ՝ 150,000 դրամ կամ աուդիտորական ծառայության միջին արժեքի 2,5 տոկոսի չափով, երկրորդ անգամ՝ 1,500,000 դրամ կամ աուդիտորական ծառայության միջին արժեքի 25 տոկոսի չափով, երրորդ անգամ՝ 3,000,000 դրամ կամ աուդիտորական ծառայության միջին արժեքի 50 տոկոսի չափով,  եւ առաջին, երկրորդ, երրորդ անգամները միասին ընդամենը՝ 4,650,000 դրամ կամ աուդիտորական ծառայության միջին արժեքի 77,5 տոկոսի չափով:

Զեկուցողի խոսքով օրենսգրքով վարչական պատասխանատվության միջոցներ են նախատեսված հրապարակվող ֆինանսական հաշվետվությունները որակավորում չունեցող հաշվապահի կողմից ստորագրելու կամ անստորագիր ներկայացնելու համար, այն դեպքում, երբ «Հաշվապահական հաշվառման մասին» եւ «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքներով սահմանված են պահանջներ որոշակի կազմակերպությունում գլխավոր հաշվապահ աշխատելու համար:

«Վերոնշյալով պայմանավորված՝ նախագծով առաջարկվում է վարչական պատասխանատվություն ենթադրող արարքը սահմանել օրենսդրության պահանջներին համապատասխան, ինչպես նաեւ վերանայել նախատեսված պատասխանատվության միջոցների չափը՝ առաջին անգամ սահմանելով 100 հազար դրամ՝ գործող 50 հազար դրամի փոխարեն, երկրորդ անգամ՝ 1 մլն դրամ՝ գործող 250 հազար դրամի փոխարեն»,- նշել է Վահե Հովհաննիսյանը:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունվարի 13-ի նիստում եւ ստացել է դրական եզրակացություն:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Փետրվարի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728