ՔՊ-ի ԺՊ-ի թիմում խառնվել են իրար իմ առաջադրվելու հայտարարությունից հետո և ճիշտ էլ արել են․ Ռուբեն Մխիթարյան | Դատարանը պարտավորեցրել է Մանուել Մանուկյանին Սուրեն Պապիկյանից ներողություն խնդրել | Ստեղծված իրավիճակում Նիկոլը փորձելու է արագացնել Էրդողանի հովանու ներքո ռեգիոնալ նոր գործարքի կնքումը․ Արմեն Աշոտյան | Հայաստանում վերջին տարիներին զգալի հետընթաց է արձանագրվել ժողովրդավարության ասպարեզում, աճել | ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը մարտական ընկերների հետ ազատագրեց 1 150 000 հեկտար Արցախում առաջին Արցախյան հերոսամարտում, պաշտպանեց ազատագրված տարածքը 2016 թ.-ին․ Հենրիխ Դանիելյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կադաստրի կոմիտեն խոչընդոտում է 1400 շահառու ունեցող սոցիալական բնակարանաշինության ծրագրին | Օդի ջերմաստիճանի բարձրացմանը չխաբվեք. Հայհիդրոմետի տնօրենն ասել է՝ ինչ է սպասվում | Չարենցավանի դատարանում կալանավորի ձեռնաշղթաները չեն կարողանում հանել, փրկարարների են հրավիրել | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դատարանի դահլիճից ինչպես է ազատ արձակվում Տիրան Խաչատրյանը | 4 վարորդ աշխատանքից ազատվել է բնակիչների հանդեպ անհարգալից վերաբերմունք դրսևորելու համար. ավագանու անդամ | Ինստրուկտաժ են արել թաղապետարանի աշխատակիցներին ավտոբուսներ մտնել, բայց իրավունք չունեն ժողովրդին ասել՝ վճարի, կամ իջի. Մանուկ Սուքիասյան | Հավատացնում եմ՝ ամենաուշը 3 ամիս հետո մենք կունենանք ընտրություններ. Պարույր Հայրիկյան | Լևոն Տեր-Պետրոսյանն ու Կոպիրկինը քննարկել են ՀՀ-ի ներքին իրավիճակին և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր | Քննչական կոմիտեն ամփոփել է 2024 թվականի աշխատանքները | Նազիկ Ավդալյանը պարզաբանել է, թե ինչու է որդին կրում իր ազգանունը

Լրահոս

Էլեկտրոնային դեղատոմսերի պետք է անցնենք, որ 5 տարի հետո թոքաբորբից մահեր չունենանք, որովհետև հակաբիոտիկները չեն օգնի. Ավանեսյան

2025 թվականին ամբողջապես գնալու ենք թվայնացված էպիկրիզների: Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Ընդհանուր առողջապահական որակի բարձրացման համար թվայնացումն ունի չափազանց կարևոր նշանակութոյւն: Այս տարի մենք ամբողջապես գնալու ենք թվայնացված էպիկրիզների, որի միայն հիման վրա ենք փոխհատուցումներն իրականացնելու: Այո, դա նշանակում է լրացուցիչ հմտությունների, գիտելիքների ձեռքբերում, բայց եթե մենք չգնանաք թվայնացման, մենք չենք կարող խոսել ո՛չ ֆինանսական միջոցների էֆեկտիվ օգտագործման, ո՛չ էլ հենց առողջական ցուցանիշների բարելավման մասով»,- ասաց Ավանեսյանը:

Նախարարը կարևորեց նաև էլեկտրոնային դեղատոմսերին անցնելու գործընթացը:

«Անընդհատ աշխատանքի մեջ ենք գտնվում թե բժշկական հաստատությունների, թե դեղատների հետ: Էլեկտրոնային դեղատմոս դուրս գրելը և դեղատոմսով բացթողումը տնտեսվարողի վրա որևէ ֆինանսական հավելյալ ծախս չի ենթադրում: Այսինքն, դեղատունը որևէ շահագրգռվածություն այս մասով չունի, որ չհետևի էլկետրոնային դեղատոմսի կանոնին:

Տեխնիկապես դեղատոմս դուրս գրելը 2-3 րոպե կտևի: Այս պահին մենք ևս վեց ամսով հետաձգեցինք դեղերի խմբերի ավելացումը, որպես միայն էլեկտերոնային դեղատոմսով դուրս գրման: Ժամանակ ենք տալիս, որպեսզի թե քաքացիները թե ԲԿ-ները, թե դեղատները հետևեն այս կանոներին»,- ասաց նա:

Նախարարի խոսքով՝ դա կապահովի, որ հակաբիոտիկների, հորմոնալ դեղամիջոցների անհարկի օգտագործում չունենանք: «Դա կապահովի, որ հորմոնալ դեղամիջոցների և հակաբիոտիկների անհարկի չարաշահում չունենանք և իրավիճակում չհայտնվենք, որ հինգ տարի հետո թոքաբորբից մահեր կունենանք, որովհետև հակաբիոտիկները չեն օգնի: Տեխնիկական որևէ խոչընդոտ չկա, որ մենք էլեկտրոնային դեղատոմսին չհետևենք»,- շեշտեց նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Փետրվարի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728