Միջազգային ատյաններից Ադրբեջանի դեմ Հայաստանի գանգատներից հրաժարվելն առաջացնում է իրավական կարևոր հարց. Թաթոյան | Տարադրամի փոխարժեքները փետրվարի 19-ին | Մենք Կիևին տրամադրել ենք 350 մլրդ դոլար. որտե՞ղ է ամբողջ գումարը, ո՞ւր է այն գնում. Թրամփ | Գյումրին երբեք նիկոլական քաղաք չի եղել, մեր վրայից պետք է հանենք խարանը, որ նա Գյումրիից է սկսել քայլել. Ռուբեն Մխիթարյան | Հայ ազգն ու հայրենիքը վտանգավոր կացության մեջ են. պետք է համախմբվել մեր ազգային ու միութենական կառույցների շուրջ, կառչած մնալ ազգային պահանջատիրությանը, արժեքներերին և իրավունքներին․ ՍԴՀԿ, ՀՅԴ և ՌԱԿ | Ինչ է անհրաժեշտ եկամուտների հայտարարագիր ներկայացնելու համար (տեսանյութ) | Վարորդները պարտավոր են հետևել, որպեսզի ուղևորավարձը վճարվի միայն օրենսդրությամբ սահմանված կարգով, չնայած տարեց մարդուն դուրս հրավիրած վարորդը ստացել է նկատողություն. Արմեն Գալջյան | Ճաշարանը, որտեղ բռնկվել էր հրդեհը, վերանորոգվել է և նոր գույքով համալրվել նախորդ տարի, տարածվող պնդումն անհիմն է. ՊՆ խոսնակ | Ադրբեջանցիները գրեթե ամբողջական ավերել են Հադրութի շրջանի Թաղուտ-Թաղոտ գյուղը | Զորամասերից մեկի ճաշարանի խոհանոցային հատվածում բռնկված հրդեհը մարվել է, տուժածներ չկան. ՊՆ | Աշխարհում ու մեր տարածաշրջանում շատ լուրջ գործընթացներ են սկսվում, այնպես որ, մի շտապեք Արցախի հարցը փակված համարել. Արթուր Խաչատրյան | Գեղարքունիքում գտնվող ՊՆ զորամասերից մեկի ճաշարանն է վառվում, փրկարարներ են շտապել․ ինչ է հայտնի | Հռոմի պապի մոտ ախտորոշվել է երկկողմանի թոքաբորբ | Ովքեր հեռացան Հայաստանից և ինչու չեն վերադառնում․ «Հրապարակ» | Ալիևն այցելել է Ստեփանակերտ

Լրահոս

Արարատ Միրզոյանը հրավիրվել է ՌԴ. Լավրով

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հրավիրվել է Ռուսաստան, նրա այցը կարող է կայանալ շուտով։ Այս մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է 2024 թվականին ռուսական դիվանագիտության արդյունքների ամփոփմանը նվիրված մամուլի ասուլիսում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մեր երկխոսությունը շարունակվում է: Արարատ Միրզոյանը հրավիրվել է Ռուսաստանի Դաշնություն. Նա ընդունել է հրավերը, սպասում ենք նրան։ Հուսով եմ՝ այցը շուտով կկայանա», — ընդգծել է Լավրովը։

Նա նշել է, որ պաշտոնական մակարդակով Մոսկվայի և Երևանի հարաբերությունները հեշտ չեն։

Հունվարի 14-ին Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Հայաստանի արտգործնախարար Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Վաշինգտոնում կստորագրեն ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ:

Սրան արձագանքելով՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել էր, որ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության զարգացումը Երևանի ինքնիշխան իրավունքն է:

«Բոլոր երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները զարգացնելը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է: Ռուսաստանի Դաշնությունը մտադիր է կառուցել իր կապերը Հայաստանի հետ»,- ասել է Պեսկովը՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ ԱՄՆ-ն երբեք կայունացնող դեր չի խաղացել Հարավային Կովկասում, ավելի շուտ՝ ընդհակառակը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Փետրվարի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728