Զինծառայող Սևակ Հովհաննիսյանի մшhվшն դեպքով նախաձեռնված քրվարույթի շրջանակում երկու անձ է կալանավորվել | Էական է համաժողովրդական հանրաքվեով նոր Սահմանադրության ընդունումը․ Փաշինյան | Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է դատական ֆարսին մասնակցելուց և հացադուլ է հայտարարել | Մեծամորում 44-ամյա տղամարդը դանակաhարել է 24 և 17 տարեկան երիտասարդների | «Ես հոգեպես պատրաստ չէի մայրանալու, հետո հասկացա». Աննա Մանուչարյան | Հայ-վրացական սահման տանող ճանապարհը ձնաբքի և վատ տեսանելիության պատճառով փակ է բեռնատարների համար | Զելենսկին հայտարարել է՝ մինչև երբ է մտադիր պաշտոնավարել | «3+3» հարթակը բոլոր մասնակիցների շահերից է բխում. այն նախանձ էր առաջացրել Բայդենի վարչակազմում. Լավրով | Դռները բաց լինելու և բանալիները փականում գտնվելու հետևանքով գողացել են 2 ավտոմեքենա | Հրազդան գետում, մի քանի ժամ որոնողական աշխատանքներից հետո, հայտնաբերվել է «Թումո»-ի աշխատակցի մшրմինը | Հայաստանում ԲՏԱ ոլորտն աստիճանաբար դառնում է առաջնորդող. Հակոբ Արշակյան | Պատմությունը դասեր է տալիս, ոչ թե բեռ դառնում. Աննա Հակոբյան | ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով կստեղծվի. այն կղեկավարի Արմեն Գրիգորյանը | Երուսաղեմի քաղաքապետարանը փորձում է բռնագրավել Հայոց պատրիարքարանի անշարժ գույքը. պատրիարքարանը կոչով դիմել է Նեթանյահուին | «Վախենում եմ ամուսնությունից և երեխա ունենալուց». Էվիկ

Լրահոս

Ահազանգ՝ ծնողից․ մայրը պնդում է՝ որդին ունի առողջական խնդիրներ և չի կարող ծառայել բանակում, այնինչ ծանուցում է եկել

Այսօր՝ հունվարի 14-ին, Shamshyan.com էր զանգահարել Երևանի բնակիչ Ալիսա Պետրոսյանը, ով ցանկացավ իր մտահոգությունն ու դժգոհությունը հայտնել այն բանի համար, որ իր որդուն՝ 19-ամյա Հարություն Խաչատրյանին բանակ զորակոչվելու ծանուցում է եկել։

Shamshyan.com-ի թղթակցի հետ զրույցում նա ասաց․

«Երեխաս 13 տարեկանից ունի սրտի հետ կապված լուրջ խնդիրներ, ճնշում և գրանցված է Նորքի սրտաբանականում։ Ունի նաև ողնաշարի խնդիր, հարթաթաթություն բայց մեր համար ավելի մտահոգիչը սրտի խնդիրն է։ Մեկ տարի տարկետում էին տվել ու հիմա որոշել են տանել բանակ՝ առանց նորմալ ստուգումների։ Մենք ենք մեր միջոցներով տարել ստուգումների ու պարզվեց՝ 10 րոպե քայլելուց հետո ճնշումը անմիջապես բարձրանում է։ Մեր «վայենկոմատը» գտնում է, որ ինքը պիտանի է շարային ծառայության։ «Պավեսկայից» չենք հրաժարվել ու չենք էլ վերցրել։ Ինձ ո՞վ կասի ինչ երաշխիք կա, որ իմ երեխան նորմալ կծառայի ու հետ կգա, իրենք ոչ մի բան չեն ասում։ Իրենք միայն երեխաներին տանում են բանակ ու թե այնտեղ ինչ կլինի՝ դա չգիտենք։ Ծնողը ոնց պետք է ամեն պահի գնա տեսնի իր երեխան ինչ վիճակում է։ Ո՞նց կարելի է անառողջ երեխային տանել բանակ, իսկ բազմաթիվ առողջների անհիմն ազատել ծառայությունից։ Մենք այնպես չի որ հայրենասեր չենք, բայց եթե մեր երեխան այդքան լուրջ խնդիրներ ունի, ո՞նց է ծառայելու, հետո ի՞նչ է լինելու»։

Վերջում մայրը խնդիրեց համապատասխան կառույցներին, որ հետևողական լինեն այս խնդրին ու իր որդուն ազատեն պարտադիր զինվորական ծառայությունից։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Փետրվարի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728