Զինծառայող Սևակ Հովհաննիսյանի մшhվшն դեպքով նախաձեռնված քրվարույթի շրջանակում երկու անձ է կալանավորվել | Էական է համաժողովրդական հանրաքվեով նոր Սահմանադրության ընդունումը․ Փաշինյան | Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է դատական ֆարսին մասնակցելուց և հացադուլ է հայտարարել | Մեծամորում 44-ամյա տղամարդը դանակաhարել է 24 և 17 տարեկան երիտասարդների | «Ես հոգեպես պատրաստ չէի մայրանալու, հետո հասկացա». Աննա Մանուչարյան | Հայ-վրացական սահման տանող ճանապարհը ձնաբքի և վատ տեսանելիության պատճառով փակ է բեռնատարների համար | Զելենսկին հայտարարել է՝ մինչև երբ է մտադիր պաշտոնավարել | «3+3» հարթակը բոլոր մասնակիցների շահերից է բխում. այն նախանձ էր առաջացրել Բայդենի վարչակազմում. Լավրով | Դռները բաց լինելու և բանալիները փականում գտնվելու հետևանքով գողացել են 2 ավտոմեքենա | Հրազդան գետում, մի քանի ժամ որոնողական աշխատանքներից հետո, հայտնաբերվել է «Թումո»-ի աշխատակցի մшրմինը | Հայաստանում ԲՏԱ ոլորտն աստիճանաբար դառնում է առաջնորդող. Հակոբ Արշակյան | Պատմությունը դասեր է տալիս, ոչ թե բեռ դառնում. Աննա Հակոբյան | ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով կստեղծվի. այն կղեկավարի Արմեն Գրիգորյանը | Երուսաղեմի քաղաքապետարանը փորձում է բռնագրավել Հայոց պատրիարքարանի անշարժ գույքը. պատրիարքարանը կոչով դիմել է Նեթանյահուին | «Վախենում եմ ամուսնությունից և երեխա ունենալուց». Էվիկ

Լրահոս

Այսօր ԱՄՆ-ում ձևավորվում է ծայրահեղ հարստության, ուժի և ազդեցության oլիգարխիա, որը uպառնnւմ է մեր ժողովրդավարությանը. Բայդենը հանդես է եկել հրաժեշտի ուղերձով

ԱՄՆ հեռացող նախագահ Ջո Բայդենը հանդես է եկել ամերիկացիներին ուղղված հրաժեշտի հեռուստաուղերձով, որը հեռարձակվել է Սպիտակ տան YouTube ալիքով:

Նա ասել է, որ ապահովել է Դոնալդ Թրամփին իշխանության խաղաղ անցումը և հաջողություն է մաղթել նոր վարչակազմին։ Միևնույն ժամանակ նա նախազգուշացրել է «ժողովրդավարությանը սպառնացող օլիգարխիայի» առաջացման մասին (նկատի ունի Թրամփի մերձավոր շրջապատի միլիարդատերերին-Խմբ.):

«Այսօր Ամերիկայում ձևավորվում է ծայրահեղ հարստության, ուժի և ազդեցության օլիգարխիա, որը բառացիորեն սպառնում է մեր ամբողջ ժողովրդավարությանը, մեր հիմնական իրավունքներին ու ազատություններին և բոլորի համար արդարացիորեն առաջ գնալուն», — ասել է Բայդենը՝ ուշադրություն հրավիրելով «մի քանի գերհարուստ մարդկանց ձեռքում իշխանության կենտրոնացման վտանգի և  իշխանության չարաշահումը չվերահսկվելու դեպքում, վտանգավոր հետևանքենրի վրա»:

Բայդենը հայտարարել է նաև երկրի սահմանադրության փոփոխության անհրաժեշտության մասին, որը, նրա կարծիքով, պետք է հնարավորություն տա քրեական պատասխանատվության ենթարկել օրենքը խախտած նախագահներին և նախկին ղեկավարներին։

«Մենք պետք է լրացումներ կատարենք, որպեսզի պարզ լինի, որ ոչ ոք անձեռնմխելի չէ պաշտոնավարման ընթացքում կատարված հանցագործությունների նկատմամբ», — ասել է Բայդենը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ում նախագահական իշխանությունը «բացարձակ չէ և չպետք է լինի»։

Խոսելով արտաքին քաղաքականության մասին՝ Բայդենն ասել է, որ Գազայի հատվածում հարդադարի հաստատման վերաբերյալ գործարքի ծրագիրը մշակել և իրագործել է իր վարչակազմը։

«Մենք ուժեղացրել ենք ՆԱՏՕ-ն դրսում։ Ուկրաինան դեռ ազատ է, և մեզ հաջողվել է դիմակայել Չինաստանին»,- ասել է Բայդենը՝ որևէ անգամ չհիշատակելով Ռուսաստանը կամ Վաշինգտոնի հարաբերությունները Մոսկվայի հետ:

«Ժամանակ կպահանջվի, որպեսզի մեր ձեռքբերումների ազդեցությունը զգացվի: Բայց սերմերը ցանվել են, և դրանք կաճեն առաջիկա տասնամյակների ընթացքում»,- ասել է ԱՄՆ նախագահը։

Իր նախագահության ձեռքբերումների թվում նա նշել է գրեթե 17 միլիոն նոր աշխատատեղերի ստեղծումը, ինչպես նաև առողջապահության հասանելիության ընդլայնումը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Փետրվարի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728