Հայտնաբերվել է զինծառայողի դի հրազենային վնասվածքով | Գալուզինը ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի և ԵՄ-ի ներկայացուցիչների հետ քննարկել է իրադրությունը Հարավային Կովկասում | Էրդողանն ու Զելենսկին փետրվարի 18-ին Անկարայում կքննարկեն Ուկրաինայում տիրող իրավիճակը | Լոռիում 39-ամյա տղամարդը ոստիկաններին է ներկայացրել մարիխուանա և կանեփի սերմեր (տեսանյութ) | Մարդուն մարդ է պետք, ուրիշ ոչինչ. Ավետ Բարսեղյանի «Հայելիս» գրքի ուղերձն ու շնորհանդեսը | Նախկին պատգամավոր Հարություն Փամբուկյանն ու որդին յուրացրել են պատմամշակութային հուշարձանը. Hetq.am | Հռոմի պապը կշարունակի մնալ հիվանդանոցում | Կասեցվել է Երևանի «Հրաշամանուկ» մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը | Դադարեցվել է Ապարանի և Տաշիրի ՁՊՎ-ների գործունեությունը | Ի՞նչ տոնական և ոչ աշխատանքային օրեր կան մարտ ամսին | Հունվարի 1-ից մինչ օրս համընդհանուր հայտարարագիր լրացրած 1625 քաղաքացի ետ է ստացել 153 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. Փաշինյան | Չինաստանում պաշտոնյան մահապատժի է դատապարտվել 34 միլիոն դոլար յուրացնելու համար | Դատախազության խլած հայտնի «RANGE ROVER»-ը պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի՝ «Թոխմախի Մհերի» քրոջ որդուն | Թրամփը Զելենսկու հետ համամիտ չէ, որ ՌԴ-ն պատերազմ է ցանկանում ՆԱՏՕ-ի դեմ | Եղեգնաձոր համայնքին կվերադարձվի 2 հողամաս

Լրահոս

Շենքում պարբերաբար երեխային ձայն է լսվում, հանրությունն ասում է, դե իր երեխան է, ինչ կուզի, կանի. աշխատանք ունենք տանելու այստեղ. Փաշինյան

Ընկալումը, թե ընտանիքը մյուսների համար անթափանց տարածք է, փոխվում է և անհրաժեշտորեն պիտի փոխվի, և սա որևէ կերպ չի կասկածի տակ դնում մարդու անձնական կյանքի անձեռնմխելիությունը: Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այս ընտանեկան կամ կենցաղի պատերի անձեռնմխելիությունը գործում է այնքան, քանի դեռ այնտեղ չեն ոտնահարվում հանրության շահերը, իսկ ցանկացած պատերից ներս բռնությունն ուղիղ առնչվում է նաև հանրության շահերին, որովհետև այդ պատերի ներսի բռնությանը չարձագանքելու դեպքում այլ դրսևորումներ  է ունենում: Այս առումով կարծում եմ, որ  այս համակարգերը պետք է շարունակաբար զարգացնենք:

Մենք խոսում ենք հանցավոր երևույթի այսբերգի երևացող կողմի մասին, և մենք անընդհատ գնում ենք այդ այսբերգի գագաթի հետ ուզում ենք կռիվ տանք: Հանցավոր  մղումները շատ դեպքերում ձևավորվում են հենց այս ընտանեկան կենցաղային բռնության պայմաններում, երբ որ բռնությունը դառնում է կուլտուրա տան մեջ, արդյունքում այն տնից դուրս է գալիս բակ, բակից թաղ, թաղից դպրոց, դպրոցից հանրություն և այդպես շարունակ։ Հետևաբար, ես հիշում եմ ինչ քննարկումներ կային, երբ որ օրենքները ընդունվում էին այս օրենքները, մեզ թվում էր, թե մենք ինչ-որ վատ բան ենք անում, մեր ավանդույթները քանդում ենք, բայց բռնությունը մեր ընտանեկան ավանդո՞ւյթն է, եթե այո, ուրեմն պետք է արմատախիլ անել այդ ավանդույթը, այստեղ կասկած լինել չի կարող: Եթե ընտանիքի ներսում ներդաշնակություն հնարավոր չի լինում հաստատել այն տրամաբանությամբ, որ դրա ձայնը դուրս է գալիս, լսելի է դառնում պետությանը, ուրեմն պետությունը պետք է արձագանքի, պետությունը չի կարող որևէ ձայն չնկատելու տալ, որովհետև ինչքան չլսելու տվեց այդ ձայն, այդ ձայնը ավելի բարձրանալու է և վերջում դառնալու է այնպիսի մի պրոբլեմ, որն աղետալի հետևանքներ է բերելու»,- ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով, հանրությունը պետք է հասկանա, որ այս ներդրվող մեխանիզմներն ունենալու են կանխարգելիչ նշանակություն:

«Մարդիկ չպետք է ասեն  դե իմ երեխան է, կարողամ երկու հատ էլ կապտակեմ, պետք է հարաբերությունների որոշակի ձև լինի, և մարդիկ պետք է հասկանան, որ չի կարելի։ Կա պետություն, որը անհրաժեշտ պահին միջամտելու է և գործելու է,- ասաց Փաշինյանը:

Խոսելով ընտանեկան բռնության դեպքերում հանրության վերաբերմունքի մասին՝ Փաշինյանը ընդգծեց.

«Օրինակ, այս շենքում երեխայի ձայն է պարբերաբար լսվում երեկոյան ժամերին։ Հասարակության կողմից արձագանքներ չեն լինում, որովհետև մտածում են, ասում են, դե իր երեխան է, ինչ ուզում է, անում է, ուզում է ծեծում է, կամ իր կինն է, ինչ ուզում է, անում է: Օրինակ,  եթե մեզնից որևէ մեկը հասել է նրան, որ պետք է սեփական երեխային ապտակի կամ բռնություն գործադրի, դա ընդամենն արձանագրում է, որ մենք նախկինում ինչ-որ բան սխալ ենք արել և հետևաբար երեխայի նկատմամբ բռնություն գործադրել պետք չի, ինչպես ասում են, պետք է սեփական գլուխը պատերով տալ և ոչ թե երեխայի նկատմամբ բռնություն գործադրել, որը հաստատ ոչ մի լավ բանի չի բերելու»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Փետրվարի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728