Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ադրբեջանցի հովիվը ՝ Հայաստանում. քար լռություն՝ ԱԱԾ-ից, ՊՆ-ից, ՆԳՆ-ից | Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դի ջեբդ» կամ ինչպես «գործ «գցել ջեբը». ձերբակալվել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն | Ադրբեջանցի հովիվ է հատել Հայաստանի սահմանը. 5-րդ ալիք | «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը ձերբակալվել է. Արեգա Հովսեփյան | Թևանյանի կալանքի ժամկետի երկարացման որոշման դեմ վերաքննիչ բnղոք է ներկայացվել. «Մայր Հայաստան» կուսակցություն | Իշխանության սկզբունքը ՏԻՄ ընտրություններում բացարձակ ՔՊ-ացումն է․ Տիգրան Աբրահամյան | Երևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին | Սահմանային տվյալները հասանելի կդառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. նախագիծ

Լրահոս

ԶՈւ-երում ծառայելուց խուսափելը շատ դեպքերում դեֆորմացված մտածողության, ինչպես նաև այնտեղ տիրող բարքերի արդյունք է. Անահիտ Մանասյան

Զինված ուժերում ի հայտ են գալիս շատ խնդիրներ, քանի որ այնտեղ խնդրահարույց իրավիճակներ են լինում, որոնք հանգեցնում են ինքնասպանությունների, ինքնավնասումների և սա ընդհանուր դաշտը դարձնում է խնդրահարույց: Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ  Մանասյանը։

«Շատ դեպքերում ԶՈւ-երում միջավայրն այնպիսի խնդրահարույց իրավիճակներ է երբեմն ունենում, որը հանգեցնում է ոչ կանոնադրային հարաբերությունների պատճառով ինքնասպանությունների ինքնավնասումների դեպքերի և այլն: Բնականաբար, սա ընդհանուր դաշտն է դարձնում խնդրահարույց, նաև քաղաքացիների մոտեցումներն այս հարցի վերաբերյալ»,- ասաց Մանասյանը:

ՄԻՊ-ի խոսքով՝ Զինված ուժերում նման դեպքերը բացառելու համար շատ կարևոր է հասարակության կրթությունը, սակայն շատ կարևոր է պետության դերը:

«Միգուցե, դրական դինամիկա ունենք, բայց ես համարում եմ, որ այս մասով շատ խնդրահարույց թերություններ ունենք։ Պետությունն իր պարտավորությունները պետք է անմիջական կատարի։

Զինված ուժերում ծառայելուց խուսափելը շատ դեպքերում դեֆորմացված մտածողության արդյունք է, ինչպես նաև այնտեղ տիրող բարքերի արդյունք է։ Պետությունն ամեն ինչ պետք է անի, որ ԶՈՒ-ում բացառի ոչ կանոնակարգային հարաբերությունները, ինքնասպանությունները, ինքնավնասումները և ցանկացած տեսակի վատ հարաբերությունները»,- ասաց նա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031