Հայտնաբերվել է զինծառայողի դի հրազենային վնասվածքով | Գալուզինը ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի և ԵՄ-ի ներկայացուցիչների հետ քննարկել է իրադրությունը Հարավային Կովկասում | Էրդողանն ու Զելենսկին փետրվարի 18-ին Անկարայում կքննարկեն Ուկրաինայում տիրող իրավիճակը | Լոռիում 39-ամյա տղամարդը ոստիկաններին է ներկայացրել մարիխուանա և կանեփի սերմեր (տեսանյութ) | Մարդուն մարդ է պետք, ուրիշ ոչինչ. Ավետ Բարսեղյանի «Հայելիս» գրքի ուղերձն ու շնորհանդեսը | Նախկին պատգամավոր Հարություն Փամբուկյանն ու որդին յուրացրել են պատմամշակութային հուշարձանը. Hetq.am | Հռոմի պապը կշարունակի մնալ հիվանդանոցում | Կասեցվել է Երևանի «Հրաշամանուկ» մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը | Դադարեցվել է Ապարանի և Տաշիրի ՁՊՎ-ների գործունեությունը | Ի՞նչ տոնական և ոչ աշխատանքային օրեր կան մարտ ամսին | Հունվարի 1-ից մինչ օրս համընդհանուր հայտարարագիր լրացրած 1625 քաղաքացի ետ է ստացել 153 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. Փաշինյան | Չինաստանում պաշտոնյան մահապատժի է դատապարտվել 34 միլիոն դոլար յուրացնելու համար | Դատախազության խլած հայտնի «RANGE ROVER»-ը պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի՝ «Թոխմախի Մհերի» քրոջ որդուն | Թրամփը Զելենսկու հետ համամիտ չէ, որ ՌԴ-ն պատերազմ է ցանկանում ՆԱՏՕ-ի դեմ | Եղեգնաձոր համայնքին կվերադարձվի 2 հողամաս

Լրահոս

Արփինե Սարգսյանով նախկին նախարար Վահե Ղազարյանի փոփոխությունը, փաստորեն, բերեց ոստիկանության «բեսպրեդելի» նոր որակներ. Արսեն Բաբայան

Արփինե Սարգսյանով նախկին նախարար Վահե Ղազարյանի փոփոխությունը, փաստորեն, բերեց ոստիկանության «բեսպրեդելի» նոր որակներ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Արսեն Բաբայանը:

«Թվում էր, թե երիասարդ, լավ կրթություն ստացած և հին ու «բարի» բարքերից հեռու կինը կլիներ ավելի լավ նախարար, մինչդեռ՝ ՆԳՆ-ի դեպքում ամբողջությամբ թարս ստացվեց։

Արփինե Սարգսյանով նախկին նախարար Վահե Ղազարյանի փոփոխությունը, փաստորեն, բերեց ոստիկանության բեսպրեդելի նոր որակներ։

Արդեն գիտեք, որ ապօրինի զենք պահելու և կրելու կասկածանքով մարդկանց ապօրինի ձերբակալությունները դարձել են նոր նախարարի սիրելի զբաղմունքը։ Բայց, որ դրան զուգահեռ կարող է ոչ շատ հեռավոր համայնք Չարնցավանում տիրել կատարյալ խայտառակություն՝ մեծ անակնկալ էր ինձ համար։

Առավոտյան այդ նույն կեղծ կասկածանքով ձերբակալել էին վստահորդիս։ Այցելեցի ոստիկանության Չարենցավանի բաժին, ներկայացա և խնդրեցի ապահովել վստահորդիս հետ տեսակցությունը։ Ի դեպ վստահորդիս ձերբակալել էին իմ հասնելուց շուրջ երկու ժամ առաջ։ Ծառայողը գնաց ճշտումներ արեց և վերադարձավ ու հայտնեց, որ պետք է սպասեմ․․․

Հայտարարեցի, որ չպետք է սպասեմ, իսկ փաստաբանի գործունեությանը խոչընդոտելը հանցանք է, որը նախատեսված է քրեական օրենսգրքով և անհապաղ տեսակցելս չապահովելու դեպքում ստիպված կլինեմ հանցագործության մասին հաղոդրում տալ։

Ծառայողը գնաց, հայտնեց ու եկավ ինձ հրավիրեց ներս։ Ուղեկցեց, մի տղա էր աշխատասենյակում, սկսեց մուննատ–զուննաթը, թե բա՝ «Դո՞ւ ես ասել, որ հաղորդում ես տալու»։ Պատասխանաս դրական էր։ Երիտասարդը, որ ներկայացավ պետի տեղակալ մայոր Իսկանդարյան, որոշեց շարունակել իր հակաոստիկանական պահվածքը և ինձ հայտեց բառացի՝ «Դե գնա հաղորդում տուր, ում ուզում ես․․․ Մեր հետ էդ լեզվով չխոսաս»։ Դե ստիպված էի տոնս բարձրացնելով, ի պատասխան իր տոնի, բացատրել վերջնիսի, որ ես խոսել ու խոսում եմ բացառապես օրենքի լեզվով և մեջբերումս էլ քրեական օրենսգրքից է։ Կարճ լեղվակռվից հետո իհարկե ապահովեց տեսակցությունս, սակայն հակաոստիկանական պահվածքը, ցավոք, չավարտվեց։ Մասնավորապես, ոստիկանության Չարենցվանի իսկանդերը որոշեց մեզ «ահաբեկել», ասելով՝ դե որ Դուք (պահանջել էի չափը ճանաչել ինձ դիմելիս) պաշտպանն եք, դե հեսա կտեսնեք ինչ ա լինելու։ Հեսա մեր մոտ շաաատ հաճախ եք լինելու։

Իհարկե ես դեմ չեմ իրենց մոտ հաճախ լինելու, եթե իրենք դեմ չլինեն, բայց լինելուս պատճառը մայոր Իսկանդարյանը բացատրես նրանով, որ «Հեսա կտեսնեք, թե ինչքան օպերատիվ տվյալ ենք ստանալու և իրացնելու․․․»։

Սա է այսօր ոստիկանության ընդհանուր բնութագիրը․ ոստիկանական բեսպրեդել ու անձանց իրավունքների ոտնակոխում։

Նախարարին այսօրվա ասուլիսի ընթացքում իմ կողմից բարևեք ու խնդրեք կարգի բերել իր կադրերին։ Դա հենց իր պարտականություն է։

ՆԳՆ ՆԱՎ–ին հորդորում եմ ավելի աչալուրջ լինել և իր լիազորությունների շրջանակներում ընթացք տալ ու բացառել այսօրինակ կիսագողական պահվածքը ոստիկանության ծառայությունում»,- գրել է նա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Փետրվարի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728