Զինծառայող Սևակ Հովհաննիսյանի մшhվшն դեպքով նախաձեռնված քրվարույթի շրջանակում երկու անձ է կալանավորվել | Էական է համաժողովրդական հանրաքվեով նոր Սահմանադրության ընդունումը․ Փաշինյան | Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է դատական ֆարսին մասնակցելուց և հացադուլ է հայտարարել | Մեծամորում 44-ամյա տղամարդը դանակաhարել է 24 և 17 տարեկան երիտասարդների | «Ես հոգեպես պատրաստ չէի մայրանալու, հետո հասկացա». Աննա Մանուչարյան | Հայ-վրացական սահման տանող ճանապարհը ձնաբքի և վատ տեսանելիության պատճառով փակ է բեռնատարների համար | Զելենսկին հայտարարել է՝ մինչև երբ է մտադիր պաշտոնավարել | «3+3» հարթակը բոլոր մասնակիցների շահերից է բխում. այն նախանձ էր առաջացրել Բայդենի վարչակազմում. Լավրով | Դռները բաց լինելու և բանալիները փականում գտնվելու հետևանքով գողացել են 2 ավտոմեքենա | Հրազդան գետում, մի քանի ժամ որոնողական աշխատանքներից հետո, հայտնաբերվել է «Թումո»-ի աշխատակցի մшրմինը | Հայաստանում ԲՏԱ ոլորտն աստիճանաբար դառնում է առաջնորդող. Հակոբ Արշակյան | Պատմությունը դասեր է տալիս, ոչ թե բեռ դառնում. Աննա Հակոբյան | ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով կստեղծվի. այն կղեկավարի Արմեն Գրիգորյանը | Երուսաղեմի քաղաքապետարանը փորձում է բռնագրավել Հայոց պատրիարքարանի անշարժ գույքը. պատրիարքարանը կոչով դիմել է Նեթանյահուին | «Վախենում եմ ամուսնությունից և երեխա ունենալուց». Էվիկ

Լրահոս

Ֆրանսիան պետք է մասնակցի Ուկրաինայի հարցով բանակցություններին. ԱԳ նախարար

Ֆրանսիան պետք է մասնակցի Ուկրաինայում խաղաղության շուրջ ցանկացած բանակցությունների, հայտարարել է հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Ժան Նոել Բարոն։

Ինչպես գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն, RTL ռադիոկայանին տված հարցազրույցում նախարարին հարցրել են, թե արդյոք Ֆրանսիան պատրաստ է բանակցությունների Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ` հաշվի առնելով, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն օրերս հայտարարել էր ՌԴ-ի հետ սպասվող բանակցությունների մասին։

«Մենք միշտ ասել ենք, որ եթե ուկրաինացիները դա ցանկանան, ինչ-որ պահի Ռուսաստանը կարող է ներգրավվել բանակցություններում, մենք դրա հետ կապված տաբու չունենք: Կարևորն այն է, որ Ֆրանսիան եվրոպական անվտանգության վերաբերյալ ցանկացած բանակցությունների մաս կազմի: Ինչ այսօր կատարվում է Ուկրաինայում, վերաբերում է այս երկրի տարածքային ամբողջականությանը, բայց շոշափվում են նաև Եվրոպայի անմիջական անվտանգության շահերը»,- պատասխանել է նախարարը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Փետրվարի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728