Հայտնաբերվել է զինծառայողի դի հրազենային վնասվածքով | Գալուզինը ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի և ԵՄ-ի ներկայացուցիչների հետ քննարկել է իրադրությունը Հարավային Կովկասում | Էրդողանն ու Զելենսկին փետրվարի 18-ին Անկարայում կքննարկեն Ուկրաինայում տիրող իրավիճակը | Լոռիում 39-ամյա տղամարդը ոստիկաններին է ներկայացրել մարիխուանա և կանեփի սերմեր (տեսանյութ) | Մարդուն մարդ է պետք, ուրիշ ոչինչ. Ավետ Բարսեղյանի «Հայելիս» գրքի ուղերձն ու շնորհանդեսը | Նախկին պատգամավոր Հարություն Փամբուկյանն ու որդին յուրացրել են պատմամշակութային հուշարձանը. Hetq.am | Հռոմի պապը կշարունակի մնալ հիվանդանոցում | Կասեցվել է Երևանի «Հրաշամանուկ» մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը | Դադարեցվել է Ապարանի և Տաշիրի ՁՊՎ-ների գործունեությունը | Ի՞նչ տոնական և ոչ աշխատանքային օրեր կան մարտ ամսին | Հունվարի 1-ից մինչ օրս համընդհանուր հայտարարագիր լրացրած 1625 քաղաքացի ետ է ստացել 153 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. Փաշինյան | Չինաստանում պաշտոնյան մահապատժի է դատապարտվել 34 միլիոն դոլար յուրացնելու համար | Դատախազության խլած հայտնի «RANGE ROVER»-ը պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի՝ «Թոխմախի Մհերի» քրոջ որդուն | Թրամփը Զելենսկու հետ համամիտ չէ, որ ՌԴ-ն պատերազմ է ցանկանում ՆԱՏՕ-ի դեմ | Եղեգնաձոր համայնքին կվերադարձվի 2 հողամաս

Լրահոս

«Միլպետ» եզրույթը եկեք չօգտագործենք, Աշտարակի բաժնի պետի ազատումը կապ չունի թմրամիջոցի դեպքի հետ. նախարար

Ես համաձայն եմ, որ կան որոշակի աշխատանքներ, որոնք թերագնահատված են պետական կառավարման համակարգում։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը:

Եվ հենց դա շտկելու տրամաբանության մեջ մենք ներդրել ենք փրկարար ծառայողների ատեստավորման համակարգը։ Անցած տարվանից սկսած, փրկարարները կարող են ատեստավորվել։ Իհարկե, դեռևս մեծ թիվ չունենք ատեստավորված անձանց, որովհետև մենք բավական խիստ ենք մոտեցել թեմային և շատ պաշտոն զբաղեցնող անձինք դեռևս չեն կարողանում հաղթահարել ատեստավորման այն բոլոր փուլերը, որոնք նախատեսված են, բայց արդեն իսկ փրկարար ծառայությունում ունենք վարչության պետ, որը շուրջ ատեստավորման արդյունքում, իհարկե հարկերը ներառված, ստանում է շուրջ մեկ միլիոն դրամ աշխատավարձ։ Պետությունը ճիշտ  ռեակցիա է տալիս, ճիշտ վերաբերմունք է ցուցաբերում այն անձանց աշխատանքին, որոնք  իրականում իրենց կյանքի, իրենց առողջության գնով մտնում են տարբեր պրոցեսների մեջ։ Այս պահի դրությամբ, 1,778 փրկարար ծառայող էր դիմել ատեստավորման համար, նրանցից 688-ն է, որ հաղթահարել է ատեստավորումը։ Եթե ընդհանուր հաստիքային միավորներով նայենք, փրկարար ծառայությունը ունի շուրջ 3,500 հաստիքային միավոր, հետևապես դեռ ժամանակ ունեն մեր ծառայողները»,- ասաց նախարարը:

Անդրադառնալով վերջերս տարածված լուրերին, որ Արագածոտնի մարզային վարչության Աշտարակի բաժնի պետը կասկածվել է թմրանյութ պահելու մեջ, իսկ կարճ ճամանակ ազատման դիմում գրել, նախարարը նշեց.

«Ես խնդրում եմ, որ նաև եզրույթները օգտագործելիս մենք գնալով կամաց-կամաց գանք այն նոր եզրույթաբանությանը, որը բարեփոխումների տրամաբանության է, ամեն դեպքում չօգտագործենք «միլպետ» եզրույթը, որովհետև Աշտարակի բաժնի պետի մասին ենք խոսում: Առաջին փաստով կուզենայի շատ հստակ ֆիքսենք հետևյալը. Աշտարակի բաժնի պետի՝ պարոն Մարտիրոսյանի ազատումը որևէ կապ չունի տվյալ դրվագի հետ։ Այսինքն Աշտարակի բաժնի պետի ազատումը որևէ կապ չունի թմրամիջոցի օգտագործման կամ իրացման առերևույթ դրվագի հայտնաբերման հետ։ Աշտարակի բաժնի պետի ազատումն ընդհանուր կադրային քաղաքականության տրամաբանության մեջ է, որովհետև պարոն Մարտիրոսյանը տեղյակ է եղել, որ մենք պլանավորում ենք կադրային փոփոխություններ, այդ թվում Աշտարակի բաժնի մասով։ Եվ կարծում եմ՝ կադրային փոփոխությունը չպետք է շատ ծանր տանել, կադրային փոփոխություն ցանկացած անձի մակարդակով կարող է ցանկացած պահի լինել, այդ թվում իմ, ոչ մեկ ապահովագրված չէ որևէ պաշտոնին նշանակվելու կամ ազատվելու կոմպոնենտից:

Խնդրում եմ, մի կապեք տվյալ դրվագը, կոնկրետ իրավիճակի հետ, որովհետև չկա որևէ եզր, հասկանում եմ, ժամանակագրական առումով ինչ-որ մի համընկնում է եղել, դա կարող է ինչ-որ ենթադրությունների պատճառ հանդիսանալ, բայց նորից եմ շեշտում, որ խոսակցությունը եղել է դեպքից մի քանի օր առաջ»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Փետրվարի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728