Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերի այցն Ուկրաինա և Հարյուրամյա գործընկերության համաձայնագրի ստորագրումը հարաբերությունների սկզբունքորեն նոր ձևաչափ է։ Այս մասին ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
«Ուկրաինայի և Մեծ Բրիտանիայի միջև հարաբերություններն այժմ ավելի սերտ են, քան երբևէ, և որոշ բաներ, որոնք մենք ներառել ենք Մեծ Բրիտանիայի հետ Հարյուրամյա գործընկերության համաձայնագրում, միանշանակ կարելի է կրկնել այլ երկրների հետ՝ հետագայում զարգացնելով մեր գործընկերությունը: Ավելի շատ պաշտպանական համագործակցություն, ավելի շատ համագործակցություն անվտանգության ոլորտում», — ասել է Զելենսկին:
Նա մանրամասնել է, որ այս տարի Ուկրաինան Միացյալ Թագավորությունից ստանալու է 6,6 մլրդ դոլարի ռազմական օգնություն:
Բացի այդ, համաձայնագիրը ներառում է տնտեսական, տեխնոլոգիական և կրթական համագործակցություն։ Կա նաև համաձայնագրի գաղտնի մաս: