Զինծառայող Սևակ Հովհաննիսյանի մшhվшն դեպքով նախաձեռնված քրվարույթի շրջանակում երկու անձ է կալանավորվել | Էական է համաժողովրդական հանրաքվեով նոր Սահմանադրության ընդունումը․ Փաշինյան | Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է դատական ֆարսին մասնակցելուց և հացադուլ է հայտարարել | Մեծամորում 44-ամյա տղամարդը դանակաhարել է 24 և 17 տարեկան երիտասարդների | «Ես հոգեպես պատրաստ չէի մայրանալու, հետո հասկացա». Աննա Մանուչարյան | Հայ-վրացական սահման տանող ճանապարհը ձնաբքի և վատ տեսանելիության պատճառով փակ է բեռնատարների համար | Զելենսկին հայտարարել է՝ մինչև երբ է մտադիր պաշտոնավարել | «3+3» հարթակը բոլոր մասնակիցների շահերից է բխում. այն նախանձ էր առաջացրել Բայդենի վարչակազմում. Լավրով | Դռները բաց լինելու և բանալիները փականում գտնվելու հետևանքով գողացել են 2 ավտոմեքենա | Հրազդան գետում, մի քանի ժամ որոնողական աշխատանքներից հետո, հայտնաբերվել է «Թումո»-ի աշխատակցի մшրմինը | Հայաստանում ԲՏԱ ոլորտն աստիճանաբար դառնում է առաջնորդող. Հակոբ Արշակյան | Պատմությունը դասեր է տալիս, ոչ թե բեռ դառնում. Աննա Հակոբյան | ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով կստեղծվի. այն կղեկավարի Արմեն Գրիգորյանը | Երուսաղեմի քաղաքապետարանը փորձում է բռնագրավել Հայոց պատրիարքարանի անշարժ գույքը. պատրիարքարանը կոչով դիմել է Նեթանյահուին | «Վախենում եմ ամուսնությունից և երեխա ունենալուց». Էվիկ

Լրահոս

Ու կրկին աղաղակում էին բանտերի ու դատարանների քարերը, նաև՝ Եռաբլուրի… Իսկ մենք՝ կրկին հանցավոր…

Վահե Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
1915 թ. Վանի ինքնապաշտպանության կազմակերպիչներից՝ քաղաքամեջի Զինվորական մարմնի ղեկավար Հայկակ Կոսոյանը 1921 թ. Փետրվարյան ապստամբության մասին իր սահմռկեցուցիչ հուշագրության մեջ նկարագրում է ազգուրաց բոլշևիկ Ավիս Նուրիջանյանի գլխավորությամբ հայ չեկիստների, թաթար մսագործների դաժան գործողությունները բանտարկված հայ գործիչների հանդեպ, որոնց մեջ էին Նոր Բայազետի սահմանապահ զորքերի հրամանատար Համազասպ Սրվանձտյանցը (կացնահարվել է հայ չեկիստների ու թաթար մսագործի ձեռամբ՝ իր կացնով), ՀՀ բանակի դերակալ գեներալ, Ղարաքիլիսայի ճակատամարտի հերոս Նիկ. Ղորղանյանը (գնդակահարվել է հայ չեկիստների ձեռամբ), Հովհ. Քաջազնունին, Նիկոլ Աղբալյանը, Լևոն Շանթը, Ավետիք Սահակյանը և այլք:
Երբ արդեն ազատագրվել էր Երևանն ու բանտից դուրս էին գալիս գործիչները, Հայկակ Կոսոյանը քարանում է՝ տեսնելով Երևանի բանտում վաղօրոք փորված փոսերի մեջ կացնահարված ու գնդակահարված ընկերների դիակները ու գրում, որ, ինքը կյանքում երկրորդ անգամ է տեսնում նման փոսեր. մեկը՝ Վանում, փորված թուրք ասկյարների ձեռամբ, մեկը՝ Երևանում՝ փորված հայ բոլշևիկների ձեռամբ:
Ավարտում է գիրքը հետևյալ կերպ՝ երբ ես դուրս էի գալիս բանտից, կարծես կացնահարված ընկերներս գոռացին՝ ինչու՞ մեզ չօգնեցիք այն զարհուրելի գիշերը, երբ… անգամ բանտի քարերն էին աղաղակում…. Ես հանցավոր էի…
Ավելի քան 100-տարի անց՝ երկու դավադիր փոսեր («դատավարություններ»)` Բաքվում և Երևանում, մեկը՝ կրկին թուրք բաշիբոզուկի, մյուսը՝ հայ…
Ու կրկին աղաղակում էին բանտերի ու դատարանների քարերը, նաև՝ Եռաբլուրի… Իսկ մենք՝ կրկին հանցավոր…
Возможно, это изображение 15 человек
Возможно, это изображение 1 человек и текст
Возможно, это изображение 3 человека, отдел новостей и текст
Возможно, это черно-белое изображение (2 человека)
Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Փետրվարի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728