ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է․
«Այն «դատավարությունը», որը տեղի է ունենում Բաքվում, սպասելի սցենարով է զարգանում: Կեղծիքներ, շինծու վկայություններ, մեղադրանք` շատ կանխատեսելի վիճակներ:
Զուգահեռ իրականությունում փաշինյանական դատաիրավական համակարգն է, որի թիրախը քաղաքական ընդդիմախոսներից, քաղբանտարկյալներից բացի, մեր նահատակված հերոսների ծնողներն են:
Մյուս կողմից` ինչի՞ց զարմանանք: Նույն ռեժիմը Եռաբլուրում զոհվածների ծնողներին էր քաշքշում և ոստիկանական բաժանմունքներ քարշ տալիս, նույն ձևով էլ մեղադրական վճիռ է արձակելու:
Օրը ցերեկով ընդդիմադիր պատգամավոր են քաշքշում 20-30 հոգով, հարվածում, հայհոյում, ու ոչ մի բան, իսկ զոհվածի հորը` Գարիկ Գալեյանին նախ ներքաշում են սադրանքի մեջ, իսկ հետո էլ՝ մեղավոր կարգում:
Քննիչից մինչև դատավոր ու դրանց վերևից զանգողներ՝ դուք ո´չ պատիվ ունեք, ո´չ արժանապատվություն, ոչ էլ մարդամեջ հայտնվելու բարոյական իրավունք:
Գարիկը պինդ է` սա էլ կտանի, դա չէ խնդիրը:
Սակայն սա միայն Գարիկի ու նրա ընտանիքի խնդիրը չէ, բոլորիս պարտքն է` արմատախիլ անելու այն չարիքը, որը մեր երկիրը հասցրել է արժեհամակարգային և բարոյականության զրոյական վիճակին»: