Հունվարի 18-ին Ադրբեջանում հանդիպել են Իլհամ Ալիևն ու Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, հանդիպմանը ընդգծվել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև բարեկամական, եղբայրական հարաբերություններն ու ռազմավարական դաշնակցությունը հաջողությամբ զարգանում են քաղաքական, տնտեսական և մյուս բոլոր ոլորտներում, վստահություն է հայտնվել, որ կապերը հետագայում ևս կամրապնդվեն:
Զրույցի ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել երկկողմ հարաբերությունների հեռանկարների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։