Skip to main content

Երևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին | Սահմանային տվյալները հասանելի կդառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. նախագիծ | ՈՒՂԻՂ. Արցախի ներդրումային հիմնադրամի փողերի հետքերով. բողոքի ակցիա դատախազության դիմաց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն սպիտակ ֆոսֆոր կիրառեց Արցախում, COP17-ի հյուրե՛ր, բռնահանված արցախցիների վերադարձն ապահովե՛ք | Հայկական առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում | Ինչ իրավիճակ է փոխանակման կետերում | Սպասվում է անձրև. ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի դիրքորոշումն անընդունելի է, եթե ցեղասպանական քայլերը չեն պատժվում, չի՛ կարող լինել խաղաղություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուժեղ Հայաստան»-ից թարմացնում են Փաշինյանի հիշողությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շեղում եղավ, կոշտ արձագանք կլինի. Փաշինյանն անցավ սպառնալիքների

Լրահոս

Հայաստանի 3-րդ Հանրապետությունն այլևս չկա. Սամվել Ֆարմանյան

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը գրում է. «Հայաստանի 3-րդ Հանրապետությունն այլևս չկա: Տարիներ արդեն:

Չկա այդ հանրապետության գաղափարական առանցքը՝ Արցախը: Կորել են այդ հանրապետությանն ի սկզբանե վերագրված իմաստները: Սասանվել են այդ հանրապետության հերոսները: Դեֆորմացվել կամ իսպառ գոլորշիացել են այդ պետության արժեքները: Կազմաքանդվել են դրա բոլոր հաստատություններն ու կառույցները: Արժեզրկվել ու ցավոտ է դարձել այդ պետության մասին մեր հիշողությունը:

Աքսիոմատիկ է՝ Հայաստանն այլևս չի լինելու նախկինը: Չգիտակցել ելակետային այս հանգամանքը, նշանակում է չհասկանալ մեզ հետ տեղի ունեցածն ու ունեցողը:

Ի՞նչ անել: Ուժ գտնել նախ վերապրելու այս մեծ շրջադարձը: Ուժ գտնել՝ կորցրածով բավարարվելու ու ինքնակործան այս թափանիվը մի կերպ կանգնեցնելու: Ուժ գտնել՝ ինքներս մեզ ու մեր ունեցածը ճիշտ գնահատելու՝ վանելու մեր մտքից գերարժեքությունն էլ, թերարժեքությունն էլ: Նորից երազելու, բայցև գետնից չկտրվելու: Ուժ գտնել՝ առժամանակ լռելու, իրար հասկանալու, իրար ներելու ու իրար սիրելու: Միտք գտնել՝ բանաձևելու հայրենիքի, մեր համատեղ գոյության ու պետության քաղաքական իմաստը:

Ըմբռնել ու արժանապատվությամբ իմաստավորել տեղի ունեցողը՝ մեռնում է 3-րդը, ու նրանից պետք է ծնել 4-րդը»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031