Հայտնաբերվել է զինծառայողի դի հրազենային վնասվածքով | Գալուզինը ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի և ԵՄ-ի ներկայացուցիչների հետ քննարկել է իրադրությունը Հարավային Կովկասում | Էրդողանն ու Զելենսկին փետրվարի 18-ին Անկարայում կքննարկեն Ուկրաինայում տիրող իրավիճակը | Լոռիում 39-ամյա տղամարդը ոստիկաններին է ներկայացրել մարիխուանա և կանեփի սերմեր (տեսանյութ) | Մարդուն մարդ է պետք, ուրիշ ոչինչ. Ավետ Բարսեղյանի «Հայելիս» գրքի ուղերձն ու շնորհանդեսը | Նախկին պատգամավոր Հարություն Փամբուկյանն ու որդին յուրացրել են պատմամշակութային հուշարձանը. Hetq.am | Հռոմի պապը կշարունակի մնալ հիվանդանոցում | Կասեցվել է Երևանի «Հրաշամանուկ» մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը | Դադարեցվել է Ապարանի և Տաշիրի ՁՊՎ-ների գործունեությունը | Ի՞նչ տոնական և ոչ աշխատանքային օրեր կան մարտ ամսին | Հունվարի 1-ից մինչ օրս համընդհանուր հայտարարագիր լրացրած 1625 քաղաքացի ետ է ստացել 153 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. Փաշինյան | Չինաստանում պաշտոնյան մահապատժի է դատապարտվել 34 միլիոն դոլար յուրացնելու համար | Դատախազության խլած հայտնի «RANGE ROVER»-ը պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի՝ «Թոխմախի Մհերի» քրոջ որդուն | Թրամփը Զելենսկու հետ համամիտ չէ, որ ՌԴ-ն պատերազմ է ցանկանում ՆԱՏՕ-ի դեմ | Եղեգնաձոր համայնքին կվերադարձվի 2 հողամաս

Լրահոս

Սիրիայի նոր իշխանությունները հույս ունեն, որ երկիրը կվերադառնա Արաբական պետությունների լիգա

Դամասկոսի նոր իշխանությունները հույս ունեն, որ Արաբական պետությունների լիգան կաջակցի սիրիացի ժողովրդին, և Սիրիան կվերադառնա իր տեղը տարածաշրջանային կազմակերպությունում։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է Սիրիայի անցումային կառավարության արտաքին գործերի նախարար Ասադ Հասան ալ-Շիբանին։

«Մենք հուսով ենք, որ Արաբական պետությունների լիգան կաջակցի սիրիական ժողովրդի կամքին, և մենք ակնկալում ենք, որ շուտով կվերադառնանք լիգա»,-ասել է նա:

Դամասկոսի անդամակցությունը Արաբական լիգային կասեցվեց 2011 թվականի նոյեմբերին ներքին ճգնաժամի գագաթնակետին, որը վերաճեց զինված հակամարտության: 2023 թվականի փետրվարի 6-ի երկրաշարժից հետո արաբական շատ երկրներ գնացին Սիրիայի հետ մերձեցման ուղղությամբ և նրան զգալի մարդասիրական օգնություն ցուցաբերեցին։

2023 թվականի մայիսի 7-ին Արաբական լիգայի խորհուրդը Կահիրեում հրավիրված արտակարգ նիստում որոշում կայացրեց վերականգնել Սիրիան տարածաշրջանային համայնքում իր տեղը: 2023 թվականի մայիսի 19-ին Սիրիայի նախկին առաջնորդ Բաշար ալ-Ասադը 2010 թվականից ի վեր առաջին անգամ մասնակցեց Արաբական լիգայի գագաթնաժողովին, որն անցկացվում էր Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Փետրվարի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728