Հզոր ցիկլոն է ներթափանցում Հայաստան. սպասվում է շատ ուժեղ ձյուն, ցուրտ, բուք. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին | Երիտասարդը 18-րդ հարկից ընկել է մեքենայի վրա և ողջ մնացել | Արցախի քաղաքական էլիտան միջոցառումներ է ծրագրել․ «Հրապարակ» | Թուրքիան փաստացի զրկվել է ուկրաինական hակամարտnւթյnւնnւմ չեզոք երկրի, հետևաբար նաև միջնորդի կարգավիճակից․ Գեղամյան | Քաղաքային իշխանությունները նոր նախագիծ են մշակում․ տրանսպորտի սակագինը չվճարող քաղաքացիները կպատժվեն. «Ժողովուրդ» | Ալեն Սիմոնյանի եղբոր ղեկավարած ընկերությունը, որ հարյուրավոր մլն դրամի մրցույթներում է հաղթել, սնանկացել է. «Ժողովուրդ» | ՔՊ-ի ԺՊ-ի թիմում խառնվել են իրար իմ առաջադրվելու հայտարարությունից հետո և ճիշտ էլ արել են․ Ռուբեն Մխիթարյան | Դատարանը պարտավորեցրել է Մանուել Մանուկյանին Սուրեն Պապիկյանից ներողություն խնդրել | Ստեղծված իրավիճակում Նիկոլը փորձելու է արագացնել Էրդողանի հովանու ներքո ռեգիոնալ նոր գործարքի կնքումը․ Արմեն Աշոտյան | Հայաստանում վերջին տարիներին զգալի հետընթաց է արձանագրվել ժողովրդավարության ասպարեզում, աճել | ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը մարտական ընկերների հետ ազատագրեց 1 150 000 հեկտար Արցախում առաջին Արցախյան հերոսամարտում, պաշտպանեց ազատագրված տարածքը 2016 թ.-ին․ Հենրիխ Դանիելյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կադաստրի կոմիտեն խոչընդոտում է 1400 շահառու ունեցող սոցիալական բնակարանաշինության ծրագրին | Օդի ջերմաստիճանի բարձրացմանը չխաբվեք. Հայհիդրոմետի տնօրենն ասել է՝ ինչ է սպասվում | Չարենցավանի դատարանում կալանավորի ձեռնաշղթաները չեն կարողանում հանել, փրկարարների են հրավիրել | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դատարանի դահլիճից ինչպես է ազատ արձակվում Տիրան Խաչատրյանը

Լրահոս

ԱՄՆ-ի հետ ստորագրված փաստաթուղթը չի ենթադրում անվտանգության ուղիղ երաշխիք և մեխանիզմ Հայաստանի համար․ Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ, տնային կալանքում գտնվող Արմեն Աշոտյանը հեռավար կարգով պատասխանել է քաղաքացիների հարցերին:

«Ինչպե՞ս եք վերաբերվում ԱՄՆ-ի հետ վերջերս ստորագրված փաստաթղթին։ Ինչպիսի՞ ազդեցություն այն կունենա մեր անվտանգության մակարդակի վրա» հարցին ի պատասխան՝ Արմեն Աշոտյանը նշել է․

«Այդ փաստաթուղթը, որպես ձևաչափ, հայ-ամերիկյան 30 տարվա հարաբերությունների շարունակությունն է՝ նախկինում եղած ձեռքբերումների ամրագրմամբ։

Փաստաթուղթը իր կոնտենտով չի ենթադրում անվտանգության որևէ ուղիղ երաշխիք և մեխանիզմ Հայաստանի համար։

Ստեղծված տարածաշրջանային իրավիճակում և փաշինյանական քաղաքականության արդյունքում, ճիշտ հակառակը, այդ փաստաթուղթը կտրուկ ավելացնելու է անվտանգային ռիսկերը՝ Ռուսաստանի և Իրանի աճող առարկայական մտահոգությունների ֆոնին։

Այդ իմաստով հատկապես մտահոգիչ են ՀՀ սահմանների հետ կապված ամերիկյան ենթադրվող գործառույթները։

Հատկանշական է, որ ադրբեջանական ագրեսիայի մասին հստակ ձևակերպումներ փաստաթուղթը չի պարունակում, օրինակ, Արցախի հայաթափման կամ Հայաստանի ինքնիշխան տարածքների զավթման հետ կապված։

Հայաստանում միջուկային էներգետիկայի ապագայի հետ կապված ուրվագծվող զարգացումները լրջագույն մտահոգությունների առանձին ծանր բեռ են ստեղծում։

Թեպետ ԱՄՆ գնացող և եկող վարչակազմերի միջև անցումային համաձայնեցման մեխանիզմները, կարծես թե, աշխատել են այս դեպքում, սակայն դա ոչ մի երաշխիք չի ստեղծում։

Հիշեցնեմ, որ 2016-ին ընտրվելուց հետո Թրամփը դուրս հանեց ԱՄՆ-ն մի շարք շատ ավելի կենսական և գլոբալ համաձայնություններից՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ գործարքից, Կլիմայի փարիզյան համաձայնությունից, Տրանսատլանտիկ և Տրանս-Խաղաղօվկիանոսյան առևտրային նախաձեռնությոններից։

Եվ իհարկե, Հայաստանում «ժողովրդավարության բարձր մակարդակի» մասին ձևակերպումները զավեշտ են։ Տպավորություն է, որ ԱՄՆ Պետքարտուղարը չի կարդացել ԱՄՆ Պետքարտուղարության վերջին տարեկան զեկույցը այս թեմայով»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Փետրվարի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728