Զինծառայող Սևակ Հովհաննիսյանի մшhվшն դեպքով նախաձեռնված քրվարույթի շրջանակում երկու անձ է կալանավորվել | Էական է համաժողովրդական հանրաքվեով նոր Սահմանադրության ընդունումը․ Փաշինյան | Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է դատական ֆարսին մասնակցելուց և հացադուլ է հայտարարել | Մեծամորում 44-ամյա տղամարդը դանակաhարել է 24 և 17 տարեկան երիտասարդների | «Ես հոգեպես պատրաստ չէի մայրանալու, հետո հասկացա». Աննա Մանուչարյան | Հայ-վրացական սահման տանող ճանապարհը ձնաբքի և վատ տեսանելիության պատճառով փակ է բեռնատարների համար | Զելենսկին հայտարարել է՝ մինչև երբ է մտադիր պաշտոնավարել | «3+3» հարթակը բոլոր մասնակիցների շահերից է բխում. այն նախանձ էր առաջացրել Բայդենի վարչակազմում. Լավրով | Դռները բաց լինելու և բանալիները փականում գտնվելու հետևանքով գողացել են 2 ավտոմեքենա | Հրազդան գետում, մի քանի ժամ որոնողական աշխատանքներից հետո, հայտնաբերվել է «Թումո»-ի աշխատակցի մшրմինը | Հայաստանում ԲՏԱ ոլորտն աստիճանաբար դառնում է առաջնորդող. Հակոբ Արշակյան | Պատմությունը դասեր է տալիս, ոչ թե բեռ դառնում. Աննա Հակոբյան | ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով կստեղծվի. այն կղեկավարի Արմեն Գրիգորյանը | Երուսաղեմի քաղաքապետարանը փորձում է բռնագրավել Հայոց պատրիարքարանի անշարժ գույքը. պատրիարքարանը կոչով դիմել է Նեթանյահուին | «Վախենում եմ ամուսնությունից և երեխա ունենալուց». Էվիկ

Լրահոս

Թուրքական լրատվամիջոցները տարածել են թուրքական հանցավոր խմբավորման անդամների Հայաստանից արտահանձնման կադրերը

Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի, որոնք Թուրքիայում ներգրավված են եղել կազմակերպված հանցավորության մեջ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։

«Կազմակերպված հանցավորության մեջ ներգրավված երկու անձի Հայաստանից Թուրքիա արտահանձնման վերաբերյալ.
Արձագանքելով Ինտերպոլի Կարմիր ծանուցմամբ ներկայացված խնդրանքին` 2025 թվականի հունվարի 19-ին Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի, որոնք Թուրքիայում ներգրավված են եղել կազմակերպված հանցավորության մեջ»,-նշված է հրապարակման մեջ։

Թուրքական լրատվամիջոցները տարածել են թուրքական հանցավոր խմբավորման անդամների Հայաստանից արտահանձնման կադրերը:

Տեսանյութից պարզ երևում է, որ հանցագործները տեղափոխվել են թուրքական ինքնաթիռով: Թուրքիայի ՆԳՆ-ի EM 805 հատուկ ինքնաթիռը վայէջք է կատարել Զվարթնոց օդանավակայանում, որով էլ կասկածյալներին դիմակավորված մեծ թվով հատուկ ստորաբաժանումների ծառայողները նրանց տեղափոխել են Թուրքիա:

Արտահանձնվածներից մեկը Թուքիայում հայտնի հանցավոր խմբավորման առաջնորդ Էրջան Յըլազն է, որը մեկ տասնամյակից ավելի գտնվել է հետախուզման մեջ, այս խմբավորումը բազմաթիվ սպանությունների և հանցավոր գործունեությունների հեղինակ է: Համենայն դեպս` այսպես են ներկայացնում թուրքական լրատվամիջոցները հղում անելով այդ երկրի պաշտոնական աղբյուրներին:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Փետրվարի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728