Զինծառայող Սևակ Հովհաննիսյանի մшhվшն դեպքով նախաձեռնված քրվարույթի շրջանակում երկու անձ է կալանավորվել | Էական է համաժողովրդական հանրաքվեով նոր Սահմանադրության ընդունումը․ Փաշինյան | Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է դատական ֆարսին մասնակցելուց և հացադուլ է հայտարարել | Մեծամորում 44-ամյա տղամարդը դանակաhարել է 24 և 17 տարեկան երիտասարդների | «Ես հոգեպես պատրաստ չէի մայրանալու, հետո հասկացա». Աննա Մանուչարյան | Հայ-վրացական սահման տանող ճանապարհը ձնաբքի և վատ տեսանելիության պատճառով փակ է բեռնատարների համար | Զելենսկին հայտարարել է՝ մինչև երբ է մտադիր պաշտոնավարել | «3+3» հարթակը բոլոր մասնակիցների շահերից է բխում. այն նախանձ էր առաջացրել Բայդենի վարչակազմում. Լավրով | Դռները բաց լինելու և բանալիները փականում գտնվելու հետևանքով գողացել են 2 ավտոմեքենա | Հրազդան գետում, մի քանի ժամ որոնողական աշխատանքներից հետո, հայտնաբերվել է «Թումո»-ի աշխատակցի մшրմինը | Հայաստանում ԲՏԱ ոլորտն աստիճանաբար դառնում է առաջնորդող. Հակոբ Արշակյան | Պատմությունը դասեր է տալիս, ոչ թե բեռ դառնում. Աննա Հակոբյան | ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով կստեղծվի. այն կղեկավարի Արմեն Գրիգորյանը | Երուսաղեմի քաղաքապետարանը փորձում է բռնագրավել Հայոց պատրիարքարանի անշարժ գույքը. պատրիարքարանը կոչով դիմել է Նեթանյահուին | «Վախենում եմ ամուսնությունից և երեխա ունենալուց». Էվիկ

Լրահոս

Ոմանք մեկը մյուսի հետևից շարունակում են շինծու ու արհեստականորեն ընդդիմադիր սեգմենտում բևեռացումներ խորացնել ու անհարկի շահարկումներ անել․ Հովասափյան

Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Ինչքան չեմ ցանկանում մտնել վերջի շրջանում ակտիվացած պոլեմիկայի մեջ, չի ստացվում, քանի որ ոմանք մեկը մյուսի հետևից շարունակում են շինծու ու արհեստականորեն ընդդիմադիր սեգմենտում բևեռացումներ խորացնել ու անհարկի շահարկումներ անել՝ աձնավորված թիրախավորելով մարդկանց։
Էս գործում առանցքային դերակատարը «Politik am»կայքն է, որի խմբագիրը փորձում է 2018-ից հետո տեղի ուենցածի մեջ բոլոր թելերն ուղղել Հանրապետականի ու Սերժ Սարգսյանի ուղղությամբ ու դա անում է մոտավորապես հետևյալ տրամաբանությամբ՝ «Նիկոլին բուծել է Սերժ Սարգսյանը»։ Այնուհետև սկսվում է մի երկարաշունչ շղթայական խորհրդավոր պատմությունների շարք թվարկել, թե ինչու է այսինչ բանին հաջորդել սա, մյուսին նախորդել մեկ այլ բան․ շարքային քաղաքացին ուղղակի լուռ լսում է՝ խորամուխ չլինելով ասվածի իսկության մեջ։
Ըստ էության՝ ներկայացվող «փաստարկները» կիսաճշմարտություններ ու լղոզված լինելուց բացի այլ կերպ չեմ կարող բնորոշել, քանի որ մատուցվում են զուտ պրիմիտիվ «պնդումներ», որոնք հնչում են բացառապես նիկոլական տրամաբանությամբ։ Նմանօրինակ հրապարակումներն ու քննադատությունը միանշանակ է, որ ծառայում են Նիկոլին ու սպասարկում նրա օրակարգը, քանի որ նույն ոգևորվածությամբ նիկոլենք են թիրախավորում ՀՀԿ-ին ու Սարգսյանին։ Ասել է թե, նույն կերպ ես կարող եմ ենթադրել, որ կայքի կողմից այս թեզերը հանրայնացվում են իշխանությանը սպասարկելու համար և այս քննադատությունն իրականացնելիս ջուր է լցվում հենց Նիկոլի ջրաղացին։
Եթե շարժվենք տվյալ կայքի տրամաբանությամբ, ապա Հայաստանում քաղաքական շրջանակների 95 տոկոսը որևէ կերպ առնչվել են ՀՀԿ-ի հետ, իսկ մնացած 5 տոկոսն ուղղակի 18 տարեկանից ցածր են և ՀՀԿ-ի իշխանության եղած տարիներին անչափահաս են եղել։ Մի փոքր ավելի բացեմ ասածս․ վերը նշված կոնսպիորոլոգիկ տրամաբանությամբ եթե անդրադարձ կատարենք «բուծելու» մասին տեսությանը, ըստ որի՝ ժամանակին Հայաստանում «ընդդիմադիրներին բուծել է ՀՀԿ-ն», ապա կարող ենք երևակայել, որ ներկայումս էլ է ՀՀԿ-ն այս թեմայի առաջատարը և «բուծելու» մասին այդքան շատ խոսացողներին էլ է «բուծել» նույն ՀՀԿ-ն, որպեսզի իր հասցեին «քննադատություն» իրականցվի։
Ինչ վերաբերվում է Սերժ Սարգսյանի շուրջ հյուսվող դավադրություններին, ապա նույն Սարգսյանի օրոք տվյալ «բուծվողները» կարողանում էին ապրել անվտանգ, խոսել անկաշկանդ, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը գերի չէին տանում Բաքու և այնտեղից հանրային դատավարություն իրականցնում։ Այնպես որ խորհուրդ-հորդորս՝ վերջ տվեք անընդհատ թեման արհեստական խառնելուց, թե չէ չի բացառվում, որ հիմի էլ հակառակ կողմից հնչեն շատ ավելի համոզիչ ու իրական փաստարկված պնդումներ և մի տեսակ սիրուն բան չստացվի։
Հա, ի դեպ, եթե քաղաքական հաշվարկ կա, թե նման վարքագծի ու գործելաոճի շարունակական կիրառումից քաղաքական դիվիդենտներ եք ունենալու կամ ՔՊ-ի նույնաբովանդակ դիսկուրսի մեջ մտնելով, ձայներ եք փախցնելու,ապա ասեմ, որ ՀՀԿ-ն ունի իր հստակ մարդկային ռեսուրսն ու բավական դիմացկուն է, ինչն ապացուցել է և՛ 2018-ին, և՛ 2021-ին, որ կարողանում է դիմանալ հարվածներին։ Ես հասկացել եմ, երբ մարդիկ ուզում են որևէ կերպ հայտնի դառնալ և իրենց դատարկ աղմուկով հանրային ուշադրության կենտրոնում հայտնվել, թիրախավորում են ՀՀԿ-ին՝ ակնկալելով, որ ՀՀԿ-ն որևէ մակարդակով կպատասխանի և դրանով իրենց «քաղաքական կշիռը» կբարձրանա։ Նման «սաստավի» խնդիրը վերը նշված օրակարգը բերելով տարբեր աղբյուրներից փող քերելու խնդիրն է՝ ուրիշ ոչինչ։
Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Փետրվարի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728