Տարադրամի փոխարժեքները փետրվարի 19-ին | Մենք Կիևին տրամադրել ենք 350 մլրդ դոլար. որտե՞ղ է ամբողջ գումարը, ո՞ւր է այն գնում. Թրամփ | Գյումրին երբեք նիկոլական քաղաք չի եղել, մեր վրայից պետք է հանենք խարանը, որ նա Գյումրիից է սկսել քայլել. Ռուբեն Մխիթարյան | Հայ ազգն ու հայրենիքը վտանգավոր կացության մեջ են. պետք է համախմբվել մեր ազգային ու միութենական կառույցների շուրջ, կառչած մնալ ազգային պահանջատիրությանը, արժեքներերին և իրավունքներին․ ՍԴՀԿ, ՀՅԴ և ՌԱԿ | Ինչ է անհրաժեշտ եկամուտների հայտարարագիր ներկայացնելու համար (տեսանյութ) | Վարորդները պարտավոր են հետևել, որպեսզի ուղևորավարձը վճարվի միայն օրենսդրությամբ սահմանված կարգով, չնայած տարեց մարդուն դուրս հրավիրած վարորդը ստացել է նկատողություն. Արմեն Գալջյան | Ճաշարանը, որտեղ բռնկվել էր հրդեհը, վերանորոգվել է և նոր գույքով համալրվել նախորդ տարի, տարածվող պնդումն անհիմն է. ՊՆ խոսնակ | Ադրբեջանցիները գրեթե ամբողջական ավերել են Հադրութի շրջանի Թաղուտ-Թաղոտ գյուղը | Զորամասերից մեկի ճաշարանի խոհանոցային հատվածում բռնկված հրդեհը մարվել է, տուժածներ չկան. ՊՆ | Աշխարհում ու մեր տարածաշրջանում շատ լուրջ գործընթացներ են սկսվում, այնպես որ, մի շտապեք Արցախի հարցը փակված համարել. Արթուր Խաչատրյան | Գեղարքունիքում գտնվող ՊՆ զորամասերից մեկի ճաշարանն է վառվում, փրկարարներ են շտապել․ ինչ է հայտնի | Հռոմի պապի մոտ ախտորոշվել է երկկողմանի թոքաբորբ | Ովքեր հեռացան Հայաստանից և ինչու չեն վերադառնում․ «Հրապարակ» | Ալիևն այցելել է Ստեփանակերտ | Միևնույն է վերադառնալու ենք․ Նոր արցախյան օրակարգի ստրատեգիական բանաձևը պետք է լինի դա․ Վահե Հովհաննիսյան

Լրահոս

Սխալ հաշվարկված գույքահարկի տույժերն ու տագանքները քաղաքացիները չեն վճարի. Կադաստրի կոմիտեի նախագահ

2012 թվականից սկսած Կադաստրի կոմիտեում տեղեկատվական բազայի թվայնացման հետևանքով բազա են մուտքագրվել գույքերի վերաբերյալ բազմաթիվ տեղեկատվություններ, որի հիման վրա սկսվել էր հաշվարկվել գույքահարկը:

Այս մասին ԱԺ նիստում ասաց Կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը՝ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցի քննարկման ժամանակ:

«Սկսած 21 թվականից սկսեցինք բացահայտել բազմաթիվ թերություններ տվյալների բազայում, որոնց հիման վրա, ըստ էության, քաղաքացիներին առաջադրվել էր պակաս գույքահարկ, որոշ դեպքերում՝ ավել գույքահարկ: Այդ պակաս գույքահարկի առաջադրման արդյունքում մեր քաղաքացիների վրա հաշվարկվել էր համապատասխան տույժեր և տուգանքներ՝ պակաս վճարած գումարի մասով:

Ստացվում էր, երբ քաղաքացիները կատարել էին համապատասխան գույքահարկի մարումներ, բազաների ճշտումների հետևանքով պարզվում էր, որ պակաս է մարվում գույքահարկը և պետք է հավելյալ գույքահարկի վճարումներ տեղի ունենան, քաղաքացիների վրա հաշվարկվում էր հավելյալ տույժեր՝ տուգանքները չվճարած գումարների մասով»,- ասաց նա:

Թովմասյանի խոսքով՝ նախագծով ֆիքսում են, որ եթե գույքահարկը հաշվարկված է սխալ և այդ սխալը եղել է տեղեկատվական բազայի սխալի հետևանքով, զրոյացնում են այդ քաղաքացիների վրա և այս տույժերի զրոյացման խնդիրը տարածում են 2021-ից սկսած գույքարակի բազաների վրա:

«Իսկ ինչո՞ւ 21 թվից, քանի որ համապատասխանաբար տվյալների ինտեգրացիան համայնքների էլեկտրոնային համակարգերի հետ ներդրվել է 21-ից, դրա համար ֆիքսում ենք այս թվականը: Իսկ օրենքի ընդունումից հետո ֆիքսում ենք անցումային դրույթ, ըստ որի, համատասխանաբար վերահաշվարկներ պետք է կատարվեն գույքահարկի բազաներում թույլ տված սխալների հետևանքով հաշվարկված չվճարված գույքահարկի կամ ավելի վճարած գույքահարկի մասով»,- ասաց նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Փետրվարի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728