Հայտնաբերվել է զինծառայողի դի հրազենային վնասվածքով | Գալուզինը ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի և ԵՄ-ի ներկայացուցիչների հետ քննարկել է իրադրությունը Հարավային Կովկասում | Էրդողանն ու Զելենսկին փետրվարի 18-ին Անկարայում կքննարկեն Ուկրաինայում տիրող իրավիճակը | Լոռիում 39-ամյա տղամարդը ոստիկաններին է ներկայացրել մարիխուանա և կանեփի սերմեր (տեսանյութ) | Մարդուն մարդ է պետք, ուրիշ ոչինչ. Ավետ Բարսեղյանի «Հայելիս» գրքի ուղերձն ու շնորհանդեսը | Նախկին պատգամավոր Հարություն Փամբուկյանն ու որդին յուրացրել են պատմամշակութային հուշարձանը. Hetq.am | Հռոմի պապը կշարունակի մնալ հիվանդանոցում | Կասեցվել է Երևանի «Հրաշամանուկ» մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը | Դադարեցվել է Ապարանի և Տաշիրի ՁՊՎ-ների գործունեությունը | Ի՞նչ տոնական և ոչ աշխատանքային օրեր կան մարտ ամսին | Հունվարի 1-ից մինչ օրս համընդհանուր հայտարարագիր լրացրած 1625 քաղաքացի ետ է ստացել 153 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. Փաշինյան | Չինաստանում պաշտոնյան մահապատժի է դատապարտվել 34 միլիոն դոլար յուրացնելու համար | Դատախազության խլած հայտնի «RANGE ROVER»-ը պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի՝ «Թոխմախի Մհերի» քրոջ որդուն | Թրամփը Զելենսկու հետ համամիտ չէ, որ ՌԴ-ն պատերազմ է ցանկանում ՆԱՏՕ-ի դեմ | Եղեգնաձոր համայնքին կվերադարձվի 2 հողամաս

Լրահոս

Պուտինը կnրծանnւմ է Ռուսաստանը՝ Ուկրաինայի հարցում գործարքի չգնալով. կարծում եմ` ՌԴ-ն մեծ խնդիրներ է ունենալու. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «ոչնչացնում է» Ռուսաստանը՝ հրաժարվելով գործարք կնքել Ուկրաինայի պատերազմին վերջ տալու համար, հայտնում է rferl.org-ը:

«Նա պետք է գործարք կնքի: Կարծում եմ՝ նա կործանում է Ռուսաստանը՝ գործարքի չգնալով: Կարծում եմ` Ռուսաստանը մեծ խնդիրներ է ունենալու: Շատերը կարծում էին, որ այս պատերազմը կավարտվի մեկ շաբաթից: Կարծում եմ, որ շատ լավ կլինի, որ նա (Պուտինը-Խմբ.) ավարտի այս պատերազմը», — ասել է Թրամփը երդմնակալությունից հետո լրագրողների հետ զրույցում:

Միաժամանակ Թրամփը հույս է հայտնել, որ ՌԴ նախագահը խաղաղության համաձայնագրի կողմնակից է։ Նա կրկնել է, որ մոտ ապագայում կարող է խոսել Պուտինի հետ, սակայն հստակ ժամկետներ չի նշել։ Թրամփը նաև հավելել է, որ ծրագրում է հանդիպել Պուտինի հետ բանակցություններ կազմակերպվելուն պես, որոնց նախապատրաստական ​​աշխատանքները, ըստ նրա, արդեն ընթանում են։

«Պուտինի հետ շատ լավ էի լեզու գտնում: Հուսով եմ, որ նա ցանկանում է գործարք կնքել», — ասել է Թրամփը հնարավոր հանդիպման մասին: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ըստ Թրամփի, հավատարիմ է հակամարտությունը դադարեցնելու բանակցություններին։

Նախընտրական քարոզարշավի ժամանակ Դոնալդ Թրամփը խոստացել էր դադարեցնել պատերազմն Ուկրաինայում՝ պաշտոնը ստանձնելուց հետո «24 ժամվա ընթացքում»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Փետրվարի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728