Հայտնաբերվել է զինծառայողի դի հրազենային վնասվածքով | Գալուզինը ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի և ԵՄ-ի ներկայացուցիչների հետ քննարկել է իրադրությունը Հարավային Կովկասում | Էրդողանն ու Զելենսկին փետրվարի 18-ին Անկարայում կքննարկեն Ուկրաինայում տիրող իրավիճակը | Լոռիում 39-ամյա տղամարդը ոստիկաններին է ներկայացրել մարիխուանա և կանեփի սերմեր (տեսանյութ) | Մարդուն մարդ է պետք, ուրիշ ոչինչ. Ավետ Բարսեղյանի «Հայելիս» գրքի ուղերձն ու շնորհանդեսը | Նախկին պատգամավոր Հարություն Փամբուկյանն ու որդին յուրացրել են պատմամշակութային հուշարձանը. Hetq.am | Հռոմի պապը կշարունակի մնալ հիվանդանոցում | Կասեցվել է Երևանի «Հրաշամանուկ» մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը | Դադարեցվել է Ապարանի և Տաշիրի ՁՊՎ-ների գործունեությունը | Ի՞նչ տոնական և ոչ աշխատանքային օրեր կան մարտ ամսին | Հունվարի 1-ից մինչ օրս համընդհանուր հայտարարագիր լրացրած 1625 քաղաքացի ետ է ստացել 153 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. Փաշինյան | Չինաստանում պաշտոնյան մահապատժի է դատապարտվել 34 միլիոն դոլար յուրացնելու համար | Դատախազության խլած հայտնի «RANGE ROVER»-ը պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի՝ «Թոխմախի Մհերի» քրոջ որդուն | Թրամփը Զելենսկու հետ համամիտ չէ, որ ՌԴ-ն պատերազմ է ցանկանում ՆԱՏՕ-ի դեմ | Եղեգնաձոր համայնքին կվերադարձվի 2 հողամաս

Լրահոս

ԱՄՆ-ի նոր պետքարտուղարի նշանակումը մտահոգություններ է առաջացրել Թուրքիայում

Թուրքիայի ընդդմադիր «Sözcü»  լրատվամիջոցն անդրադարձել է ԱՄՆ-ի նորանշանակ պետքարտուղարին։ Նշենք, որ ԱՄՆ-ում պետքարտուղար է նշանակվել հանրապետական սենատոր  Մարկո Ռուբիոն, ում նշանակումը տվյալ պաշտոնում մտահոգություններ է առաջացրել Թուրքիայում։ Ընդդիմադիր լրատվամիջոցի նշմամբ՝ Ռուբիոն հայտնի է հակաթուրքական հայտարարություններով, Չինաստանին ուղղված կոշտ քննադատություններով ու Իսրայելին աջակցող ուղերձներով։ Հայտնում է ermenihaber.am-ը:

«Sözcü»-ն առանձնացրել է Ռուբիոյի՝ Թուրքիայի և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին արված հայտարարությունները։

Մասնավորապես Ռուբիոն  նշել էր, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանի օրոք Թուրքիան անցում է կատարել ավտորիտար իշխանության և  այդ երկրում մարդու իրավունքների խախտումները գնալով ավելանում են։

Նա պնդել էր, որ Էրդողանի կառավարությունը թուլացնում է ժոովրդավարական ինստիտուտները և դա ըստ նրա՝ սպառնում է ՆԱՏՕ-ի արժեքներին և դաշինքի ներդաշնակությանը։

2017-ին Ռուբիոն նշել էր, որ եթե Թուրքիան ցանկանում է, որ իրեն վերաբերվեն որպես ԱՄՆ-ի դաշնակից, ուրեմն պետք է գործի դաշնակցի պես։

Անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից աջակցություն ստացող «Սիրիայի քրդական ինքնապաշտպանական ուժերի» դեմ Թուրքիայի ռազմական գործողություններին՝ Ռուբիոն ընդգծել էր, որ այդ գործողությունները սպառնում են տարածաշրջանի կայունությանը և վնաս հասցնում ահաբեկչության դեմ պայքարին։

Նա նաև նշել էր, որ Թուրքիայի վարած քաղաքականությունը հակասում է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հանձնառություններին։ Այս ամենից ելնելով՝ թուրքական լրատվամիջոցը Մարկո Ռուբիոին անվանել է «Թուրքիայի թշնամի»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Փետրվարի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728