Նշված ուսումնական հաստատությունները կմիավորվեն | Միջազգային ատյաններից Ադրբեջանի դեմ Հայաստանի գանգատներից հրաժարվելն առաջացնում է իրավական կարևոր հարց. Թաթոյան | Տարադրամի փոխարժեքները փետրվարի 19-ին | Մենք Կիևին տրամադրել ենք 350 մլրդ դոլար. որտե՞ղ է ամբողջ գումարը, ո՞ւր է այն գնում. Թրամփ | Գյումրին երբեք նիկոլական քաղաք չի եղել, մեր վրայից պետք է հանենք խարանը, որ նա Գյումրիից է սկսել քայլել. Ռուբեն Մխիթարյան | Հայ ազգն ու հայրենիքը վտանգավոր կացության մեջ են. պետք է համախմբվել մեր ազգային ու միութենական կառույցների շուրջ, կառչած մնալ ազգային պահանջատիրությանը, արժեքներերին և իրավունքներին․ ՍԴՀԿ, ՀՅԴ և ՌԱԿ | Ինչ է անհրաժեշտ եկամուտների հայտարարագիր ներկայացնելու համար (տեսանյութ) | Վարորդները պարտավոր են հետևել, որպեսզի ուղևորավարձը վճարվի միայն օրենսդրությամբ սահմանված կարգով, չնայած տարեց մարդուն դուրս հրավիրած վարորդը ստացել է նկատողություն. Արմեն Գալջյան | Ճաշարանը, որտեղ բռնկվել էր հրդեհը, վերանորոգվել է և նոր գույքով համալրվել նախորդ տարի, տարածվող պնդումն անհիմն է. ՊՆ խոսնակ | Ադրբեջանցիները գրեթե ամբողջական ավերել են Հադրութի շրջանի Թաղուտ-Թաղոտ գյուղը | Զորամասերից մեկի ճաշարանի խոհանոցային հատվածում բռնկված հրդեհը մարվել է, տուժածներ չկան. ՊՆ | Աշխարհում ու մեր տարածաշրջանում շատ լուրջ գործընթացներ են սկսվում, այնպես որ, մի շտապեք Արցախի հարցը փակված համարել. Արթուր Խաչատրյան | Գեղարքունիքում գտնվող ՊՆ զորամասերից մեկի ճաշարանն է վառվում, փրկարարներ են շտապել․ ինչ է հայտնի | Հռոմի պապի մոտ ախտորոշվել է երկկողմանի թոքաբորբ | Ովքեր հեռացան Հայաստանից և ինչու չեն վերադառնում․ «Հրապարակ»

Լրահոս

Լավրովն ասել է, որ Ռուսաստանը հայ-ադրբեջանական կարգավորման հարցում որևէ մեկի կողմից չէ

Ռուսաստանը հայ-ադրբեջանական կարգավորման հարցում որևէ մեկի կողմից չէ և ցանկանում է, որ Հայաստանն ու Ադրբեջանն ապրեն խաղաղության մեջ. այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ ասուլիսի ժամանակ:

«Մենք զբաղվում ենք կարևոր հարցերով՝ հայ-ադրբեջանական կարգավորմամբ, քանի որ խորը հետաքրքրվածություն ունենք նրանում, որ մեզ համար եղբայրական ժողովուրդներն ապրեն խաղաղության և բարիդրացիության պայմաններում»,- նշել է նա:

Լավրովն ընդգծել է, որ Մոսկվան ռազմավարական գործընկերություն և դաշնակցային հարաբերություններ ունի և՛ Երևանի, և՛ Մոսկվայի հետ, ուստի շահագրգռված է այս հարցում՝ ի տարբերություն տարածաշրջանից հեռու գտնվող երկրների, որոնք առաջ են տանում այլ օրակարգ՝ նպատակաուղղված Հարավային Կովկասում լարվածության պահպանմանը:

«Նրանք հույս ունեն, որ այդ լարվածության շրջանակում կկարողանան առաջ տանել սեփական աշխարհաքաղաքական շահերը: Ռուսաստանն առաջնորդվում է այն պայմանավորվածություններով, որոնք 2020-2022թթ. ընթացքում Երևանի և Բաքվի համաձայնությամբ ձեռք են բերվել եռակողմ ձևաչափով՝ մեր երկրների ղեկավարների մակարդակով»,- նշել է նա:

Լավրովի խոսքով՝ Մոսկվան եռակողմ պայմանավորվածությունների իրականացման աշխատանքներին մասնակցում է այնքանով, որքանով դա պահանջված է Երևանի և Բաքվի կողմից՝ ո՛չ ավել, ո՛չ պակաս:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Փետրվարի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728