ՔՊ-ի ԺՊ-ի թիմում խառնվել են իրար իմ առաջադրվելու հայտարարությունից հետո և ճիշտ էլ արել են․ Ռուբեն Մխիթարյան | Դատարանը պարտավորեցրել է Մանուել Մանուկյանին Սուրեն Պապիկյանից ներողություն խնդրել | Ստեղծված իրավիճակում Նիկոլը փորձելու է արագացնել Էրդողանի հովանու ներքո ռեգիոնալ նոր գործարքի կնքումը․ Արմեն Աշոտյան | Հայաստանում վերջին տարիներին զգալի հետընթաց է արձանագրվել ժողովրդավարության ասպարեզում, աճել | ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը մարտական ընկերների հետ ազատագրեց 1 150 000 հեկտար Արցախում առաջին Արցախյան հերոսամարտում, պաշտպանեց ազատագրված տարածքը 2016 թ.-ին․ Հենրիխ Դանիելյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կադաստրի կոմիտեն խոչընդոտում է 1400 շահառու ունեցող սոցիալական բնակարանաշինության ծրագրին | Օդի ջերմաստիճանի բարձրացմանը չխաբվեք. Հայհիդրոմետի տնօրենն ասել է՝ ինչ է սպասվում | Չարենցավանի դատարանում կալանավորի ձեռնաշղթաները չեն կարողանում հանել, փրկարարների են հրավիրել | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դատարանի դահլիճից ինչպես է ազատ արձակվում Տիրան Խաչատրյանը | 4 վարորդ աշխատանքից ազատվել է բնակիչների հանդեպ անհարգալից վերաբերմունք դրսևորելու համար. ավագանու անդամ | Ինստրուկտաժ են արել թաղապետարանի աշխատակիցներին ավտոբուսներ մտնել, բայց իրավունք չունեն ժողովրդին ասել՝ վճարի, կամ իջի. Մանուկ Սուքիասյան | Հավատացնում եմ՝ ամենաուշը 3 ամիս հետո մենք կունենանք ընտրություններ. Պարույր Հայրիկյան | Լևոն Տեր-Պետրոսյանն ու Կոպիրկինը քննարկել են ՀՀ-ի ներքին իրավիճակին և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր | Քննչական կոմիտեն ամփոփել է 2024 թվականի աշխատանքները | Նազիկ Ավդալյանը պարզաբանել է, թե ինչու է որդին կրում իր ազգանունը

Լրահոս

Տրանսպորտի ծառայությունների գնի թանկացումը որոշակի ազդեցություն է ունենալու յուրաքանչյուր ընտանիքի դրամական ծախսերի և խնայողությունների վրա. «Նոր պրոյեկտ. Տնտեսական ալիք»

Տրանսպորտի ծառայությունների գնի թանկացումը որոշակի ազդեցություն է ունենալու յուրաքանչյուր ընտանիքի դրամական ծախսերի և խնայողությունների վրա: Այս մասին գրում է«Նոր Պրոյեկտ.Տնտեսական Ալիք» նախաձեռնությունը:

Սույն թվականի փետրվարի 1-ից Երևանում հանրային տրանսպորտի ծառայությունների գնի սպասվող թանկացումները լուրջ մտահոգություններ են առաջացրել մասնագիտական և ոչ մասանգիտական խմբերի, առհասարակ հանրության լայն շրջանակներում:

Խնդիրը կայանում է նրանում, որ հանրային տրանսպորտից օգտվում է գրեթե ամբողջ բնակչությունը կամ յուրաքանչյուր երևանաբնակ ընտանիքի անդամներից գոնե մեկը, երկուսը պարբերաբար: Ուստի սպասվող թանկացումը որոշակի ազդեցություն է ունենալու յուրաքանչյուր ընտանիքի դրամական ծախսերի և խնայողությունների վրա:

Արձանագրենք, որ այո՛, ինչպես և յուրաքանչյուր ծառայության գին պետք է սահմանվի «գին-որակ» բանաձևով: Մինչ այժմ գործող հանրային տրանսպորտի ծառայության որակը հեռու է բավարար լինելուց, սակայն բնակչությունը չէր բողոքում 100 դրամներից, որն ի դեպ գործում է վերջին 20 տարիներին: Այժմ հարցադրումը հետևյալն է, էապես բարելավել տրանսպորտային ծառայության որակը՝ բնականաբար նաև գինը ինդեքսավորելով:

Թնջուկը հենց այս ինդեքսավորման մեջ է:

Կարելի է ենթադրել, որ անընդհատ պետությունը կարող է սուբսիդավորել որակի հետ կապված ծախսերը, որը կլուծի բնակչության սոցիալական խնդիրը: Սակայն, տեղական իշխանության մոտեցումը բոլորովին այլ է, կիրառել եվրոպական մի շարք զարգացած երկրների փորձը ըստ տրանսպորտից օգտվելու հաճախականության, ըստ այդմ էլ դիֆերենցված գների: Այն է՝ շատ ես օգտվում տրանսպորտից, հարաբերականորեն ավելի նվազ գին ես վճարելու, բայց ավելին քան 100 դրամն է, ավելի քիչ ես օգտվում՝ էապես բարձր գին ես վճարելու, օրինակ 300 դրամ:

Մեր կողմից ներկայացվող այս վերլուծության նպատակը միջազգային փորձը ներկայացնելը չէ, դրա մասին շատ է ասվել: Դիցուք, վերջիններից մեկը տնտեսագետ Աղասի Թավադյանի վերլուծությունն է, որը նույնպես հստակ ցույց է տալիս՝ համադրել ոչ միայն «որակ-գին», այլև «միջին աշխատավարձ-գին» բանաձևերը:

Ինչ խոսք, մենք պետք է գնանք մեր բնակչության իրական եկամուտներն ավելացնելու ճանապարհով, ուստի հանրային ծառայությունների գները նույնպես պետք է աճեն մարդկանց եկամուտների որոշակի ողջամիտ տոկոսի աճի տրամաբանությամբ:

Կա ևս մեկ դիտարկում, ստացվում է այնպես, որ 2025թ.-ից կտրուկ բարձրանում են բնակչությունից, նաև բիզնեսից ակնկալվող տարբեր ծառայությունների գները, օրինակ գույքահարկը, աղբահանության վճարները, իսկ ձեռնարկատիրական գործունեությունից՝ հարկերը, այդ թվում շրջանառության հարկը, և այլն:

Արդյո՞ք պատկան մարմինները հաշվարկել են այդ թանկացումների ազդեցությունը մարդկանց սոցիալական փաստացի վիճակի վրա:Այս ամենին էլ ավելանում է նաև համատարած հայտարարագրման ինստիտուտի գործարկումը, այդ թվում հարկումը՝ դրսից ստացվող ֆինանսական տրանսֆերտներից:

Այս բոլորը կարծես թե տնտեսագիտության հետ կապ չունեն, սա զուտ քաղաքականություն է:Չենք կարծում, որ տնտեսագետները երբևէ այսպիսի խորհուրդներ կտային: Ուստի, պետք է ամբողջական դիտարկել այս թանկացումները և սթափ գնահատել դրանց ազդեցությունը:

Հիշենք, իսկ ինչու՞ մեր հանրապետությունից հեռացան ռելոկանտները, որովհետև Հայաստանը խիստ ծախսատար երկիր է, բայց Հայաստանում ապրող մեր քաղաքացիները ռելոկանտներ չեն, և չպետք է ստեղծել մի իրավիճակ, որ այժմ էլ մեր քաղաքացիները մեկ այլ երկրում դառնան ռելոկանտներ:

Վերստին անդրադառնալով հանրային տրանսպորտի խնդրահարույց հարցին՝ քննարկել սպասվող թանկացումները ամբողջական տիրույթում և առաջնորդվել ի շահ հանրության:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Փետրվարի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728