Զորամասերից մեկի ճաշարանի խոհանոցային հատվածում բռնկված հրդեհը մարվել է, տուժածներ չկան. ՊՆ | Աշխարհում ու մեր տարածաշրջանում շատ լուրջ գործընթացներ են սկսվում, այնպես որ, մի շտապեք Արցախի հարցը փակված համարել. Արթուր Խաչատրյան | Գեղարքունիքում գտնվող ՊՆ զորամասերից մեկի ճաշարանն է վառվում, փրկարարներ են շտապել․ ինչ է հայտնի | Հռոմի պապի մոտ ախտորոշվել է երկկողմանի թոքաբորբ | Ովքեր հեռացան Հայաստանից և ինչու չեն վերադառնում․ «Հրապարակ» | Ալիևն այցելել է Ստեփանակերտ | Միևնույն է վերադառնալու ենք․ Նոր արցախյան օրակարգի ստրատեգիական բանաձևը պետք է լինի դա․ Վահե Հովհաննիսյան | Առաքելության գործունեության առաջին իսկ օրվանից ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանային միջադեպերը զգալիորեն նվազել են․ համոզված եմ, որ դա նույնպես մեր ազդեցությունն է․ Մարկուս Ռիտեր | Հզոր ցիկլոն է ներթափանցում Հայաստան. սպասվում է շատ ուժեղ ձյուն, ցուրտ, բուք. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին | Երիտասարդը 18-րդ հարկից ընկել է մեքենայի վրա և ողջ մնացել | Արցախի քաղաքական էլիտան միջոցառումներ է ծրագրել․ «Հրապարակ» | Թուրքիան փաստացի զրկվել է ուկրաինական hակամարտnւթյnւնnւմ չեզոք երկրի, հետևաբար նաև միջնորդի կարգավիճակից․ Գեղամյան | Քաղաքային իշխանությունները նոր նախագիծ են մշակում․ տրանսպորտի սակագինը չվճարող քաղաքացիները կպատժվեն. «Ժողովուրդ» | Ալեն Սիմոնյանի եղբոր ղեկավարած ընկերությունը, որ հարյուրավոր մլն դրամի մրցույթներում է հաղթել, սնանկացել է. «Ժողովուրդ» | ՔՊ-ի ԺՊ-ի թիմում խառնվել են իրար իմ առաջադրվելու հայտարարությունից հետո և ճիշտ էլ արել են․ Ռուբեն Մխիթարյան

Լրահոս

ՀՀ-Ադրբեջան երկկողմ խոսակցություն կա, կոնկրետ առաջարկներ ենք ուղարկել ապաշրջափակման մասին. Արթուր Հովհաննիսյան

Բանակցությունների ֆորմատի վերաբերյալ չեմ ցանկանում որևէ բան բացառել, մենք ասել ենք, որ այնտեղ, որտեղ կհարգվեն  Հայաստանի Հանրապետության և առհասարակ պետությունների սուվերենության շահերից բխող սկզբունքները, մեզ համար ընդունելի են: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:

«Պարոն Միրզոյանի Մոսկվա կատարած  այցը հենց դրա մասին է նաև։ Ինչ վերաբերում է նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի, «Խաղաղության խաչմերուկում» մեր առաջարկներին, ես կարծում եմ՝ դրանք այդքան էլ իրարից չեն տարբերվում, որովհետև նոյեմբերի 9-ի  հայտարարության մեջ որևէ խոսք չկա էքստերիտորիալ ինչ-որ տարածքի մասին, ինչպես որ չկա խաղաղության խաչմերուկում, մենք խոսում ենք ճանապարհների ապաշրջափակման, ենթակառուցվածքների վերագործարկման մասին՝ յուրաքանչյուր պետության սուվերենության ներքո»,- ասաց նա:

Լրագրողի դիտարկմանը՝ այդ դեպքում ի՞նչն է խանգարում այդ այդ երկու ֆորմատներից որևէ մեկով Ադրբեջանի հետ այս պահին բանակցություններ ունենալ, Հովհաննիսյանը պատասխանեց.

«Մենք բանակցում ենք Ադրբեջանի հետ երկկողմ ֆորմատով, մենք զրուցում ենք մեր Ռուսաստանի գործընկերների հետ իրենց հարթակում, ԵՄ մեր գործընկերների հետ ենք  քննարկումների մեջ, Ամերիկայի Միացյալ Նահանգների գործընկերների հետ են քննարկումների մեջ, տարբեր միջազգային հարթակներում, երբ որ ներկա են ադրբեջանցի պաշտոնյաներ, հանդիպումներ են տեղի ունենում, այսինքն քննարկումները բազմակողմանի են տեղի ունենում, և մենք օգտագործում ենք բոլոր հնարավորությունները խաղաղության օրակարգն առաջ տանելու համար: Մենք չենք ֆիքսվում կոնկրետ մեկ հարթակի վրա, որովհետև կարծում ենք, որ մեկ հարթակում այդքան էլ արդյունավետ չի եղել մինչ այս եղած քննարկումները, դրա համար էլ հիմա օրինակ կա Հայաստան-Ադրբեջան երկկողմ խոսակցություն և մենք շատ կոնկրետ առաջարկներ ենք ուղարկել Ադրբեջանին, ճանապարհների ապաշրջափակման վերաբերյալ»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Փետրվարի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728