Հայտնաբերվել է զինծառայողի դի հրազենային վնասվածքով | Գալուզինը ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի և ԵՄ-ի ներկայացուցիչների հետ քննարկել է իրադրությունը Հարավային Կովկասում | Էրդողանն ու Զելենսկին փետրվարի 18-ին Անկարայում կքննարկեն Ուկրաինայում տիրող իրավիճակը | Լոռիում 39-ամյա տղամարդը ոստիկաններին է ներկայացրել մարիխուանա և կանեփի սերմեր (տեսանյութ) | Մարդուն մարդ է պետք, ուրիշ ոչինչ. Ավետ Բարսեղյանի «Հայելիս» գրքի ուղերձն ու շնորհանդեսը | Նախկին պատգամավոր Հարություն Փամբուկյանն ու որդին յուրացրել են պատմամշակութային հուշարձանը. Hetq.am | Հռոմի պապը կշարունակի մնալ հիվանդանոցում | Կասեցվել է Երևանի «Հրաշամանուկ» մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը | Դադարեցվել է Ապարանի և Տաշիրի ՁՊՎ-ների գործունեությունը | Ի՞նչ տոնական և ոչ աշխատանքային օրեր կան մարտ ամսին | Հունվարի 1-ից մինչ օրս համընդհանուր հայտարարագիր լրացրած 1625 քաղաքացի ետ է ստացել 153 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. Փաշինյան | Չինաստանում պաշտոնյան մահապատժի է դատապարտվել 34 միլիոն դոլար յուրացնելու համար | Դատախազության խլած հայտնի «RANGE ROVER»-ը պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի՝ «Թոխմախի Մհերի» քրոջ որդուն | Թրամփը Զելենսկու հետ համամիտ չէ, որ ՌԴ-ն պատերազմ է ցանկանում ՆԱՏՕ-ի դեմ | Եղեգնաձոր համայնքին կվերադարձվի 2 հողամաս

Լրահոս

Սաուդյան Արաբիայի թագաժառանգը Թրամփի ակնարկից հետո խոստացել է 600 մլրդ դոլար ներդնել ԱՄՆ-ում

Սաուդյան Արաբիայի թագաժառանգը հինգշաբթի ասել է, որ թագավորությունը ցանկանում է 600 միլիարդ դոլար ներդնել ԱՄՆ-ում առաջիկա չորս տարվա ընթացքում: Թագաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանն այս մասին ասել է Թրամփի հետ հեռախոսազրույցի ընթացքում, գրում է golosameriki.com-ը:

«Թագաժառանգը հաստատել է թագավորության մտադրությունը՝ ընդլայնել ներդրումներն ու առևտուրը Միացյալ Նահանգների հետ առաջիկա չորս տարիների ընթացքում՝ մինչև 600 միլիարդ դոլար և, հնարավոր է, ավելին», — ասվում է հայտարարության մեջ:

Երկուշաբթի իր երդմնակալությունից հետո Թրամփն ասել էր, որ հնարավոր է  Սաուդյան Արաբիա կատարի իր առաջին արտասահմանյան այցը, ինչպես դա արել էր 2017 թվականին:

«Առաջին արտասահմանյան ուղևորությունը (ԱՄՆ նախագահի-Խմբ.) սովորաբար Մեծ Բրիտանիա էր, բայց վերջին անգամ ես այն կատարեցի Սաուդյան Արաբիա, քանի որ նրանք համաձայնեցին գնել 450 միլիարդ դոլարի մեր արտադրանքը: Եթե Սաուդյան Արաբիան ցանկանար գնել ևս 450 կամ 500 միլիարդ դոլարի արտադրանք… կարծում եմ՝ հավանաբար կգնայի», — ասել է Թրամփը լրագրողներին Օվալաձև աշխատասենյակում:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Փետրվարի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728