Զինծառայող Սևակ Հովհաննիսյանի մшhվшն դեպքով նախաձեռնված քրվարույթի շրջանակում երկու անձ է կալանավորվել | Էական է համաժողովրդական հանրաքվեով նոր Սահմանադրության ընդունումը․ Փաշինյան | Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է դատական ֆարսին մասնակցելուց և հացադուլ է հայտարարել | Մեծամորում 44-ամյա տղամարդը դանակաhարել է 24 և 17 տարեկան երիտասարդների | «Ես հոգեպես պատրաստ չէի մայրանալու, հետո հասկացա». Աննա Մանուչարյան | Հայ-վրացական սահման տանող ճանապարհը ձնաբքի և վատ տեսանելիության պատճառով փակ է բեռնատարների համար | Զելենսկին հայտարարել է՝ մինչև երբ է մտադիր պաշտոնավարել | «3+3» հարթակը բոլոր մասնակիցների շահերից է բխում. այն նախանձ էր առաջացրել Բայդենի վարչակազմում. Լավրով | Դռները բաց լինելու և բանալիները փականում գտնվելու հետևանքով գողացել են 2 ավտոմեքենա | Հրազդան գետում, մի քանի ժամ որոնողական աշխատանքներից հետո, հայտնաբերվել է «Թումո»-ի աշխատակցի մшրմինը | Հայաստանում ԲՏԱ ոլորտն աստիճանաբար դառնում է առաջնորդող. Հակոբ Արշակյան | Պատմությունը դասեր է տալիս, ոչ թե բեռ դառնում. Աննա Հակոբյան | ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով կստեղծվի. այն կղեկավարի Արմեն Գրիգորյանը | Երուսաղեմի քաղաքապետարանը փորձում է բռնագրավել Հայոց պատրիարքարանի անշարժ գույքը. պատրիարքարանը կոչով դիմել է Նեթանյահուին | «Վախենում եմ ամուսնությունից և երեխա ունենալուց». Էվիկ

Լրահոս

Հույս ունեմ՝ ՌԴ-ն որպես գործընկեր և ՀՀ ինքնիշխանությունը հարգող երկիր, որևէ կերպ չի փորձի միջամտել մեր ընտրություններին. Խանդանյան

Ես կարող եմ միանշանակ ասել, որ Հայաստանը ցանկանում է խորացնել և խորացնում է իր հարաբերությունները ԵՄ-ի հետ, և ԵՄ-ն թե՛ որպես միություն, և թե՛ անդամ երկրներն առանձին, այդ ազդակին, դրական են արձագանքում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանը:

Խանդանյանը նշեց, որ այս օրերին արդեն կիմանանք նաև Եվրոպական դիտորդական առաքելության մանդատի երկարաձգման մասին և իր կարծիքով՝ կերկարաձգվի մանդատը։

Պատգամավորն անդրադարձավ ՀՀ արտաքին հետախուզության ծառայության՝  Հայաստանի արտաքին ռիսկերի վերաբերյալ 2025թ. զեկույցում նշված մտքին, թե 2025 թվականի՝ նախընտրական տարի լինելու հանգամանքով պայմանավորված, որոշ երկրներ կփորձեն միջամտել Հայաստանի ներքին գործերին:

«Այդ տենդենցը ոչ միայն Հայաստանի հետ կապված է, այլ նաև քիչ առաջ պանելային քննարկման ընթացքում եվրոպական երկրներում ընտրությունների մասին էին մեր հյուրերը խոսում և ասում էին, որ այլ երկրներից ֆինանսական և տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով ընտրությունների արդյունքների վրա ազդեցություն են ունենում: Նման խնդիրներ են արձանագրվել միջազգային դիտորդական առաքելությունների կողմից, օրինակ՝ Մոլդովայի ընտրություններում և այլն»,- ասաց նա։

Ճշտող հարցին՝ Արտաքին հետախուզության սլաքները Ռուսաստանի՞ն են ուղղված, նա արձագանքեց. «Հույս ունեմ, որ Ռուսաստանը որպես գործընկեր երկիր և որպես մի երկիր, որը մշտապես հայտնում է, որ չի խախտում և հարգում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, որևէ կերպ չի փորձի միջամտել մեր ընտրություններին»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Փետրվարի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728