Հայաստան-Ֆրանսիա հարաբերություններում առաջիկայում ակնկալվում են կարևոր իրադարձություններ. Նիկոլ Փաշինյան | Ըմբշամարտի ԵԱ. Գասպար Տերտերյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և դուրս եկավ կիսաեզրափակիչ | Ալեն Սիմոնյանի անուղղակի, բայց հստակ հակադարձում է Նիկոլ Փաշինյանի առաջ մղած «խաղաղության» թեզին. Սուրեն Սուրենյանց | Քաղաքական տեռnրը, խուզարկությունները «Ուժեղ Հայաստան»-ի նկատմամբ շարունակվում են. Ռուբեն Վելիցյան (տեսանյութ) | Դոլարի ու եվրոյի փոխարժեքները մի փոքր էժանացել են | «Ապրելու երկիր» կուսակցությունը և «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը առաջիկա ընտրություններին կմասնակցեն միասին | Եթե ԵՄ-ն հակազդում է ՌԴ ազդեցությանը ՀՀ ընտրություններում, պետք է նույն կերպ հակազդի նաև Ադրբեջանի միջամտությանը․ Արման Թաթոյան դիմել է ԵՄ դեսպանին | ՆԱՏՕ-ն կարևորում է Հայաստանի հետ գործընկերությունը. Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը՝ Փաշինյանին | Առաջիկա ընտրությունների արդյունքներով պատմաքաղաքական հեղափոխություն է սպասվում. Նիկոլ Փաշինյան | Որքան շատ են փորձում մեզ կանգնեցնել, այնքան ավելի ենք ուժեղանում, հաղթանակը չի՛ ուշանալու, մենք բերելու ենք փոփոխություն. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախում մեր տաճարն են ոչնչացրել, նույնը օրը Բաքուն «մեծահոգաբար» ՀՀ է ուղարկում դիզելային վառելիք | Ադրբեջանցիները, ովքեր, ըստ այս իշխանությունների, մեր խաղաղության երաշխավորն են, шվիրել են Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր եկեղեցին. Արեգա Հովսեփյան (տեսանյութ) | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախում գլխшտմшն դեպքեր են եղել, խոշտանգումներ, ահաբեկչական ակտեր․ ցեղասպանություն էր | Սպիտակ-Երևան ճանապարհին բախվել են «MAN»-ն ու «Opel Astra»-ն. կա տուժած | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ալիևն ասում է՝ հայերն արժանի չեն ունենալ պետություն, Սյունիքն են արդեն վիճարկվող տարածք համարում

Լրահոս

Մոսկվայի հետ հարաբերությունները խզելու և Արևմուտքի հետ դաշինքի հույս ունենալու ճանապարհին, Նիկոլը Հայաստանի համար հերթական պարտությունն է կռում. Արտակ Զաքարյան

Մոսկվայի հետ հարաբերությունները խզելու և Արևմուտքի հետ դաշինքի հույս ունենալու ճանապարհին, Նիկոլը՝ Հայաստանի համար հերթական պարտությունն է կռում: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը:

«Հունվարի 9-ին Նիկոլի կառավարությունը պաշտոնապես սկսեց ԵՄ անդամակցության գործընթացը՝ հաստատելով համապատասխան օրինագիծ, իսկ այսօր ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց այդ օրենքի նախագծին:

Մոսկվայի հետ հարաբերությունները խզելու և Արևմուտքի հետ դաշինքի հույս ունենալու ճանապարհին, Նիկոլը Հայաստանի համար հերթական պարտությունն է կռում։ Իր տխրահռչակ իշխանությունը պահելու փորձերում նա հերթով զոհաբերեց և շարունակում է զոհաբերել Հայաստանի բոլոր խաղաքարտերը և արդյունքում երկիրը թողնելու է առանց որևէ բանի։

Արցախի կորուստն առաջացրել է զգալի տարածաշրջանային հետևանքներ։ Հայաստանի՝ արցախյան պարտությունից և այն Ադրբեջանի օկուպացիայից հետո, Հայաստանի և Ադրբեջանի ռազմավարական կողմնորոշումները տարածաշրջանում նկատելիորեն փոխվել են: Երևանը շրջվում է դեպի Արևմուտք՝ երես թեքելով Ռուսաստանից։ Ադրբեջանն առայժմ խաղում է ռուսների հետ, սակայն առաջին իսկ հարմար պահի ավելի ցցուն ձևով լքելու է ռուսական “բարեկամությունը”:

Ուկրաինական հակամարտությամբ, Արցախի օկուպացիայով և Սիրիայի իշխանափոխությամբ պայմանավորված գործընթացները ևս մեկ անգամ ցույց տվեցին Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական նշանակությունը և պարզ դարձրեցին, թե այստեղ ինչ ռազմավարական քայլեր են ձեռնարկում համաշխարհային խաղացողները։

ԵՄ-ին անդամակցելու գործընթացը պաշտոնապես սկսելու Նիկոլի որոշումը կարող է էական ազդեցություն ունենալ Անդրկովկասի իրավիճակի վրա: Կարելի է զուգահեռ անցկացնել Վրաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու համատեքստում տեղի ունեցածի և այն դժվարությունների միջև, որոնց անխուսափելիորեն հանդիպելու է Հայաստանը։ Արևմուտքի ջանքերով էթնիկ զտման ենթարկված Արցախը դեռ ամբողջ գինը չէ, որ վճարել է Հայաստանը: Նիկոլի արկածախնդիր “քաղաքականությունը” էլ ավելի ծանր հարվածի տակ է դնում Հայաստանի Հանրապետության արտաքին և ներքին քաղաքական կայունությունը: Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունները ճանապարհ հարթեցին երկրում քաղաքական լուրջ պառակտման համար։ Հայաստանում նման սցենարի կրկնության հավանականություն կա. ի վերջո, ԵՄ-ին անդամակցելու Երևանի որոշումը նույնպես կարելի է գնահատել որպես Արևմուտքի և Ռուսաստանի միջև իշխանության համար պայքարի հետևանք։ ԵՄ-ի հետ ինտեգրման մեկնարկը, կարծում ենք կհանգեցնի Արևմուտքի և ՌԴ կողմից Հայաստանի վրա ճնշման ուժեղացմանը և կստիպի նրան հստակեցնել իր դիրքորոշումը։

Առաջիկա օրերին ավելի պարզ կդառնա, թե Ռուսաստանը և Արևմուտքը ի՞նչ գործնական քայլերով կարձագանքեն այս որոշմանը։ Ռուսական պաշտոնական առաջին արձագանքը՝ “Տիտանիկի տոմսի” մասին, շատ պատկերավոր էր: Սակայն տոմս գնելն այլ բան է, խորտակվող նավ նստելն՝ այլ: Նիկոլի կառավարությունը երկիրը կնստեցնի խորտակվող նավ, թե՞ ո՛չ, դեռևս հարց է: Առաջիկայում ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը կայցելի Հայաստան և ԵՄ պաշտոնական դիրքորոշումները ևս կհնչեն:

Հստակ է մի բան, որ Նիկոլը մեծ ստախոս է, ով առաջնորդվում է բացառապես իր շահերով, ու թքած ունի պետության շահերի վրա: Իր աղետալի իշխանությունը պահպանելու և 2026թ.-ից հետո շարունակելու համար նա պատրաստ է գնորդներին վաճառել “արցախահայության իրավունքները” “միջանցքն ու կոմունիկացիաները”, “ԵՄ անդամակցումը”, “խաղաղությունը”, “կեղծ ստարատեգիական խարտիան”, “սահմանազատումը” և այլն:

Նախորդ տասնամյակում խոշոր տերությունների հակասությունները ևս սրվում էին ու հեշտ չէր այդ պարագայում հավասարակշված արտաքին քաղաքականություն վարելը: Սակայն Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակ Հայաստանը հաջողությամբ կարողանում էր հասկանալի և փոխադարձ ընդունելի կերպով դիրքավորվել Ռուսաստանի, Արևմուտքի և Արևելքի, ՀԱՊԿ-ի և ՆԱՏՕ-ի, ԵԱՏՄ և ԵՄ տնտեսությունների միջև՝ բացառապես հենվելով իր և գործընկերների հետ ունեցած համադրելի շահերի վրա:

Առկա հակասությունների վրա կառուցվող և շանտաժի նմանվող Հայաստանի փոփոխական “դիրքորոշումները” բացասաբար են անդրադառնում նաև տարածաշրջանային կայունության վրա։ Փստացի՝ Նիկոլի կառավարությունը սպառում է բոլոր այն հաղթաթղթները, որոնք Հայաստանը կարող էր խաղարկել արտաքին քաղաքականության մեջ: Մեր անկախ պետականությունը մոտեցել է իրավիճակից ելքեր մշակելու իր հնարավորությունների սահմանին։ Գրեթե բոլոր կարմիր գծերը հատվել ու հատվում են:

Հաշվի առնելով Աֆրիկայում, Կենտրոնական Ասիայում և Կովկասում Թուրքիայի աճող ազդեցությունը, կարելի է վստահությամբ ասել, որ հատկապես Արցախի օկուպացիայի, Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների, ՌԴ-ին դուրս մղելու և Իրանի վրա ճնշումը մեծացնելու լույսի ներքո՝ Արևմուտքն ամեն ինչ կանի, որպեսզի Հայաստանը ևս հայտնվի իր ՆԱՏՕ-ական դաշնակից Թուրքիայի լիարժեք ազդեցության տակ: Նիկոլի ոչ միայն արտաքին, այլ նաև ներքին քաղաքականությունն այդ մասին են վկայում»,- գրել է նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930