Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին | Սահմանային տվյալները հասանելի կդառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. նախագիծ | ՈՒՂԻՂ. Արցախի ներդրումային հիմնադրամի փողերի հետքերով. բողոքի ակցիա դատախազության դիմաց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն սպիտակ ֆոսֆոր կիրառեց Արցախում, COP17-ի հյուրե՛ր, բռնահանված արցախցիների վերադարձն ապահովե՛ք | Հայկական առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում | Ինչ իրավիճակ է փոխանակման կետերում | Սպասվում է անձրև. ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի դիրքորոշումն անընդունելի է, եթե ցեղասպանական քայլերը չեն պատժվում, չի՛ կարող լինել խաղաղություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուժեղ Հայաստան»-ից թարմացնում են Փաշինյանի հիշողությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շեղում եղավ, կոշտ արձագանք կլինի. Փաշինյանն անցավ սպառնալիքների | Հանրային տրանսպորտում միջադեպի մասնակից տղամարդը ձերբակալվել է

Լրահոս

Չինաստանը դեղին լույս է վառել Հայաստանի համար ու սպասում է մեր երկրի աշխարհաքաղաքական կողմնորոշմանը․ Չինաստանում ՀՀ-ի նախկին դեսպան

Չինաստանը դեղին լույս է վառել Հայաստանի համար ու սպասում է մեր երկրի աշխարհաքաղաքական կողմնորոշմանը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց Չինաստանում Հայաստանի նախկին դեսպան Սերգեյ Մանասարյանը անդրադառնալով հարցին, թե ինչու Չինաստանը Հայաստանում արդեն 7 ամիս դեսպան չունի։

Հայաստանում Չինաստանի դեսպան Ֆան Յունն իր դիվանագիտական առաքելությունը ավարտել է 2024 թ–ի հուլիսի 11–ին, դրանից հետո նոր դեսպան չի նշանակվել։

«Սա նորմալ երևույթ չէ։ Սա նշանակում է, որ խնդիր կա, թե ինչքանով է այդ խնդիրը լուրջ, կյանքը ցույց կտա, բայց ֆիքսենք այն, ինչ կա»,– ասաց Մանասարյանը։

Նա համոզված է, որ խնդիրն այս պահին Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերություններն են, քանի որ հետխորհրդային բոլոր փոքր պետությունների հետ հարաբերություններ ստեղծելիս Չինաստանը տվյալ պետության և Ռուսաստանի միջև հարաբերությունները դիտարկում է որպես լակմուսի թուղթ։

«Այսինքն` եթե հարաբերությունները նորմալ են, ուրեմն կանաչ լույս է, ու չինացիները գնում են առաջ։ Իսկ եթե մենք այլ ուղղության ենք ձգտում` դեպի Արևմուտք, դա եթե ոչ կարմիր ապա դեղին լույս է չինացիների համար։ Իմ խորին համոզմամբ` չինացիները այսօր ունեն դեղին լույս մեր առաջ, ու նրանք սպասում են, թե ինչ է տեղի ունենալու, ոնց է շարունակվելու, որտեղ ենք մենք գնալու»,– հավելեց նախկին դեսպանը։

Մանասյանի կարծիքով` անցել են ժամանակները, երբ Հայաստանը կկարողանար բոլորի հետ լեզու գտնել ու համակերպվել բոլորի հետ։ Ըստ նրա` այսօր պետք է հստակ որոշել` որտեղ ես, ում հետ ես և ոնց ես շարունակում ապրել։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031