Զինծառայող Սևակ Հովհաննիսյանի մшhվшն դեպքով նախաձեռնված քրվարույթի շրջանակում երկու անձ է կալանավորվել | Էական է համաժողովրդական հանրաքվեով նոր Սահմանադրության ընդունումը․ Փաշինյան | Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է դատական ֆարսին մասնակցելուց և հացադուլ է հայտարարել | Մեծամորում 44-ամյա տղամարդը դանակաhարել է 24 և 17 տարեկան երիտասարդների | «Ես հոգեպես պատրաստ չէի մայրանալու, հետո հասկացա». Աննա Մանուչարյան | Հայ-վրացական սահման տանող ճանապարհը ձնաբքի և վատ տեսանելիության պատճառով փակ է բեռնատարների համար | Զելենսկին հայտարարել է՝ մինչև երբ է մտադիր պաշտոնավարել | «3+3» հարթակը բոլոր մասնակիցների շահերից է բխում. այն նախանձ էր առաջացրել Բայդենի վարչակազմում. Լավրով | Դռները բաց լինելու և բանալիները փականում գտնվելու հետևանքով գողացել են 2 ավտոմեքենա | Հրազդան գետում, մի քանի ժամ որոնողական աշխատանքներից հետո, հայտնաբերվել է «Թումո»-ի աշխատակցի մшրմինը | Հայաստանում ԲՏԱ ոլորտն աստիճանաբար դառնում է առաջնորդող. Հակոբ Արշակյան | Պատմությունը դասեր է տալիս, ոչ թե բեռ դառնում. Աննա Հակոբյան | ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով կստեղծվի. այն կղեկավարի Արմեն Գրիգորյանը | Երուսաղեմի քաղաքապետարանը փորձում է բռնագրավել Հայոց պատրիարքարանի անշարժ գույքը. պատրիարքարանը կոչով դիմել է Նեթանյահուին | «Վախենում եմ ամուսնությունից և երեխա ունենալուց». Էվիկ

Լրահոս

ԵՄ-ին Հայաստանի անդամակցության թեման քարոզչական փուչիկ է և գեոպոլիտիկ ավանտյուրա․ Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը հեռավար կարգով պատասխանել է քաղաքացիների հարցերին:

«Փաշինյանը Դավոսում էր խոսում Հայաստանի եվրաինտեգրման մասին, ԱԺ-ում սկսել են նույն հարցի քննարկումները, դրսից վերջերս եկած եվրոպացիներն էլ էին նույն հարցը բարձրացնում։ Ինչպե՞ս եք գնահատում այս հարցի ակտիվացումը» հարցին ի պատասխան՝ Արմեն Աշոտյանն ասել է․

«Եթե կարճ, ապա ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության թեման քարոզչական փուչիկ է և գեոպոլիտիկ ավանտյուրա։ Կրկնեմ՝ Հայաստանը Սերժ Սարգսյանի օրոք ԵՄ անդամության համար պարտադիր Կոպենհագյան չափորոշիչներով շատ ավելի մոտ էր եվրոստանդարտներին, քան այսօր։ Եվ սա փաստական, ոչ թե քաղաքական պնդում է։

Դեռ 10 տարի առաջ բարձրաձայնել եմ, որ եթե իրոք հավանում ենք եվրոպական ինստիտուտները, ապա հնարավոր է կառուցել եվրոպական ստանդարտներով պետություն՝ եվրասիական տարածքում։

«Մենք ժողովրդավար ենք, դրա համար ենք ուզում մտնել Եվրոիպա» Նիկոլի դավոսյան զառանցանքը, վարդագույն բանտիկներ կապած փափլիկ փիսիկներով նկարների նման գուցե հալացնում է եվրոպացիների փխրուն սրտերը, բայց սուտ է առաջին տառից մինչև վերջակետ։

ԵՄ պաշտոնական սոցհարցումները ցույց են տվել, որ Հայաստանի բնակչության 66%-ը դժգոհ է մեր երկրում ժողովրդավարության մակարդակից։ Մենք   ժողովրդավարություն չենք, նույնիսկ լինելու դեպքում՝ ԵՄ մտնելու շանս չունենք, ոչ էլ ԵՄ-ում են մեզ սպասում։ Ինքներդ տեսեք, որ ԵՄ ղեկավար կամ պատասխանատու որևէ պաշտոնյա հրապարակավ անգամ չի ողջունել նիկոլական այդ զավեշտը՝ ո՛չ Եվրոպական խորհրդի նախագահը, ո՛չ Եվրահանձնաժողովի ղեկավարը, ո՛չ ԵՄ արտաքին կամ ընդլայնման հարցերով հանձնակատարները։ Նրանց կեցվածքը բացատրելի է։

ԵՄ-ն նման է ռոք-աստղի, ում էգոն շոյվում է հերթական երիտասարդ և միամիտ «ֆանատկաների» բանակից, ով կարող է ինքնագիր տալ կամ վրայի քրտնած շապիկը նվիրել, կարող է նույնիսկ բուռն գիշեր անցկացնել հետները, բայց ամուսնանալ կամ սիրահարվել չի պատրաստվում։ Եթե եվրաինտեգրման հարցին վերաբերվում ես որպես Friday-night (ուրբաթ երեկո), ապա հիշիր, որ անկախ հանգստյան օրերի «ցկցկոցից», երկուշաբթին անխուսափելի է»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Փետրվարի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728