ՔՊ-ի ԺՊ-ի թիմում խառնվել են իրար իմ առաջադրվելու հայտարարությունից հետո և ճիշտ էլ արել են․ Ռուբեն Մխիթարյան | Դատարանը պարտավորեցրել է Մանուել Մանուկյանին Սուրեն Պապիկյանից ներողություն խնդրել | Ստեղծված իրավիճակում Նիկոլը փորձելու է արագացնել Էրդողանի հովանու ներքո ռեգիոնալ նոր գործարքի կնքումը․ Արմեն Աշոտյան | Հայաստանում վերջին տարիներին զգալի հետընթաց է արձանագրվել ժողովրդավարության ասպարեզում, աճել | ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը մարտական ընկերների հետ ազատագրեց 1 150 000 հեկտար Արցախում առաջին Արցախյան հերոսամարտում, պաշտպանեց ազատագրված տարածքը 2016 թ.-ին․ Հենրիխ Դանիելյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կադաստրի կոմիտեն խոչընդոտում է 1400 շահառու ունեցող սոցիալական բնակարանաշինության ծրագրին | Օդի ջերմաստիճանի բարձրացմանը չխաբվեք. Հայհիդրոմետի տնօրենն ասել է՝ ինչ է սպասվում | Չարենցավանի դատարանում կալանավորի ձեռնաշղթաները չեն կարողանում հանել, փրկարարների են հրավիրել | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դատարանի դահլիճից ինչպես է ազատ արձակվում Տիրան Խաչատրյանը | 4 վարորդ աշխատանքից ազատվել է բնակիչների հանդեպ անհարգալից վերաբերմունք դրսևորելու համար. ավագանու անդամ | Ինստրուկտաժ են արել թաղապետարանի աշխատակիցներին ավտոբուսներ մտնել, բայց իրավունք չունեն ժողովրդին ասել՝ վճարի, կամ իջի. Մանուկ Սուքիասյան | Հավատացնում եմ՝ ամենաուշը 3 ամիս հետո մենք կունենանք ընտրություններ. Պարույր Հայրիկյան | Լևոն Տեր-Պետրոսյանն ու Կոպիրկինը քննարկել են ՀՀ-ի ներքին իրավիճակին և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր | Քննչական կոմիտեն ամփոփել է 2024 թվականի աշխատանքները | Նազիկ Ավդալյանը պարզաբանել է, թե ինչու է որդին կրում իր ազգանունը

Լրահոս

Եթե Փաշինյանը մինչև հիմա չի հասկացել՝ ինչ է տեղի ունեցել ավելի քան 100 տարի առաջ Օսմանյան Թուրքիայում, ապա հիմա իմաստ չունի նրան լուսավորելը. Արա Աբրահամյան

Այսօր Նիկոլ Փաշինյանը, որպես պետության ղեկավար, որը պարտավոր է ՀՀ Սահմանադրության համաձայն, աջակցել Հայոց ցեղասպանության ճանաչմանն ամբողջ աշխարհում, մասնավորապես՝ Թուրքիայի կողմից, ասում է, որ մենք, պարզվում է, պետք է վերադառնանք Հայոց ցեղասպանության պատմությանն ու հասկանանք՝ ինչպես է ստացվել, որ 1939-ին, իր խոսքով, Ցեղասպանության օրակարգ չի եղել, իսկ 1950-ին նման օրակարգ հայտնվել է: Այս մասին ասել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը:

«Դե ինչ ասես սրան: Ես նրան կուղարկեի Ռուսաստանի հայերի միության կողմից հրատարակված «Հայոց ցեղասպանություն. միջազգային հանրության պատասխանատվությունը և Թուրքիայի պարտավորությունները» բացառիկ եռահատոր գիրք, որպեսզի լրացնի գիտելիքների բացերը, որոնք անընդունելի են պետության ղեկավարի համար: Բայց վախենամ, որ եթե նա մինչև հիմա չի հասկացել, թե ինչ է տեղի ունեցել ավելի քան հարյուր տարի առաջ Օսմանյան Թուրքիայում, ապա հիմա իմաստ չունի նրան լուսավորելը», — ասել է Աբրահամյանը։

Հիշեցնենք, որ հունվարի 24-ին Ցյուրիխում Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Փաշինյանն ի պատասխան Հայոց ցեղասպանության մասին հարցին, ասել էր.«Պետք է հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու է տեղի ունեցել։ Եվ ինչպե՞ս ենք մենք դա ընկալել, ո՞ւմ միջոցով ենք ընկալել։ Ո՞նց է, որ 1939 թվին Հայոց ցեղասպանության օրակարգ չի եղել, և ո՞նց է, որ 1950 թվին Հայոց ցեղասպանության օրակարգ հայտնվել է։ Ո՞նց է եղել, պետք է հասկանանք»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Փետրվարի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728