Միջազգային ատյաններից Ադրբեջանի դեմ Հայաստանի գանգատներից հրաժարվելն առաջացնում է իրավական կարևոր հարց. Թաթոյան | Տարադրամի փոխարժեքները փետրվարի 19-ին | Մենք Կիևին տրամադրել ենք 350 մլրդ դոլար. որտե՞ղ է ամբողջ գումարը, ո՞ւր է այն գնում. Թրամփ | Գյումրին երբեք նիկոլական քաղաք չի եղել, մեր վրայից պետք է հանենք խարանը, որ նա Գյումրիից է սկսել քայլել. Ռուբեն Մխիթարյան | Հայ ազգն ու հայրենիքը վտանգավոր կացության մեջ են. պետք է համախմբվել մեր ազգային ու միութենական կառույցների շուրջ, կառչած մնալ ազգային պահանջատիրությանը, արժեքներերին և իրավունքներին․ ՍԴՀԿ, ՀՅԴ և ՌԱԿ | Ինչ է անհրաժեշտ եկամուտների հայտարարագիր ներկայացնելու համար (տեսանյութ) | Վարորդները պարտավոր են հետևել, որպեսզի ուղևորավարձը վճարվի միայն օրենսդրությամբ սահմանված կարգով, չնայած տարեց մարդուն դուրս հրավիրած վարորդը ստացել է նկատողություն. Արմեն Գալջյան | Ճաշարանը, որտեղ բռնկվել էր հրդեհը, վերանորոգվել է և նոր գույքով համալրվել նախորդ տարի, տարածվող պնդումն անհիմն է. ՊՆ խոսնակ | Ադրբեջանցիները գրեթե ամբողջական ավերել են Հադրութի շրջանի Թաղուտ-Թաղոտ գյուղը | Զորամասերից մեկի ճաշարանի խոհանոցային հատվածում բռնկված հրդեհը մարվել է, տուժածներ չկան. ՊՆ | Աշխարհում ու մեր տարածաշրջանում շատ լուրջ գործընթացներ են սկսվում, այնպես որ, մի շտապեք Արցախի հարցը փակված համարել. Արթուր Խաչատրյան | Գեղարքունիքում գտնվող ՊՆ զորամասերից մեկի ճաշարանն է վառվում, փրկարարներ են շտապել․ ինչ է հայտնի | Հռոմի պապի մոտ ախտորոշվել է երկկողմանի թոքաբորբ | Ովքեր հեռացան Հայաստանից և ինչու չեն վերադառնում․ «Հրապարակ» | Ալիևն այցելել է Ստեփանակերտ

Լրահոս

Նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը ՌԴ քաղաքացի է դարձել և շինարարական ընկերություն հիմնել. Hetq.am

2013-2016 թթ. ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, որը ներկայում ՀՀ իրավապահների կողմից հետախուզվում է, Ռուսաստանի քաղաքացի է դարձել եւ 2022-ի հունվարից հաշվառված է Մոսկվայում: Գրում է Հետքը:

Հիշեցնենք, որ գլխավոր դատախազի պաշտոնը թողնելուց հետո՝ 2017-2019 թթ., Կոստանյանը ԱԺ պատգամավոր էր ՀՀԿ-ից:

2019-ի սեպտեմբերին հայտնի դարձավ, որ նա մարտի 1-ի գործով հրավիրվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն (ներկայում՝ Հակակոռուպցիոն կոմիտե): Այդ ժամանակ, ըստ ՀՔԾ-ի, Կոստանյանը հայտնել էր, որ գտնվում է արտերկրում եւ 15-20 օրվա ընթացքում կվերադառնա: Նույն տարվա նոյեմբերի 25-ին էլ հայտնի դարձավ, որ ՀՔԾ-ն նախկին գլխավոր դատախազին մարտի 1-ի գործով ներգրավվել է իբրեւ մեղադրյալ, եւ նրան առաջարկվել է 48 ժամում ներկայանալ ՀՔԾ՝ մեղադրանք առաջադրելու համար: Կոստանյանն արձագանքել էր, որ գտնվում է Մոսկվայում ու ողջամիտ չի համարում 48 ժամում ներկայանալու պահանջը: Նա հայտնել էր, որ պայմանագիր է կնքել ՌԴ դատախազության համալսարանի հետ՝ տեղում դասախոսելու նպատակով եւ ուսումնական կիսամյակի ու քննական շրջանի ավարտից հետո պատրաստվում է վերադառնալ Հայաստան:

Այս պատասխանից հետո ՀՔԾ-ն Գ. Կոստանյանի նկատմամբ հայտարարել էր հետախուզում ու միջնորդել դատարանին, որ նախկին պաշտոնյայի խափանման միջոց ընտրվի կալանքը: 2019 թ. դեկտեմբերի 4-ին դատարանը բավարարել էր միջնորդությունը:

Գեւորգ Կոստանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու, ինչպես նաեւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն դրդելու, պաշտոնեական կեղծիք կատարելուն դրդելու, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունը պարտակելուն դրդելու, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ քրեական գործով ապացույցներ կեղծելուն դրդելու հոդվածներով:

Սակայն նախկին գլխավոր դատախազի դեմ, քրեական հետապնդումից բացի, կա նաեւ գույքի բռնագանձման հայց:

2023-ի հունվարին Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության հայցը, որով պետական մարմինը պահանջում է իր նախկին ղեկավար Կոստանյանից ու նրան փոխակապակցված 3 անձանցից բռնագանձել 1 բնակարան Երեւանում, 2 առանձնատուն Կոտայքի մարզի Ծաղկաձոր եւ Ջրվեժ համայնքներում, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքը, որը կազմում է 363.565.000 դրամ: Անշարժ գույքից բացի՝ ԳԴ-ն պահանջում է բռնագանձել շուրջ 174 մլն դրամ՝ որպես ստացված ապօրինի եկամուտների մնացորդ, ինչպես նաեւ մոտ 276 մլն դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռք բերողի կամ հնարավոր չէ նույնականացնել եւ բռնագանձել:

Նկատենք, որ Գեւորգ Կոստանյանի անունը բացակայում է ՀՀ ընտրողների ռեգիստրից: Եթե դա տեխնիկական սխալի հետեւանք չէ, ապա երկու բան կարող է նշանակել՝ կա՛մ նախկին պաշտոնյան այլեւս ՀՀ քաղաքացի չէ, կա՛մ քաղաքացի է, բայց ՀՀ հաշվառում չունի:

«Հետքը» պարզել է, որ ՌԴ քաղաքացի դարձած Կոստանյանը հաշվառվել է Մոսկվայի Նամյոտկին 18 հասցեում, որն, ի դեպ, կառուցել է գործարար Սամվել Կարապետյանի «Տաշիր» ընկերությունների խումբը: «Ռոզմարին» անունով բնակելի համալիրը շահագործման է հանձնվել 2012 թ.: Այն ներառում է 2 շինություն՝ 31-հարկանի աշտարակ (հասցեն՝ Նամյոտկին 18, ներքեւի պատկերում՝ աջից) եւ տարբեր հարկայնություն (12, 18 եւ 23) ունեցող բնակելի շենք (հասցեն՝ Խերսոնսկայա 43, ներքեւի պատկերում՝ ձախից):

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Փետրվարի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728