Զինծառայող Սևակ Հովհաննիսյանի մшhվшն դեպքով նախաձեռնված քրվարույթի շրջանակում երկու անձ է կալանավորվել | Էական է համաժողովրդական հանրաքվեով նոր Սահմանադրության ընդունումը․ Փաշինյան | Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է դատական ֆարսին մասնակցելուց և հացադուլ է հայտարարել | Մեծամորում 44-ամյա տղամարդը դանակաhարել է 24 և 17 տարեկան երիտասարդների | «Ես հոգեպես պատրաստ չէի մայրանալու, հետո հասկացա». Աննա Մանուչարյան | Հայ-վրացական սահման տանող ճանապարհը ձնաբքի և վատ տեսանելիության պատճառով փակ է բեռնատարների համար | Զելենսկին հայտարարել է՝ մինչև երբ է մտադիր պաշտոնավարել | «3+3» հարթակը բոլոր մասնակիցների շահերից է բխում. այն նախանձ էր առաջացրել Բայդենի վարչակազմում. Լավրով | Դռները բաց լինելու և բանալիները փականում գտնվելու հետևանքով գողացել են 2 ավտոմեքենա | Հրազդան գետում, մի քանի ժամ որոնողական աշխատանքներից հետո, հայտնաբերվել է «Թումո»-ի աշխատակցի մшրմինը | Հայաստանում ԲՏԱ ոլորտն աստիճանաբար դառնում է առաջնորդող. Հակոբ Արշակյան | Պատմությունը դասեր է տալիս, ոչ թե բեռ դառնում. Աննա Հակոբյան | ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով կստեղծվի. այն կղեկավարի Արմեն Գրիգորյանը | Երուսաղեմի քաղաքապետարանը փորձում է բռնագրավել Հայոց պատրիարքարանի անշարժ գույքը. պատրիարքարանը կոչով դիմել է Նեթանյահուին | «Վախենում եմ ամուսնությունից և երեխա ունենալուց». Էվիկ

Լրահոս

«Ովքեր են Հայոց ցեղասպանության զոհերի այն սրիկա ժառանգները, ովքեր լսել են Փաշինյանի խոսքը ու ձայն չեն հանել». Oragir.news

Oragir.News-ը գրել է.
«Հունվարի 24-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ցյուրիխում հանդիպում է ունեցել Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Կառավարության տարածած տեսանյութում շվեյցարահայերի հետ հանդիպմանը Փաշինյանը համոզմունք է հայտնել՝ պետք է դեռ հասկանալ՝ ինչ է տեղի ունեցել Հայոց ցեղասպանության ժամանակ, ինչու և ում միջոցով ենք ընկալել Հայոց ցեղասպանությունը։
«Մենք Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, պետք է հասկանանք, լավ՝ ինչ է տեղի ունեցել և ինչու է տեղի ունեցել, և ինչպես ենք մենք դա ընկալել, ում միջոցով ենք ընկալել, ոնց է, որ 1939 թվին Հայոց ցեղասպանության օրակարգ չի եղել, և ոնց է որ 1950-ին Հայոց ցեղասպանության օրակարգ հայտնվել է: Սա մենք պե՞տք է հասկանանք, թե՞ չպետք է հասկանանք», — հայտարարել է վարչապետը։
Սա առաջին դեպքն է ընդհանրապես ցեղասպանություն վերապրած ժողովուրդների պատմության մեջ, որ վերապրած ժողովրդի պետության ղեկավարը ժխտի ցեղասպանության փաստը։ Հայաստանի ոչ մի ղեկավար նույնիսկ բոլշևիկյան ռեժիմի ամենադժնդակ ժամանակներում նման արտահայտություն երբեք իրեն թույլ չի տվել։
Սահմռկեցուցիչ է նաև այն փաստը, որ ներկաները, լինելով Ցեղասպանության զոհերի ժառանգներ, լուռ լսել են, թե Փաշինյանն ինչպես է հասկանում Հայոց ցեղասպանություն եզրույթը և ոչ մի խոսք չեն հնչեցրել՝ ի պատասխան ՀՀ վարչապետի՝ Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ դնող հայտարարությունների։
Այլ կերպ, քան սրիկաներ, հնարավոր չէ այդ մարդկանց բնորոշել։
Oragir.News-ն ուսումնասիրել և պարզել է, թե ովքեր են ներկա եղել Փաշինյանի հետ խայտառակ հանդիպմանը։
1․ Վահե Գաբրաշ. շվեյցարահայ գործարար և բարերար։ 2024թ․ մարտին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը նշել էր, որ ակտիվ գործունեություն է ծավալում Հայաստանում:
2․ Հակոբ Ավագյան․ շվեյցարահայ գործարար, գորգերի վաճառքով զբաղվող Tapis d’Orient ընկերության հիմնադիրն ու սեփականատերն է, նաև քաղաքականության մեջ է ակտիվ եղել։
3․ Մայք Բարոնյան․ Շվեյցարիա-Հայաստան առևտրի պալատի նախագահն է։
4․ Վիգեն Չետերյան․ ծնունդով լիբանանցի հայ լրագրող և հեղինակ, որը միջազգային հարաբերություններ է դասավանդում Ժնևի Վեբսթեր համալսարանում։ Հրապարակել է նաև գիրք 44-օրյա պատերազմի մասին։
5․ Հայկ Հովհաննիսյան․ 2018թ․ նշանակվել է Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցիչ՝ 3 տարի ժամկետով։ Դաշնակցական Վահան Հովհաննիսյանի որդին է։
6. Վարդան Սիրմաքեշ․ շվեյցարահայ գործարար, բարերար, «Ֆրանկ Մյուլլեր» բրենդի ղեկավարն է։
7․ Դանիել Փափազյան․ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիմնադրամի նախագահն է։
8․ Դավիթ Ղուկասյան։
9․ Րաֆֆի Խորշիդյան։
10․ Հասմիկ Տոլմաջյան․ Շվեյցարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։ Տոլմաջյանը 2024 թվականի հոկտեմբերի 25-ին հետ էր կանչվել Ֆրանսիայում և Մոնակոյում ՀՀ դեսպանի պաշտոնից։ 2024 թվականի հոկտեմբերի 25-ից զբաղեցնում է Ժնևի ՄԱԿ–ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցչի պաշտոնը։ Տոլմաջյանը Շվեյցարիայում դեսպան է նշանակվել ՀՀ վարչապետի առաջարկով։
facebook sharing button
messenger sharing button
twitter sharing button
telegram sharing button
skype sharing button
Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Փետրվարի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728