Զինծառայող Սևակ Հովհաննիսյանի մшhվшն դեպքով նախաձեռնված քրվարույթի շրջանակում երկու անձ է կալանավորվել | Էական է համաժողովրդական հանրաքվեով նոր Սահմանադրության ընդունումը․ Փաշինյան | Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է դատական ֆարսին մասնակցելուց և հացադուլ է հայտարարել | Մեծամորում 44-ամյա տղամարդը դանակաhարել է 24 և 17 տարեկան երիտասարդների | «Ես հոգեպես պատրաստ չէի մայրանալու, հետո հասկացա». Աննա Մանուչարյան | Հայ-վրացական սահման տանող ճանապարհը ձնաբքի և վատ տեսանելիության պատճառով փակ է բեռնատարների համար | Զելենսկին հայտարարել է՝ մինչև երբ է մտադիր պաշտոնավարել | «3+3» հարթակը բոլոր մասնակիցների շահերից է բխում. այն նախանձ էր առաջացրել Բայդենի վարչակազմում. Լավրով | Դռները բաց լինելու և բանալիները փականում գտնվելու հետևանքով գողացել են 2 ավտոմեքենա | Հրազդան գետում, մի քանի ժամ որոնողական աշխատանքներից հետո, հայտնաբերվել է «Թումո»-ի աշխատակցի մшրմինը | Հայաստանում ԲՏԱ ոլորտն աստիճանաբար դառնում է առաջնորդող. Հակոբ Արշակյան | Պատմությունը դասեր է տալիս, ոչ թե բեռ դառնում. Աննա Հակոբյան | ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով կստեղծվի. այն կղեկավարի Արմեն Գրիգորյանը | Երուսաղեմի քաղաքապետարանը փորձում է բռնագրավել Հայոց պատրիարքարանի անշարժ գույքը. պատրիարքարանը կոչով դիմել է Նեթանյահուին | «Վախենում եմ ամուսնությունից և երեխա ունենալուց». Էվիկ

Լրահոս

Պահանջում եմ Նիկոլ Վովայի Փաշինյանի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում և վերջինիս ենթարկել քրեական պատասխանատվության. փաստաբան

Փաստաբան Աշոտ Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Հաղորդում հանցագործության մասին

«2025 թվականի հունվարի 25-ին, կառավարության տարածած տեսանյութում շվեյցարահայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ հանդիպմանը ՀՀ տիտղոսային վարչապետ Նիկոլ Վովայի Փաշինյանը, առանց որևէ խոսք ասելու Օսմանյան կայսրության մեղավորության ու ժխտողական քաղաքականության մասին, նշել է.

«Պետք է հասկանանք՝ լավ, ինչ է տեղի ունեցել և ինչու է տեղի ունեցել։ Եվ ինչպե՞ս ենք մենք դա ընկալել, ու՞մ միջոցով ենք ընկալել։ Ո՞նց է, որ 1939 թվին հայոց ցեղասպանության օրակարգ չի եղել, և ո՞նց է, որ 1950 թվին հայոց ցեղասպանության օրակարգ հայտնվել է։ Ո՞նց է եղել, Մենք պետք է հասկանանք, թե չպետք է հասկանանք»:

ՀՀ քրեական օրենսգրքի 136-րդ հոդվածը սահմանում է.

1. Ցեղասպանությունը կամ մարդկայնության դեմ ուղղված հանցագործությունները հրապարակայնորեն հերքելը, արդարացնելը, դրանք քարոզելը կամ դրանց վտանգավորությունը նսեմացնելը, եթե դա կատարվել է ռասայական պատկանելության, մաշկի գույնի, ազգային կամ էթնիկ ծագման կամ կրոնական պատկանելության հիման վրա՝ անձի կամ անձանց խմբի նկատմամբ ատելություն, խտրականություն կամ բռնություն հրահրելու նպատակով՝

պատժվում է տուգանքով՝ քսանապատիկից քառասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուր հիսունից երկու հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

1) հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործություններով, զանգվածային լրատվության միջոցներով կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ

2) իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

Սույն արարքը քրեորեն պատժելի նաև Շվեյցարիայում: Ավելին, այնտեղ պատժվել կամ պատժվում են հիմնականում ազգությամբ թուրքերը՝ հասկանալի պատճառներով:

Ելնելով վերոգրյալից, պահանջում եմ Նիկոլ Վովայի Փաշինյանի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում և վերջինիս ենթարկել քրեական պատասխանատվության»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Փետրվարի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728