ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայոց Ցեղասպանության մասին Նիկոլի զառանցանքը պատահական չէ… նա տարբեր հարցերում կիրառում է Օվերտոնի պատուհանի գործիքը: Անընդունելի, մերժելի գաղափարը նետում է հրապարակ, որն էլ քննարկումների արդյունքում դառնում է կյանք ունեցող «տեսակետ»… դեռ տարիներ առաջ նույն այս թեմայի մասին բարձրաձայնել էի…»։
