Կյանքից հեռացել է լրագրող, հեռուստամեկնաբան, ռադիոմեկնաբան Արմեն Դուլյանը: Նա 71 տարեկան էր:
Կիրակի երեկոյան նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, կյանքը փրկել չի հաջողվել։
Աշխատել է Հայաստանի հեռուստակայաններում, տեղական, ամերիկյան և ռուսական խոշոր ռադիոկայաններում, հոդվածներ է տպագրել պարբերական մամուլում։
2019 թ. հոկտեմբերից մինչ օրս Արմեն Դուլյանը հեղինակային ամենօրյա ռադիոհաղորդումների շարք է վարել Sputnik Արմենիա լրատվական գործակալությունում: