ՔՊ-ի ԺՊ-ի թիմում խառնվել են իրար իմ առաջադրվելու հայտարարությունից հետո և ճիշտ էլ արել են․ Ռուբեն Մխիթարյան | Դատարանը պարտավորեցրել է Մանուել Մանուկյանին Սուրեն Պապիկյանից ներողություն խնդրել | Ստեղծված իրավիճակում Նիկոլը փորձելու է արագացնել Էրդողանի հովանու ներքո ռեգիոնալ նոր գործարքի կնքումը․ Արմեն Աշոտյան | Հայաստանում վերջին տարիներին զգալի հետընթաց է արձանագրվել ժողովրդավարության ասպարեզում, աճել | ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը մարտական ընկերների հետ ազատագրեց 1 150 000 հեկտար Արցախում առաջին Արցախյան հերոսամարտում, պաշտպանեց ազատագրված տարածքը 2016 թ.-ին․ Հենրիխ Դանիելյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կադաստրի կոմիտեն խոչընդոտում է 1400 շահառու ունեցող սոցիալական բնակարանաշինության ծրագրին | Օդի ջերմաստիճանի բարձրացմանը չխաբվեք. Հայհիդրոմետի տնօրենն ասել է՝ ինչ է սպասվում | Չարենցավանի դատարանում կալանավորի ձեռնաշղթաները չեն կարողանում հանել, փրկարարների են հրավիրել | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դատարանի դահլիճից ինչպես է ազատ արձակվում Տիրան Խաչատրյանը | 4 վարորդ աշխատանքից ազատվել է բնակիչների հանդեպ անհարգալից վերաբերմունք դրսևորելու համար. ավագանու անդամ | Ինստրուկտաժ են արել թաղապետարանի աշխատակիցներին ավտոբուսներ մտնել, բայց իրավունք չունեն ժողովրդին ասել՝ վճարի, կամ իջի. Մանուկ Սուքիասյան | Հավատացնում եմ՝ ամենաուշը 3 ամիս հետո մենք կունենանք ընտրություններ. Պարույր Հայրիկյան | Լևոն Տեր-Պետրոսյանն ու Կոպիրկինը քննարկել են ՀՀ-ի ներքին իրավիճակին և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր | Քննչական կոմիտեն ամփոփել է 2024 թվականի աշխատանքները | Նազիկ Ավդալյանը պարզաբանել է, թե ինչու է որդին կրում իր ազգանունը

Լրահոս

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, կարող են գալ նաև իր նախարարներն ու ԱԺ հանձնաժողովների ղեկավարները. Նաիրի Սարգսյան

Այս հայտարարագիրը դարձնելու են քաղաքական ահաբեկման գործիք, մարդկանց գաղտնիքի մասին հասանելիություն ստանալուց հետո մարդկանց շանտաժի են ենթարկելու և իրենց կամքն են թելադրելու։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանա ասաց «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը:

«Մեր գրասենյակները  բոլորին անվճար հիմունքով տրամադրելու են  օժանդակություն, որպեսզի քաղաքացիների կողմից կատարված գործարքները հանիրավի հարկման թիրախ չդառնան, ինչպես նաև ձեր բանկային գաղտնիքը չդառնա որևէ երրորդ անձի օգտագործման կամ տնօրինման առարկա: Շատ հնարավոր է, գործատուներին տարբեր ձևով տեռորների ենթարկեն, որպեսզի նրանք ստիպեն աշխատակիցներին եկամուտների հայտարարագիր կամ եկամտային հարկի հաշվարկ լրացնեն։

Նման բոլոր դեպքերի համար, սիրելի քաղաքացիներ, եթե կունենաք նմանատիպ դեպքեր, մենք կհայտարարենք այդ գրասենյակների և հեռախոսահամարները, դուք կարող եք դիմել, որպեսզի ստանաք աջակցություն: Կառավարությանն առաջարկում ենք ժամանակավորապես չեղարկել կամ հետաձգել նախագիծը, մինչև 40% աղքատության վերացումը, մինչև 180,000 անձի գործազրկության ընդունելի մակարդակի նվազեցումը և մինչև գրեթե մեկ միլիոն աշխատուժից դուրս բնակչության անձանց արժանապատիվ աշխատանքով ապահովումը, տնտեսության համար իրական ներուժի ստացումը, նոր միայն դրանից հետո պետք է մտածել կամ խոսել եկամուտների հայտարարագրման մասին։

Այսօր որոշակի գրություններ ստացա,  թե ինչու բանավեճի չեմ հրավիրում կառավարության անդամներին, որպեսզի լսենք երկու կողմերի դիրքորոշումները, ևս մեկ անգամ բանավեճի եմ հրավիրում Նիկոլ Փաշինյանին և իր տնտեսական թևի նախարարներին ու Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների ղեկավարներին։ Դուք կարող եք բոլորդ լինել միասին, ես կլինեմ միայնակ»,- ասաց Սարգսյանը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Փետրվարի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728