Ճաշարանը, որտեղ բռնկվել էր հրդեհը, վերանորոգվել է և նոր գույքով համալրվել նախորդ տարի, տարածվող պնդումն անհիմն է. ՊՆ խոսնակ | Ադրբեջանցիները գրեթե ամբողջական ավերել են Հադրութի շրջանի Թաղուտ-Թաղոտ գյուղը | Զորամասերից մեկի ճաշարանի խոհանոցային հատվածում բռնկված հրդեհը մարվել է, տուժածներ չկան. ՊՆ | Աշխարհում ու մեր տարածաշրջանում շատ լուրջ գործընթացներ են սկսվում, այնպես որ, մի շտապեք Արցախի հարցը փակված համարել. Արթուր Խաչատրյան | Գեղարքունիքում գտնվող ՊՆ զորամասերից մեկի ճաշարանն է վառվում, փրկարարներ են շտապել․ ինչ է հայտնի | Հռոմի պապի մոտ ախտորոշվել է երկկողմանի թոքաբորբ | Ովքեր հեռացան Հայաստանից և ինչու չեն վերադառնում․ «Հրապարակ» | Ալիևն այցելել է Ստեփանակերտ | Միևնույն է վերադառնալու ենք․ Նոր արցախյան օրակարգի ստրատեգիական բանաձևը պետք է լինի դա․ Վահե Հովհաննիսյան | Առաքելության գործունեության առաջին իսկ օրվանից ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանային միջադեպերը զգալիորեն նվազել են․ համոզված եմ, որ դա նույնպես մեր ազդեցությունն է․ Մարկուս Ռիտեր | Հզոր ցիկլոն է ներթափանցում Հայաստան. սպասվում է շատ ուժեղ ձյուն, ցուրտ, բուք. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին | Երիտասարդը 18-րդ հարկից ընկել է մեքենայի վրա և ողջ մնացել | Արցախի քաղաքական էլիտան միջոցառումներ է ծրագրել․ «Հրապարակ» | Թուրքիան փաստացի զրկվել է ուկրաինական hակամարտnւթյnւնnւմ չեզոք երկրի, հետևաբար նաև միջնորդի կարգավիճակից․ Գեղամյան | Քաղաքային իշխանությունները նոր նախագիծ են մշակում․ տրանսպորտի սակագինը չվճարող քաղաքացիները կպատժվեն. «Ժողովուրդ»

Լրահոս

Երեխաների գնահատման արդյունքների միջին տոկոսային միավորն աճել է շուրջ 10 տոկոսով. ԿԳՄՍՆ

Տեղի է ունեցել ՀՀ կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի նիստը՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի նախագահությամբ: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Նիստին մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի անդամները:

Նիստի ընթացքում քննարկվել են Կրթության տեսչական մարմնի՝ 2024 թվականին կատարած աշխատանքները և 4-րդ եռամսյակի գործունեության կատարողականի գնահատումը:

Տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանը ներկայացրել է 2024 թվականի ամփոփ հաշվետվությունը՝ նշելով, որ տեսչական վերահսկողության շրջանակում առանձնակի կարևորություն ունեն նաև իրազեկող և կանխարգելիչ միջոցառումները:

Այս համատեքստում ԿԳՄՍ նախարարն ընդգծել  է տեսչական վերահսկողության դերակատարումը կրթության ոլորտի պետական քաղաքականության բարելավման առումով:

«Ստուգումների արդյունքում արձանագրված խախտումներին պետք է հետևեն որոշակի գործողություններ, որոնք կնպաստեն իրավիճակի բարելավմանը և դրական ազդեցություն կունենան կրթության որակի վրա»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ կատարված վերլուծությունները կքննարկվեն նախարարության, ինչպես նաև Կրթության զարգացման և նորարարության զարգացման հիմնադրամի և այլ մասնագիտական կառույցների հետ՝ ըստ անհրաժեշտության բարելավելու նաև դպրոցներին առաջարկվող մեթոդական աշխատանքները:

Ներկայացնելով կատարված աշխատանքը՝ Վաղարշակ Մատինյանը նշել է, որ հանրակրթական դպրոցների 4-րդ դասարանցիների շրջանում կատարվել է լուռ ընթերցելու և ընթերցված տեքստը հասկանալու, վերարտադրելու և եզրահանգումներ կատարելու կարողության ստուգում, որին մասնակցել է 854 աշակերտ:

Ընտրված միջին բարդության տեքստերի համար, ըստ ուսումնասիրության արդյունքների, նախորդ տարիների համեմատությամբ արձանագրվել է առաջընթաց. երեխաների գնահատման արդյունքների միջին տոկոսային միավորն աճել է շուրջ 10 տոկոսով: Ըստ այդմ՝  նվազել է նաև անբավարար արդյունք ցուցաբերած երեխաների թիվը՝ 47 տոկոսի համեմատ կազմելով 28 տոկոս։ Հետազոտությունը կատարվել է 20 դպրոցում, որոնցից 10-ը՝ Տավուշի մարզում, որտեղ ամբողջությամբ ներդրված է Հանրակրթության նոր չափորոշիչը, իսկ մնացածը՝ Երևանում և այլ մարզերում:

Ի թիվս դասալսումների և օրենսդրությամբ սահմանված նորմատիվ ակտերի պահպանման վերաբերյալ ստուգումների՝ Կրթության տեսչական մարմինն ավելի քան 7 տասնյակ դպրոցներում կատարել է նաև ներառական կրթության միջավայրի գնահատում՝ դիտարկելով ֆիզիկական ենթակառուցվածքների առկայությունը: Ուսումնասիրության արդյունքները փոխանցվել են կրթության կառավարման լիազոր մարմնին՝ բարելավման նպատակով:

Կառավարման խորհրդի նիստում քննարկվել են նաև 2025 թվականին նախատեսվող տեսչական վերահսկողության աշխատանքների հիմնական ուղղությունները:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Փետրվարի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728