ՔՊ-ի ԺՊ-ի թիմում խառնվել են իրար իմ առաջադրվելու հայտարարությունից հետո և ճիշտ էլ արել են․ Ռուբեն Մխիթարյան | Դատարանը պարտավորեցրել է Մանուել Մանուկյանին Սուրեն Պապիկյանից ներողություն խնդրել | Ստեղծված իրավիճակում Նիկոլը փորձելու է արագացնել Էրդողանի հովանու ներքո ռեգիոնալ նոր գործարքի կնքումը․ Արմեն Աշոտյան | Հայաստանում վերջին տարիներին զգալի հետընթաց է արձանագրվել ժողովրդավարության ասպարեզում, աճել | ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը մարտական ընկերների հետ ազատագրեց 1 150 000 հեկտար Արցախում առաջին Արցախյան հերոսամարտում, պաշտպանեց ազատագրված տարածքը 2016 թ.-ին․ Հենրիխ Դանիելյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կադաստրի կոմիտեն խոչընդոտում է 1400 շահառու ունեցող սոցիալական բնակարանաշինության ծրագրին | Օդի ջերմաստիճանի բարձրացմանը չխաբվեք. Հայհիդրոմետի տնօրենն ասել է՝ ինչ է սպասվում | Չարենցավանի դատարանում կալանավորի ձեռնաշղթաները չեն կարողանում հանել, փրկարարների են հրավիրել | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դատարանի դահլիճից ինչպես է ազատ արձակվում Տիրան Խաչատրյանը | 4 վարորդ աշխատանքից ազատվել է բնակիչների հանդեպ անհարգալից վերաբերմունք դրսևորելու համար. ավագանու անդամ | Ինստրուկտաժ են արել թաղապետարանի աշխատակիցներին ավտոբուսներ մտնել, բայց իրավունք չունեն ժողովրդին ասել՝ վճարի, կամ իջի. Մանուկ Սուքիասյան | Հավատացնում եմ՝ ամենաուշը 3 ամիս հետո մենք կունենանք ընտրություններ. Պարույր Հայրիկյան | Լևոն Տեր-Պետրոսյանն ու Կոպիրկինը քննարկել են ՀՀ-ի ներքին իրավիճակին և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր | Քննչական կոմիտեն ամփոփել է 2024 թվականի աշխատանքները | Նազիկ Ավդալյանը պարզաբանել է, թե ինչու է որդին կրում իր ազգանունը

Լրահոս

Փաշինյանը ներկա է գտնվել «Արյան բանկ» կենտրոնի բացման արարողությանը (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի վերակառուցված «Արյան բանկ» կենտրոնի բացման արարողությանը: Վարչապետն Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ուղեկցությամբ շրջել է կենտրոնով՝ ծանոթացել ստեղծված պայմաններին, մատուցվող ծառայությունների կազմակերպմանը, զարգացման ծրագրերին: Այս մասին հայտնում են Կառավարությունից:

Կենտրոնը Հայաստանում եզակի մասնագիտացված բժշկական հաստատություն է։ Այն իր մեջ է ներառում ՀՀ-ի գլխավոր արյան բանկը, ինչը ռեֆերենս դեր է կատարում արյան այլ բանկերի համար։

Նշվել է, որ «Արյան բանկ»-ի վերակառուցումը, ընդլայնումը և վերազինումը նպատակ ունի բարելավելու հանրապետությունում բնակվող և արյան փոխներարկման կարիք ունեցող անձանց անհրաժեշտ բժշկական օգնության և սպասարկման պայմանները։ Այն հնարավորություն է տալիս ընդունել ավելի մեծ քանակով դոնորների։ Նշվել է նաև, որ 2023 թ. կենտրոնին միացել են մարզային արյան կայանները և ստեղծվել է միասնական արյան ծառայություն, որի նպատակն է ստեղծել ընդհանուր արյան բաղադրամասերի որակ և հեշտացնել արյան բաղադրամասերի շարժը կայանների միջև։

Ըստ պատասխանատուների՝ այժմ արյան դոնորների շարժը կառավարվում է էլեկտրոնային «Արմեդ» համակարգի միջոցով: Արյան բաղադրամասերի շարժի կառավարման և հսկման համակարգի ներդրումը նախատեսված է այս տարվա ընթացքում: Նախատեսվում է նաև արյան բաղադրամասերի ռեզերվների ստեղծում բոլոր այն բուժհաստատություններում, որտեղ իրականացվում են արյան փոխներարկումներ։ Այս նախաձեռնության արդյունքում հիվանդների հարազատները կազատվեն արյան տեղափոխման հետ կապված անհանգստություններից, ինչն էապես կբարելավի գործընթացի կազմակերպվածությունն ու օպերատիվությունը։

«Արյան բանկ» կենտրոնը ստեղծվել է ՀՀ Կառավարության և «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի համագործակցությամբ:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Փետրվարի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728