ՔՊ-ի ԺՊ-ի թիմում խառնվել են իրար իմ առաջադրվելու հայտարարությունից հետո և ճիշտ էլ արել են․ Ռուբեն Մխիթարյան | Դատարանը պարտավորեցրել է Մանուել Մանուկյանին Սուրեն Պապիկյանից ներողություն խնդրել | Ստեղծված իրավիճակում Նիկոլը փորձելու է արագացնել Էրդողանի հովանու ներքո ռեգիոնալ նոր գործարքի կնքումը․ Արմեն Աշոտյան | Հայաստանում վերջին տարիներին զգալի հետընթաց է արձանագրվել ժողովրդավարության ասպարեզում, աճել | ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը մարտական ընկերների հետ ազատագրեց 1 150 000 հեկտար Արցախում առաջին Արցախյան հերոսամարտում, պաշտպանեց ազատագրված տարածքը 2016 թ.-ին․ Հենրիխ Դանիելյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կադաստրի կոմիտեն խոչընդոտում է 1400 շահառու ունեցող սոցիալական բնակարանաշինության ծրագրին | Օդի ջերմաստիճանի բարձրացմանը չխաբվեք. Հայհիդրոմետի տնօրենն ասել է՝ ինչ է սպասվում | Չարենցավանի դատարանում կալանավորի ձեռնաշղթաները չեն կարողանում հանել, փրկարարների են հրավիրել | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դատարանի դահլիճից ինչպես է ազատ արձակվում Տիրան Խաչատրյանը | 4 վարորդ աշխատանքից ազատվել է բնակիչների հանդեպ անհարգալից վերաբերմունք դրսևորելու համար. ավագանու անդամ | Ինստրուկտաժ են արել թաղապետարանի աշխատակիցներին ավտոբուսներ մտնել, բայց իրավունք չունեն ժողովրդին ասել՝ վճարի, կամ իջի. Մանուկ Սուքիասյան | Հավատացնում եմ՝ ամենաուշը 3 ամիս հետո մենք կունենանք ընտրություններ. Պարույր Հայրիկյան | Լևոն Տեր-Պետրոսյանն ու Կոպիրկինը քննարկել են ՀՀ-ի ներքին իրավիճակին և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր | Քննչական կոմիտեն ամփոփել է 2024 թվականի աշխատանքները | Նազիկ Ավդալյանը պարզաբանել է, թե ինչու է որդին կրում իր ազգանունը

Լրահոս

Մեզ մոտ ծաղրածուն և թագավորը մեկտեղվել են, մեկ անձի մեջ են, և սա ծայրահեղ լուրջ մարտահրավեր է. Վահե Հովhաննիսյան

Մեզ ամեն տեղից զգուշացնում են մեզ սպասող աղետների մասին՝ Բաքվից, Մոսկվայից, Անկարայից, Թեհրանից, Մինսկից, Վաշինգտոնից, Փարիզից… ամեն տեղից։ Ներսում մտահոգ գործիչները պարբերաբար պարպում են իրենց էմոցիաները, բայց իրավիճակը դրանից չի փոխվի։ Այս մասին գրել է Այլընըտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը:

«Պետք է ճիշտ հասկանալ, թե ինչո՞ւ ենք այս վիճակում, ինչո՞ւ ենք հանգիստ ազգովի նախագաղթի հոգեվիճակով սպասում X օրվան։ Ու ամենակարևորը՝ ի՞նչ անել, որ չլինի աղետը։
Այսօրվա մեր պետական-ազգային ճգնաժամի հիմքում ընկած է 3 գործոն, որոնք պետք է արագ փոխել.

—       Կառավարման դեֆեկտը
—       Դիմադրության ինստիտուտների թերզարգացածությունը
—       Պարտության սոցիոլոգիան

Մաս 1. Կառավարման դեֆեկտը

Մեզ մոտ ծաղրածուն և թագավորը մեկտեղվել են, մեկ անձի մեջ են։ Եվ սա ծայրահեղ լուրջ մարտահրավեր է։ Թագավորական պալատներում սրանք սովորաբար տարբեր պերսոնաժներ են, բայց ժողովուրդների պատմության մեջ լինում են հազվադեպ շեղումներ՝ միշտ բերելով ծանր հետևանքների։
Ծաղրածուին վերապահված է ասել շատ բաներ, որոնք վտանգավոր են, երբեմն ճիշտ են, բայց նա դրանք միայն ասում է՝ առանց կիրարկման լծակի։
Թագավորը լսում է, լսեցնում է այլոց՝ ոչ իր շուրթերով ասվածը, բայց ունի լծակներ՝ սառը, ռացիոնալ լինելու՝ պետության շահից ելնելով։
Երբ ողբերգական համընկնում է տեղի ունենում, ծաղրածուն ասում է բազմաթիվ հիմարություններ, որոնց մարդիկ լուրջ չեն վերաբերվում, իսկ նույն անձի «թագավոր կեսը», ունենալով լծակներ, կյանքի է կոչում դրանք՝ աղետներ բերելով սեփական ժողովրդին գլխին։
Մեր պարագայում, որպես «թագավոր» նա աղետներ է բերում, որպես ծաղրածու՝ ապահովում է, որ ժողովուրդը անհոգ ու լավ տրամադրությամբ գնա դեպի աղետը։ Սա լուրջ խնդիր է, որ պետք է լուծենք։
Արդյոք վերջին հայտարարություններից հետո իշխող թիմում եղա՞վ ընդվզում՝ ոչ, պակասե՞ց «մեծարգո» ասողների թիվը՝ ոչ, հանրային էլիտան առաջարկե՞ց հստակ լուծումներ՝ ոչ, ձևավորվե՞ց տոտալ մերժման մթնոլորտ՝ ոչ, փողոցները լցվեցի՞ն վրդովված մարդկանցով՝ ոչ։ Սրա պատճառը պայքարի և դիմադրության հանրային ինստիտուտների թերի, տկար վիճակն է։
Հաջորդիվ՝ սրա մասին»,- գրել է Հովհաննիսյանը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Փետրվարի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728