Ես նոր լսեցի համապատասխան որոշումը, բնականաբար ոչ թե պիտի բողոքարկենք, այլ չենք կարող չբողոքարկել: Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը՝ անդրադառնալով Հակակոռուպցիոն դատարանի վճռին, որով նա մեղավոր ճանաչվեց և դատապարտվեց 4 տարի 4 ամիս ժամկետով ազատազրկման:
«Ցանկացած դեպքում էլ պիտի բողոքարկենք, մենք մեծ հաշվով այսօրվա Հայաստանում առավելապաշտական ակնկալիքներ չունենք: Հաճախ նաև խղճահարություն ու նողկանք է առաջանում մարդու մոտ այս պրոցեսներին հետևելիս, դրա համար, քանի ներհայաստանյան դատական ատյանները չեն սպառվել, պիտի բողորքարկենք»,- ասաց Ասլանյանը։