Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին | Սահմանային տվյալները հասանելի կդառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. նախագիծ | ՈՒՂԻՂ. Արցախի ներդրումային հիմնադրամի փողերի հետքերով. բողոքի ակցիա դատախազության դիմաց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն սպիտակ ֆոսֆոր կիրառեց Արցախում, COP17-ի հյուրե՛ր, բռնահանված արցախցիների վերադարձն ապահովե՛ք | Հայկական առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում | Ինչ իրավիճակ է փոխանակման կետերում | Սպասվում է անձրև. ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի դիրքորոշումն անընդունելի է, եթե ցեղասպանական քայլերը չեն պատժվում, չի՛ կարող լինել խաղաղություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուժեղ Հայաստան»-ից թարմացնում են Փաշինյանի հիշողությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շեղում եղավ, կոշտ արձագանք կլինի. Փաշինյանն անցավ սպառնալիքների | Հանրային տրանսպորտում միջադեպի մասնակից տղամարդը ձերբակալվել է

Լրահոս

Ադրբեջանի հակահայկական քարոզն ու ՀՀ-ի նկատմամբ տարածքային հավակնություններն արտացոլված են ամենուրեք՝ դպրոցական դասագրքերից մինչև սպորտի ու ռազմարդյունաբերության ոլորտներ. ադրբեջանագետ

Ադրբեջանի հակահայկական քարոզն ու ՀՀ-ի նկատմամբ տարածքային հավակնություններն արտացոլված են ամենուրեք՝ դպրոցական դասագրքերից մինչև սպորտի ու ռազմարդյունաբերության ոլորտներ: Այս մասին թելեգրամյան իր ալիքում գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:

«Ադրբեջանական պաշտոնական քաղաքականության հակահայկական էությունը, հայերի հանդեպ ատելության քարոզն ու ՀՀ-ի նկատմամբ տարածքային հավակնություններն արտացոլված են ամենուրեք՝ դպրոցական դասագրքերից մինչև սպորտի ու ռազմարդյունաբերության ոլորտներ։ Օրինակ, երեկ իրենց պետական լրատվամիջոցը ներկայացնում էր իրենց ստեղծած «Զանգեզուր» կոչվող անօդաչու թռչող սարքը։ Ուզում եմ նաև հիշեցնել, որ Արցախի դեմ ձեռնարկված ագրեսիայի ժամանակ էլ իրենք մեր դեմ կիրառվող ԱԹՍ-ները Ալիևի մակարդակով կոչում էին “Iti qovan”, այսինքն՝ «շուն քշող»։ Ենթադրում եմ՝ հասկանում եք, թե «շուն» ասելով ում նկատի ունեն։ Հետո սկսեցին այդ անունով ԱԹՍ-ներ արտադրել։

Նշեմ նաև, որ «Զանգեզուր»-ը դա հայկական ծագման բառ է․ Զանգեզուր տեղանունն արտացոլում է Ձագէձոր / Ձագաձոր տեղանվան փոխակերպված ձևը։
Ուստի սա ևս մեկ ապացույց է, որ մինչ մեզ փորձում են «համոզել», որ հանկարծ Արարատին չնայենք, մեր հակառակորդը ռեալ, գետնի վրա աշխատում է մեր դեմ՝ բոլոր ճակատներով․․․»,- գրել է նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031