Զինծառայող Սևակ Հովհաննիսյանի մшhվшն դեպքով նախաձեռնված քրվարույթի շրջանակում երկու անձ է կալանավորվել | Էական է համաժողովրդական հանրաքվեով նոր Սահմանադրության ընդունումը․ Փաշինյան | Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է դատական ֆարսին մասնակցելուց և հացադուլ է հայտարարել | Մեծամորում 44-ամյա տղամարդը դանակաhարել է 24 և 17 տարեկան երիտասարդների | «Ես հոգեպես պատրաստ չէի մայրանալու, հետո հասկացա». Աննա Մանուչարյան | Հայ-վրացական սահման տանող ճանապարհը ձնաբքի և վատ տեսանելիության պատճառով փակ է բեռնատարների համար | Զելենսկին հայտարարել է՝ մինչև երբ է մտադիր պաշտոնավարել | «3+3» հարթակը բոլոր մասնակիցների շահերից է բխում. այն նախանձ էր առաջացրել Բայդենի վարչակազմում. Լավրով | Դռները բաց լինելու և բանալիները փականում գտնվելու հետևանքով գողացել են 2 ավտոմեքենա | Հրազդան գետում, մի քանի ժամ որոնողական աշխատանքներից հետո, հայտնաբերվել է «Թումո»-ի աշխատակցի մшրմինը | Հայաստանում ԲՏԱ ոլորտն աստիճանաբար դառնում է առաջնորդող. Հակոբ Արշակյան | Պատմությունը դասեր է տալիս, ոչ թե բեռ դառնում. Աննա Հակոբյան | ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով կստեղծվի. այն կղեկավարի Արմեն Գրիգորյանը | Երուսաղեմի քաղաքապետարանը փորձում է բռնագրավել Հայոց պատրիարքարանի անշարժ գույքը. պատրիարքարանը կոչով դիմել է Նեթանյահուին | «Վախենում եմ ամուսնությունից և երեխա ունենալուց». Էվիկ

Լրահոս

Երևանն ու Բաքուն սահմանազատման հարցում առաջընթաց են գրանցել, ՌԴ-ն պատրաստ է տրամադրել քարտեզագրական նյութեր. Օվերչուկ

Հայաստանն ու Ադրբեջանն առաջընթաց են գրանցել սահմանազատման և սահմանագծման հարցում, ինչը նպաստում է կայունությանը։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, լրագրողներին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

Հարցին, թե իր հայ և ադրբեջանցի գործընկերներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի հետ համանախագահած եռակողմ աշխատանքային խումբը շարունակում է աշխատել, Օվերչուկը նշել է, որ «ֆորմալ առումով ոչ ոք այն չի դադարեցրել»։

«Մենք պարբերաբար շփվում ենք այդ թեմայով (Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային կարգավորումը), բայց ոչ եռակողմ ձևաչափով, այլ, ինչպես ասում են՝ դեմ առ դեմ: Իմ գործընկերները պարբերաբար հունդիպում են սահմանների սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի շրջանակում։ Այնտեղ շատ մեծ և լավ առաջընթաց է գրանցվել», — շարունակել է ՌԴ փոխվարչապետը:

Ինչպես ընդգծել է Օվերչուկը, սահմանի մի մասն արդեն սահմանազատվել և սահմանագծվել է, իսկ հիմա կողմերը պայմանավորվել են այս հարցով շարժվել հյուսիսից՝ Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի սահմանների հանգույցից։ դեպի  հարավ:

«Մենք միշտ ողջունել ենք նման շփումը և նման համատեղ աշխատանքը, քանի որ դա, անկասկած, կնպաստի տարածաշրջանի կայունությանը, և մենք միշտ առաջարկել ենք աջակցել այս գործընթացին»,- ասել է Օվերչուկը:

Նրա խոսքով՝ «ՌԴ-ն ունի համապատասխան քարտեզագրական նյութեր, որոնք անհրաժեշտության դեպքում կարող են տրամադրվել սահմանազատմանը և սահմանագծմանը ներգրավված կողմերի խնդրանքով»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Փետրվարի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728