Երիտասարդը 18-րդ հարկից ընկել է մեքենայի վրա և ողջ մնացել | Արցախի քաղաքական էլիտան միջոցառումներ է ծրագրել․ «Հրապարակ» | Թուրքիան փաստացի զրկվել է ուկրաինական hակամարտnւթյnւնnւմ չեզոք երկրի, հետևաբար նաև միջնորդի կարգավիճակից․ Գեղամյան | Քաղաքային իշխանությունները նոր նախագիծ են մշակում․ տրանսպորտի սակագինը չվճարող քաղաքացիները կպատժվեն. «Ժողովուրդ» | Ալեն Սիմոնյանի եղբոր ղեկավարած ընկերությունը, որ հարյուրավոր մլն դրամի մրցույթներում է հաղթել, սնանկացել է. «Ժողովուրդ» | ՔՊ-ի ԺՊ-ի թիմում խառնվել են իրար իմ առաջադրվելու հայտարարությունից հետո և ճիշտ էլ արել են․ Ռուբեն Մխիթարյան | Դատարանը պարտավորեցրել է Մանուել Մանուկյանին Սուրեն Պապիկյանից ներողություն խնդրել | Ստեղծված իրավիճակում Նիկոլը փորձելու է արագացնել Էրդողանի հովանու ներքո ռեգիոնալ նոր գործարքի կնքումը․ Արմեն Աշոտյան | Հայաստանում վերջին տարիներին զգալի հետընթաց է արձանագրվել ժողովրդավարության ասպարեզում, աճել | ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը մարտական ընկերների հետ ազատագրեց 1 150 000 հեկտար Արցախում առաջին Արցախյան հերոսամարտում, պաշտպանեց ազատագրված տարածքը 2016 թ.-ին․ Հենրիխ Դանիելյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կադաստրի կոմիտեն խոչընդոտում է 1400 շահառու ունեցող սոցիալական բնակարանաշինության ծրագրին | Օդի ջերմաստիճանի բարձրացմանը չխաբվեք. Հայհիդրոմետի տնօրենն ասել է՝ ինչ է սպասվում | Չարենցավանի դատարանում կալանավորի ձեռնաշղթաները չեն կարողանում հանել, փրկարարների են հրավիրել | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դատարանի դահլիճից ինչպես է ազատ արձակվում Տիրան Խաչատրյանը | 4 վարորդ աշխատանքից ազատվել է բնակիչների հանդեպ անհարգալից վերաբերմունք դրսևորելու համար. ավագանու անդամ

Լրահոս

ԵԽԽՎ-ն Ադրբեջանին կոչ է անում ազատ արձակել ԼՂ-ի նախկին ղեկավարներին և մյուս բոլոր հայերին

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն ընդունած բանաձևում Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական պաշտոնյաներին և մյուս հայերին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ԵԽԽՎ-ի տարածած հայտարարության մեջ։

Բանաձևն անդրադարձել է Ադրբեջանում ապօրինի և շինծու մեղադրանքներով անազատության մեջ պահվող Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ներկայացուցիչների և այլ անձանց՝ կոչ անելով Ադրբեջանին ազատ արձակել այդ մարդկանց։

«Վեհաժողովը շարունակում է հետևել Լեռնային Ղարաբաղի և բոլորի կալանավորված անձանց և ռազմագերիների հետ կապված իրավիճակին, որոնք ներկայում գտնվում են Ադրբեջանում՝ վերահաստատելով նրանց ազատ արձակելու իր կոչը»,-նշված է բանաձևում։

Վեհաժողովը նաև խիստ մտահոգություն է հայտնել Ադրբեջանում ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների վատթարացման առնչությամբ։

«Վեհաժողովը շարունակում է լրջորեն մտահոգված լինել Ադրբեջանում ժողովրդավարության վատթարացման, քաղաքական և քաղաքացիական հասարակության ակտիվիստների, լրատվամիջոցների ներկայացուցիչների և իշխանության այլ քննադատների նկատմամբ բռնությունների առնչությամբ»,-նշված է բանաձևում։

Բանաձևը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին դադարեցնել հետապնդումները և անհապաղ ազատ արձակել բոլոր նրանց, որոնք կալանավորվել են քաղաքական դրդապատճառներով։

Այն իշխանություններին կոչ է անում փոփոխություններ կատարել «Կուսակցությունների մասին» և «Լրատվամիջոցների մասին» օրենքում և ՀԿ-ներին վերաբերող համապատասխան օրենսդրության մեջ՝ համաձայն Վենետիկի հանձնաժողովի առաջարկությունների։

Բանաձևում նաև նշվում է, որ Ադրբեջանում 2024 թվականին կայացած նախագահական ընտրությունները չեն համապատասխանել ժողովրդավարական ընտրությունների միջազգային չափանիշներին և կայացել են խոսքի, հավաքների ազատության սահմանափակումների պայմաններում:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Փետրվարի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728