ՔՊ-ի ԺՊ-ի թիմում խառնվել են իրար իմ առաջադրվելու հայտարարությունից հետո և ճիշտ էլ արել են․ Ռուբեն Մխիթարյան | Դատարանը պարտավորեցրել է Մանուել Մանուկյանին Սուրեն Պապիկյանից ներողություն խնդրել | Ստեղծված իրավիճակում Նիկոլը փորձելու է արագացնել Էրդողանի հովանու ներքո ռեգիոնալ նոր գործարքի կնքումը․ Արմեն Աշոտյան | Հայաստանում վերջին տարիներին զգալի հետընթաց է արձանագրվել ժողովրդավարության ասպարեզում, աճել | ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը մարտական ընկերների հետ ազատագրեց 1 150 000 հեկտար Արցախում առաջին Արցախյան հերոսամարտում, պաշտպանեց ազատագրված տարածքը 2016 թ.-ին․ Հենրիխ Դանիելյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կադաստրի կոմիտեն խոչընդոտում է 1400 շահառու ունեցող սոցիալական բնակարանաշինության ծրագրին | Օդի ջերմաստիճանի բարձրացմանը չխաբվեք. Հայհիդրոմետի տնօրենն ասել է՝ ինչ է սպասվում | Չարենցավանի դատարանում կալանավորի ձեռնաշղթաները չեն կարողանում հանել, փրկարարների են հրավիրել | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դատարանի դահլիճից ինչպես է ազատ արձակվում Տիրան Խաչատրյանը | 4 վարորդ աշխատանքից ազատվել է բնակիչների հանդեպ անհարգալից վերաբերմունք դրսևորելու համար. ավագանու անդամ | Ինստրուկտաժ են արել թաղապետարանի աշխատակիցներին ավտոբուսներ մտնել, բայց իրավունք չունեն ժողովրդին ասել՝ վճարի, կամ իջի. Մանուկ Սուքիասյան | Հավատացնում եմ՝ ամենաուշը 3 ամիս հետո մենք կունենանք ընտրություններ. Պարույր Հայրիկյան | Լևոն Տեր-Պետրոսյանն ու Կոպիրկինը քննարկել են ՀՀ-ի ներքին իրավիճակին և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր | Քննչական կոմիտեն ամփոփել է 2024 թվականի աշխատանքները | Նազիկ Ավդալյանը պարզաբանել է, թե ինչու է որդին կրում իր ազգանունը

Լրահոս

Թրամփը հայտնել է ՌԴ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ ծրագրված շփումների մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ելույթ ունենալով Վաշինգտոնի մերձակայքում գտնվող Էնդրյուս ռազմաօդային բազայում, հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ պլանավորված հանդիպումների և շփումների մասին։ Նրա խոսքով՝ նախատեսված հանդիպումների քննարկումն ընթանում է «բավականին հաջող»։ Այս մասին գրում է CNN-ը:

«Շատ լարված հանգստյան օրեր ենք անցկացրել։ Մենք զբաղվում ենք Իսրայելով: Մենք գործ ունենք Ուկրաինայի և Ռուսաստանի հետ։ Մենք հանդիպումներ ու բանակցություններ ունենք ծրագրված տարբեր կողմերի, այդ թվում՝ Ուկրաինայի և Ռուսաստանի հետ»,- ասել է Դոնալդ Թրամփը։

Մեկ շաբաթ առաջ՝ հունվարի 27-ին, ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովն ասել էր, որ ամերիկյան կողմի հետ շփումները դեռ չեն սկսվել։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հնարավոր հեռախոսազրույցի վերաբերյալ Ռյաբկովն ասել էր, որ նման երկխոսություն դեռ «նախատեսված չէ», «ոչ մի պայմանավորվածություն չկա, չկա փոխըմբռնում այս հարցում»։

Նախօրեին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել էր, որ Թրամփը կարող է Պուտինին  բանակցային սեղանի շուրջ նստեցնել՝ սպառնալով պատժամիջոցներ կիրառել ՌԴ էներգետիկ և բանկային համակարգերի դեմ, ինչպես նաև շարունակելով աջակցել Ուկրաինայի զինված ուժերին:

«Կարծում եմ՝ սրանք հաջորդ և ամենակարևոր քայլերն են… Ես կցանկանայի բանակցային սեղանի շուրջ տեսնել ԱՄՆ-ին, Ուկրաինային և ռուսներին։ Եվ, անկեղծ ասած, պետք է լինի նաև ԵՄ-ն: Բայց ինչպես է դա հնարավոր կլինի անել, չգիտեմ», — ասել է նա:

Ուկրաինայի նախագահը նշել է, որ Ռուսաստանն իրականում չի ցանկանում մասնակցել հրադադարի բանակցություններին կամ քննարկել որևէ զիջում, որը Կրեմլը մեկնաբանում է որպես տարածքային կորուստ։

Զելենսկին նաև նշել է, որ առանց գործընկերների կողմից անվտանգության երաշխիքների, Ռուսաստանի հետ կնքված ցանկացած գործարք Կիևին զերծ չի պահի ապագա ագրեսիայից։ Նա նշել է, որ ՆԱՏՕ-ին անդամակցությունն անվտանգության երաշխիքների «ամենաէժան» տարբերակն է Ուկրաինայի դաշնակիցների համար։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Փետրվարի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728