Գյումրին երբեք նիկոլական քաղաք չի եղել, մեր վրայից պետք է հանենք խարանը, որ նա Գյումրիից է սկսել քայլել. Ռուբեն Մխիթարյան | Հայ ազգն ու հայրենիքը վտանգավոր կացության մեջ են. պետք է համախմբվել մեր ազգային ու միութենական կառույցների շուրջ, կառչած մնալ ազգային պահանջատիրությանը, արժեքներերին և իրավունքներին․ ՍԴՀԿ, ՀՅԴ և ՌԱԿ | Ինչ է անհրաժեշտ եկամուտների հայտարարագիր ներկայացնելու համար (տեսանյութ) | Վարորդները պարտավոր են հետևել, որպեսզի ուղևորավարձը վճարվի միայն օրենսդրությամբ սահմանված կարգով, չնայած տարեց մարդուն դուրս հրավիրած վարորդը ստացել է նկատողություն. Արմեն Գալջյան | Ճաշարանը, որտեղ բռնկվել էր հրդեհը, վերանորոգվել է և նոր գույքով համալրվել նախորդ տարի, տարածվող պնդումն անհիմն է. ՊՆ խոսնակ | Ադրբեջանցիները գրեթե ամբողջական ավերել են Հադրութի շրջանի Թաղուտ-Թաղոտ գյուղը | Զորամասերից մեկի ճաշարանի խոհանոցային հատվածում բռնկված հրդեհը մարվել է, տուժածներ չկան. ՊՆ | Աշխարհում ու մեր տարածաշրջանում շատ լուրջ գործընթացներ են սկսվում, այնպես որ, մի շտապեք Արցախի հարցը փակված համարել. Արթուր Խաչատրյան | Գեղարքունիքում գտնվող ՊՆ զորամասերից մեկի ճաշարանն է վառվում, փրկարարներ են շտապել․ ինչ է հայտնի | Հռոմի պապի մոտ ախտորոշվել է երկկողմանի թոքաբորբ | Ովքեր հեռացան Հայաստանից և ինչու չեն վերադառնում․ «Հրապարակ» | Ալիևն այցելել է Ստեփանակերտ | Միևնույն է վերադառնալու ենք․ Նոր արցախյան օրակարգի ստրատեգիական բանաձևը պետք է լինի դա․ Վահե Հովհաննիսյան | Առաքելության գործունեության առաջին իսկ օրվանից ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանային միջադեպերը զգալիորեն նվազել են․ համոզված եմ, որ դա նույնպես մեր ազդեցությունն է․ Մարկուս Ռիտեր | Հզոր ցիկլոն է ներթափանցում Հայաստան. սպասվում է շատ ուժեղ ձյուն, ցուրտ, բուք. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին

Լրահոս

Բաքվում հանդիպումների ժամանակ լսել եմ հայտարարություններ, որոնք տարբերվում են հանրային տիրույթում նրանց ելույթներից. ԵՄ ներկայացուցիչ

Եվրամիության համար շատ կարևոր է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացը շարունակվի հանգիստ և դրական միջավայրում՝ հիմնվելով տարբեր ձևաչափերում, իսկ վերջերս նաև երկկողմ հարթությունում առկա ձեռքբերումների ու հաջողությունների վրա:

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ հարցազրույցում այս մասին ասել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն։

ԵՄ հատուկ ներկայացուցիչն ընդգծել է, որ վերջերս Բաքու կատարած այցի շրջանակներում ունեցած հանդիպումների ընթացքում ադրբեջանցի պաշտոնյաներից լսել է նրանց հրապարակային  խոսքից տարբերվող հայտարարություններ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության վերաբերյալ։ Խոսելով Հայաստանում ունեցած հանդիպումների մասին՝ Գրոնոն շեշտել է, որ Հայաստանի իշխանություններն ունեն հեռանկարային մոտեցում՝ թշնամության էջը շրջելու և կայուն ու խաղաղ միջավայր հաստատելու հստակ պատրաստակամությամբ:

Հարցազրույցում Գրոնոն անդրադարձել է նաև Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության հասցեին Ադրբեջանից հնչող մեղադրանքներին ու քննադատություններին, Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացում ԵՄ-ի անելիքներին, Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման թեմային։

-Տիկին Գրոնո, հունվարի 8-ին Ձեր այցի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին սպառնալիքներ հնչեցրեց Հայաստանի հասցեին՝ կասկածի տակ դնելով Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հնարավորությունը։ Ձեր հանդիպման ժամանակ անդրադարձե՞լ եք այս սպառնալիքներին, և ըստ Ձեզ՝ հնարավո՞ր է խաղաղություն Հարավային Կովկասում, երբ Ադրբեջանի ղեկավարությունը պարբերաբար սպառնում է Հայաստանին և առաջադրում անհիմն տարածքային պահանջներ։

-Դուք իրոք անդրադառնում եք այն համատեքստին, որի շրջանակում տեղի ունեցավ իմ այցը Ադրբեջան: Հանրային հռետորաբանության, բնակչությանը խաղաղ ապագայի նախապատրաստելու, սպառնալիքները հասցեագրելու ու դրանց ընկալումը նվազեցնելու հարցերը, այդ թվում՝ հանրային հաշտեցման ջանքերի և խաղաղությանը միտված դրական հռետորաբանության միջոցով, քննարկվել են իմ հանդիպումների ժամանակ Ադրբեջանում: ԵՄ-ի համար շատ կարևոր է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացը շարունակվի հանգիստ և դրական միջավայրում՝ հիմնվելով տարբեր ձևաչափերում, վերջերս նաև երկկողմ հարթությունում ձեռքբերումների ու հաջողությունների վրա: Բաքվում քննարկումների ընթացքում լսեցի հուսադրող հայտարարություններ տարածաշրջանում խաղաղության և կայունության վերաբերյալ. դրանք հաճախ տարբերվում էին այն ամենից, ինչ լսել ենք հանրային տիրույթում, մասնավորապես՝ երկու երկրների միջև կարգավորման գործընթացի շարունակության վերաբերյալ: Կարծում եմ՝ կարգավորման առաջին կարևոր փուլն արդեն արդյունքներ է տալիս. Ադրբեջանն ու Հայաստանն ունեն երկխոսության կանոնակարգված ձևաչափ՝ համատեղ համաձայնեցված հստակ հիմքով և շրջանակով: Հիմա ժամանակն է դրսևորելու այն քաղաքական կամքը, որն անհրաժեշտ է հակամարտության էջը վերջնականապես շրջելու, բոլոր չլուծված հարցերի համար փոխընդունելի լուծումներ գտնելու և տարածաշրջանի բոլոր բնակիչների համար խաղաղ ու առավել բարգավաճ կյանք ապահովելու համար:

-Ադրբեջանի նախագահը պահանջում է, որ Հայաստանը դադարեցնի զենքի ձեռքբերումը, մինչդեռ ինքը արագորեն զինում է իր երկիրը։ Միևնույն ժամանակ, Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում է կեղծ պնդումներ տարածել այն մասին, թե Հայաստանի Սահմանադրությունն իբր պարունակում է տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ, իսկ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ հռետորաբանությունը չի դադարում։ Դուք տպավորություն ունե՞ք, որ Բաքուն պատրաստվում է նոր հարձակման Հայաստանի վրա, և որքանո՞վ եք արժանահավատ համարում Ադրբեջանի հայտարարությունները խաղաղության ձգտման վերաբերյալ։ 

-Բաքվում իմ բոլոր զրուցակիցները հայտնեցին այն տեսակետը, որ «հակամարտությունը կարգավորվել է», «իրավիճակը կայունացել է», որ «ուժ կիրառելու մտադրություն չկա», և որ կարգավորման գործընթացը պետք է շարունակվի բոլոր ուղղություններով: Կրկին նշեմ, որ այն, ինչ լսեցի հանդիպումների ընթացքում, շատ տարբերվում էր այն ամենից, ինչ երբեմն լսում ենք հանրային տիրույթում: Հայաստանի և Ադրբեջանի սահմանային հանձնաժողովների 11-րդ հանդիպումը նախատեսվածի պես տեղի ունեցավ հունվարի 16-ին: Ցանկանում եմ ողջունել և գնահատել կողմերի միջև շարունակական տեսակետների փոխանակումը ապագա սահմանազատման աշխատանքների և ձեռք բերված համաձայնությունը՝ հյուսիսից հարավ կոնկրետ սահմանազատման աշխատանքները շարունակելու վերաբերյալ: Սա շատ դրական ազդակ է, և ես մեծապես հույս ունեմ, որ նման առաջընթաց կապահովվի նաև մյուս ուղղություններով՝ լինի դա խաղաղության պայմանագրի նախագիծը, կապերի վերականգնումը և հաղորդակցության ուղիների վերաբացումը, թե մարդասիրական խնդիրները: Մենք, անշուշտ, կոչ ենք անում երկու կողմերին՝ հանձնառություն ստանձնել առաջընթացի հարցում և զգուշացնում ենք բացասական ազդեցության մասին՝ որոշակի հակառակ միտումների դեպքում։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Փետրվարի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728