Հայտնաբերվել է զինծառայողի դի հրազենային վնասվածքով | Գալուզինը ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի և ԵՄ-ի ներկայացուցիչների հետ քննարկել է իրադրությունը Հարավային Կովկասում | Էրդողանն ու Զելենսկին փետրվարի 18-ին Անկարայում կքննարկեն Ուկրաինայում տիրող իրավիճակը | Լոռիում 39-ամյա տղամարդը ոստիկաններին է ներկայացրել մարիխուանա և կանեփի սերմեր (տեսանյութ) | Մարդուն մարդ է պետք, ուրիշ ոչինչ. Ավետ Բարսեղյանի «Հայելիս» գրքի ուղերձն ու շնորհանդեսը | Նախկին պատգամավոր Հարություն Փամբուկյանն ու որդին յուրացրել են պատմամշակութային հուշարձանը. Hetq.am | Հռոմի պապը կշարունակի մնալ հիվանդանոցում | Կասեցվել է Երևանի «Հրաշամանուկ» մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը | Դադարեցվել է Ապարանի և Տաշիրի ՁՊՎ-ների գործունեությունը | Ի՞նչ տոնական և ոչ աշխատանքային օրեր կան մարտ ամսին | Հունվարի 1-ից մինչ օրս համընդհանուր հայտարարագիր լրացրած 1625 քաղաքացի ետ է ստացել 153 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. Փաշինյան | Չինաստանում պաշտոնյան մահապատժի է դատապարտվել 34 միլիոն դոլար յուրացնելու համար | Դատախազության խլած հայտնի «RANGE ROVER»-ը պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի՝ «Թոխմախի Մհերի» քրոջ որդուն | Թրամփը Զելենսկու հետ համամիտ չէ, որ ՌԴ-ն պատերազմ է ցանկանում ՆԱՏՕ-ի դեմ | Եղեգնաձոր համայնքին կվերադարձվի 2 հողամաս

Լրահոս

Բանկային քարտերից հավելյալ գումարներ չեն գանձվում, հավանաբար, քաղաքացու մոտ գումար չի եղել, մի քանի օր հետո է փորձ արվել քաշել քարտից. Քաղաքապետարանի արձագանքը

Քաղաքապետարանի գորածավարական նիստին Սուրեն Գիրգոյանն անդրադարձավ քաղաքացիների ահազանգին, ըստ որի՝ Թելսելը հավելյալ գանձումներ է անում։

«Տեղեկատվություն է տարածվում, թե բանկային քարտերից հավելյալ գումարներ են գանձվում ուղևորափոխադրումների համար։ Մենք բոլոր դեպքերի մասով, որոնցով մեզ բավականաչափ տվյալներ տրամադրել են քաղաքացիները, որպեսզի կարողանանք դեպքը ուսումնասիրել, արձանագրել ենք հետևյալը, որ հաճախ քաղաքացիներն օգտվում են, բայց ինչ-ինչ պատճառներով միջոցների անբավարար լինելու պարտք է ձևավորվում, հետագայում այդ պարտքի գանձումը իրենց կողմից դիտարկվում է, թե մերժում տեղի ունեցավ, բայց գումարը գանձվեց։ Տպավորություն է, որ հավելյալ գումար է գանձվում, բայց իրականում լրիվ այլ գործընթաց է տեղի ունենում»,- ասաց Գրիգորյանը։

Փոխքաղաքապետը նշեց՝ քանի որ համակարգը դեռևս թերի է, իրենք որևէ խնդիր չեն բացառելու և ասեն, որ «չէ, բացառված է, չի կարող լինել նման բան»․ «Բոլոր խնդիրները պատրաստակամ ենք ուսումնասիրել։ Եվ եթե բացահայտվի, որ տեխնիկական խնդրի պատճառով սխալ է  լինում, որովհետև դիտավորությամբ տենց բան չի կարող լինել, մենք կուսումնասիրենք, եթե նման բան լինի կփոխհատուցենք»։

Նա ասաց, որ եթե այլ քաղաքացիների մոտ ևս նման բան է եղել, բարձրաձայնեն, և եթե նման խնդիր լինի, պատշաճ կարձագանքեն։

Քաղաքապետ Ավինյանն էլ հավելեց, որ, ամենայն հավանականությամբ քաղաքացու մոտ գումար չի եղել, մի քանի օր հետո քաշել է բանկային քարտից։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Փետրվարի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728